Հանրությունը պնդում է, քաղաքապետարանը` լռում. ապամոնտաժել Օպերայի հարակից բոլոր սրճարանները

Արխիվ 16-20

Թեպետ նոր քաղաքական ինտրիգներով ու գործողություններով հայաստանյան իշխանությունը փորձում է կոծկել նախկին հայտարարությունները, խոստումներն ու քայլերը, սակայն իրականում ժողովրդի հիշողությունն այդքան էլ կարճ չէ: Այսպիսով` դեռեւս մարտի կեսին Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ Օպերայի հարակից տարածքները սրճարաններից «ազատագրելու» գործին: Եղավ դիմակայություն, բերվեցին նաեւ իշխանական ակտիվիստներ, որոնք հայտարարեցին, թե սրճարանների փոխարեն կանաչ տարածք են ուզում, որ նստեն ու զբոսնեն, հավանաբար, ոմանք էլ սրճարանների տերերի կողմից «օկուպացված» տարածքներում պիկնիկ անելու ախորժակ ունեին: Սակայն, պարզվեց, որ այս ամենը ֆիկտիվ բնույթ էր կրում ճիշտ այնպես, ինչպես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը պնդում էր, թե ժամանակին (մինչեւ պատգամավոր դառնալը) ֆիկտիվ անդամակցել է ՀՀԿ-ին: Այսօր «Իրավունքի» աչքից չվրիպեց, որ Օպերայի նույն այդ հարակից տարածքներում ընդամենը մեկ-երկու սրճարաններ են պակասում, իսկ փոխարենը ոչ թե գործուղված ակտիվիստների պատկերացրած սաղարթախիտ անտառներ կամ զբոսավայրեր են գոյացել, այլ «տկլոր» մնացած հողատարածք: Իսկ ծառերը նախկիններն են մնացել, նրանք, որոնք կային նաեւ այն ժամանակ, երբ շուրջը տեղակայված էին սրճարաններ: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետը վստահեցնում էր, որ սրճարաններից Օպերայի տարածքը մաքրելու գործընթացը լինելու է փուլային, թե երբ է լինելու շարունակությունը, այդպես էլ մնաց անորոշ: Իսկ Երեւանի քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ խոստումը, թե քաղաքին վերաբերող կարեւոր հարցերը պետք է որոշվեն հանրաքվեի միջոցով` այդպես էլ  չդարձան իրականություն: Ի վերջո, ինչպիսին է հանրային տրամադրվածությունները խնդրի վերաբերյալ` Iravunk.com-ը թեմայի շուրջ բարձրացված աղմուկից սկսած` այս ողջ ընթացքում փորձել է պարզել հանրային կարծիքը` սոցհարցման միջոցով:  Մենք առաջարկել էինք 10 պատասխան, որոնցից քվեարկության մասնակիցներն ընտրել են իրենց դիրքորոշմանն ամենահամապատասխանողը: Այսպիսով` շուրջ 10-ը շաբաթ ընթացող հարցման արդյունքներն ամփոփելով` նշենք, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1366 մարդ, որից 17.13%-ը ճիշտ է համարում Օպերայի հարակից տարածքների սրճարանները քանդելը: 3.59%-ը սխալ է համարում դրանք քանդելը, քանի որ մարդիկ են դրա հետեւանքով մնալու գործազուրկ: 0.37%-ը, սակայն պնդում է, որ ավելի լավ է դրա փոխարեն քաղաքի կենտրոնում 4 ծառ ավել լինի: 0.44%-ի համար լավագույն լուծումը սրճարանների մասնակի ապամոնտաժումն է: 0.59%-ը հիշեցնում է, որ սրճարանները կարեւոր են զբոսաշրջիկների համար: 1.39%-ը համոզված է, որ ավելի կարեւոր տարածքներ կան ժողովրդին վերադարձնելու: 1.61%-ը գտնում է, որ քանդելը բիզնես եւ այլ շահեր է հետապնդում: 20.86%-ի գնահատմամբ՝ այս աղմուկով, պարզապես մարդկանց շեղում էին լուրջ խնդիրներից: 0.51%-ն էլ շարունակում է զերծ մնալ որեւէ կարծիք հայտնելուց: Եվ շուրջ 53.51%-ը համարում է, որ պետք է ապամոնտաժել տարածքի ԲՈԼՈՐ սրճարանները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին