«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՆՀԱՏՈՒՅՑ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻՆ

Արխիվ 16-20

Այսօր Երևանի ավագանու գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻՆ անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու մասին որոշմանը:

Արտավազդ Փելեշյանի անունը բոլոր ժամանակների աշխարհի լավագույն 100 ռեժիսորների և 10 վավերագրողների ցանկում է:  Սակայն, ցավալի է որ Փելեշյանը գրեթե 20 տարի է չի ստեղծագործում: Տարիներ առաջ, երբ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստան եկած ռուս հանրահայտ կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը նույնպես այդ ափսոսանքն էր հայնում իր հայ գործընկերոջ «անգործության» մասին. «Փելեշյանը հանճար է. յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի, որ այդպիսի հանճարի հայրենակիցն ու ժամանակակիցն է: Մեր բոլորի ցավն է, որ Փելեշյանը ֆիլմ չի նկարում արդեն մոտ 20 տարի: Կասկածից վեր է` եթե նկարեր, հերթական գլուխգործոցը կլիներ ու մեծ պարգև՝ համաշխարհային կինոյին»:

Ինչեւէ, ուրախալի է, որ այսուհետ Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի 5-րդ հարկի 127 քմ մակերեսով բնակարանը պատկանում է անվանի կինոռեժիսորին, որտեղ, ի դեպ, վերջինս կանցկացնի վարպետության դասեր: 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան