«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Երբ փաստի առաջ կանգնենք` արտադրամասերը փակված են լինելու, աշխատողներն էլ` արտագաղթած»

Արխիվ 16-20

Այսօրվանից մեկնարկող խորհրդարանական հերթական նիստի օրակարգում ներառված է նաեւ ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանող, իսկ ցեմենտի հումքի` կլինկերի վրա տուրք չսահմանող աղմկահարույց նախագիծը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է վերոնշյալի մասին կառավարության հեղինակած նախագծերի փաթեթը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը առաջարկել է 22 հազար դրամի փոխարեն ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետտուրք հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար, իսկ ցեմենտի հումքը` կլինկերը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ներկայացված նախագծով Հայաստան կներմուծվի առանց տուրքի: Օրենսդրական փաթեթին դեմ են «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները: Այդուհանդերձ, հանձնաժողովում օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Մինչդեռ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ հենց հանձնաժողովի նիստի ժամանակ զգուշացրել էր, որ ներմուծվող ցեմենտի տուրքի նվազեցումը կվտանգի ներքին արտադրողի գործունեությունը: Թե ինչ վտանգներով է հղի նախագծի ընդունումը, «Իրավունքը» մանրամասներ պարզեց հենց ԲՀԿ-ական պատգամավորից:

– Կմանրամասնե՞ք, թե Ձեր զգուշացումն ինչի՞ն էր վերաբերում, եւ նախագծի ընդունումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

– Ոչ թե զգուշացնում էի, այլ իմ մտահոգությունն էի հայտնում, որովհետեւ այդ մտահոգությունը հայտնել էին նաեւ հենց տեղական ցեմենտ արտադրողները: Խոսքն այն մասին է, որ երբ կլինկերի վրա հարկ չի դրվում, այսինքն` կլինկերը մտնում է բացառությունների մեջ, խնդիր է առաջանում, որ, օրինակ, գործարանը, որն ունի 500-600 կամ հազար աշխատող, ավելի եկամտաբեր է բիզնեսի տեսանկյունից եւ, ուղղակի, կարող է  կլինկերը բերել եւ ունենալ աղաց` ավելի քիչ աշխատողներով: Արդյունքում, ավելի քիչ ինքնարժեքով արտադրի ցեմենտ: Սա է խնդիրը:

– Այսինքն` վտանգ եք տեսնում, որ կարող է գործարա՞ն փակվել կամ աշխատատեղե՞ր փակվել:

– Վտանգ տեսնում եմ, որ ոչ թե կարող է գործարան փակվել, այլ գործարաններն ուղղակի իրենց աշխատանքի համակարգը փոխեն: Կլինկեր ստանալը, ինչպես գիտեք, բուն արտադրական պրոցեսի 85-90 տոկոսն է, ուղղակի, հնարավոր է լինեն գործարաններ, որոնց համար այդ պրոցեսը եկամտաբեր չլինի, եւ այլեւս այդ համակարգով չաշխատեն, հրաժարվեն այդ մեթոդից: Հետեւաբար, այդ արտադրամասերը կփակվեն, աշխատատեղերն էլ, բնականաբար, կկրճատվեն, որից հետո արդեն երաշխիքներ չկան` այն կլինկերը, որը ներմուծվում է Հայաստան, նույն գնով մեզ կմատակարարվի՞,  որովհետեւ բազմաթիվ գործոններ կան: Այսօր ո՞վ կարող է երաշխավորել, որ ֆիքսված գինը նույնը կմնա ու չի թանկանա:

– Փաստորեն, կարող է հո՞ւմքը թանկանալ....

– Իհարկե, երբ այդ արտադրամասերը փակվեն, իմ անձնական կարծիքն եմ ասում, որ շատ հնարավոր է հումքը թանկանա, եւ այդ դեպքում, երբ հումքը թանկացավ կամ, Աստված մի արասցե, ինչ-որ խնդիր առաջացավ` կլինկերը ներմուծելու մասով, չգիտեմ, թե ինչ կլինի` հաշվի առնելով, որ ցեմենտը ստրատեգիական նշանակություն ունի: Մենք փաստի առաջ ենք կանգնելու եւ հենց այդ ռիսկերի մասին էինք բարձրաձայնում հանձնաժողովի նիստին: Եվ այն ժամանակ, երբ փաստի առաջ կանգնենք, արտադրամասերը փակված են լինելու, աշխատողները` արտագաղթած, կամ գուցե այլ աշխատանքի անցած: Իսկ հետո որտեղի՞ց ենք նոր ներդրող գտնելու, որ մեզ մոտ այդ արտադրությունները վերականգնեն: Սրա մասին է մեր մտահոգությունը:

– ԲՀԿ-ն հրաժարվել էր ընդգրկվել ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագծի քննարկման աշխատանքային խմբում: Կարելի՞ է ասել, որ սա նշանակում է նախագծի ընդունման դեպքում դրա ողջ հետեւանքների մեղքը քաղաքական մեծամասնության` «Իմ քայլի» վրա է մնալու:

– Անկեղծ ասեմ` մեր նպատակն այն չէ, որ հետեւանքների համար իշխանությունը պատասխան տա եւ այլն: Մեր նպատակն այդ ամենը կանխելն էր եւ, մենք ընդդիմություն լինելով հանդերձ` ուզում էինք գործընկերոջ կարգավիճակով լինել, եւ այդպես էլ կա: Դրա համար էլ մատնանշում ենք այն խնդիրները, որոնք տեսնում ենք: Ուղղակի ժամանակին պետք է նաեւ շահագրգիռ կողմերը ականջալուր լինեն այն խնդիրներին, որոնք բարձրաձայնում ենք: Իսկ խնդիրները, եթե որպես լրագրող էլ ուսումնասիրեք, կտեսնեք, որ առկա են: Այս ձեւով, այս մոտեցումով այդքան էլ ճիշտ ճանապարհի վրա չենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան