ՔՊ-ԱԿԱՆ ՌԵԿՏՈՐԻ ՕՐՈՔ ԲՈՒՀԻ ՎԻՃԱ՞ԿՆ Է ՎԱՏԱՑԵԼ, ԹԵ՞ ՍՏՎԵՐՆ Է ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ

Արխիվ 16-20

Մեր նախկին հրապարակումներում, անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակում հայաստանյան խոշոր հարկ վճարողներին, մեկ ուշագրավ փաստ էինք ֆիքսել: Այսպես, հարկատուների ցանկում քիչ չեն ընկերությունները, ովքեր անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տասնյակ տոկոսներով, որոշները՝ կրկնակի ու եռակի, նաեւ տասնապատկել են վճարած հարկերը: Հաշվի առնելով, որ նման «հրաշքները» հենց այնպես չեն լինում, մնում էր եզրակացնել, որ միգուցե քիչ բացառությամբ հարկային այդ թռիչքները հուշում են նախկինում մեծ ծավալներով հարկեր գողանալու մասին, ու ահա ոմանք շատ, ոմանք՝ քիչ, ստիպված են եղել «մաքրվել»: Միայն թե այս դեպքում տարօրինակ է այն, որ նման իրավիճակում պետք է ունենայինք հարյուրավոր մեղադրանքներ՝ հարկերը քիչ վճարելու հարցով, սակայն մեղադրանքների տակ, հայտնի է, որ նման դրվագներով միայն հատուկենտ ընկերություններ են անցնում, այն էլ՝ շատ հաճախ դրա տակ ակնհայտ է քաղաքական գործոնը:

Շարունակելով հարկատուների ուսումնասիրությունը` փորձենք մտնել մի ոլորտ, որի մասին թեեւ շատ է խոսվել, սակայն հարկային առումով ինչ-որ արտառոց իրավիճակներ առաջներում գրեթե չեն եղել: Նկատի ունենք կրթության, ավելի ճիշտ՝ բուհական կրթության համակարգը: Շատերն են խոսել ու խոսում բուհական համակարգում մեծ եւ հաճախ ստվերում մնացող եկամուտների մասին: Իսկ ահա համակարգի ներսից մշտապես հավաստիացրել են, որ նման բան չկա, հազիվ են գոյատեւում: Ուրեմն տեսնենք՝ ի՞նչ է հուշում նրանց հարկային դինամիկան: Այսպես, առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկում բուհերից առաջատարը «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ» է: Մայր բուհը հայաստանյան 49-րդ հարկատուն է, եւ փաստը, որ բուհերը առաջատար տնտեսվարողների թվում են, արդեն իսկ հիմնավորում է, որ համակարգում իրոք կա բավականին լուրջ ֆինանսական շրջանառություն: Այլ հարց է, թե ինչպե՞ս են կատարում իրենց հարկային պարտավորությունները: Այս տարի ԵՊՀ-ն մուծել է մոտ 723 միլիոն դրամ հարկ: Մինչդեռ անցած տարի բուհը մոտ 392 միլիոն դրամ հարկերով հայաստանյան 91-րդ հարկատուն էր: Այսինքն, մեկ տարում հարկային պարտավորությունները մոտավորապես կրկնապատկել է: Ինչ խոսք, առաջին պատճառը, որ յուրաքանչյուրի մտքով էլ կանցնի, դա անցած տարի հարկերը թաքցնելու վարկածն է: Միգուցե այդպես էլ կա, հաշվի առնելով, որ հատկապես անցած տարի կար բուհ ընդունվողների բավականին լուրջ պակասություն, այսինքն՝ ընդհանուր համակարգի եկամտաբերությունը պետք է որ 2017թ.-ի համեմատ մի բան էլ կրճատվեր, եւ եթե հարկերը «մաքուր» էին, առնվազն մնային նույնը: Բայց մյուս կողմից էլ գաղտնիք չեն այն հակասությունները, որ կային ոլորտի եւ երկրի ղեկավարության եւ ԵՊՀ-ի ռեկտորի միջեւ: Այդ պարագայում, եթե նման հարկային խնդիր լիներ, ապա հաստատ այդ գործոնը կդառնար նախկին ռեկտորի դեմ հզոր խաղաքարտ, սակայն չէ, նման բան չեղավ: Բայց այդ դեպքում, եթե ամեն ինչ մաքուր էր, այդ ինչպե՞ս հարկերը կրկնապատկվեցին: Մի խոսքով, այստեղ դեռ պարզելու հարցեր կան: Բուհերի մեջ հարկատուների ցանկում երկրորդը «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ» է, որը, սակայն, անցած տարվա առաջատարն է: Բժշկականն այս տարի վճարել է մոտ 667 միլիոն դրամ հարկ՝ անցած տարվա մոտ 649 միլիոնի դիմաց: Աճը համեստ է, տրամաբանության շրջանակներում: Իսկ դա նշանակում է, որ կա՛մ ինչպես անցած, այնպես էլ այս տարի ստվեր չի ունեցել, կա՛մ երկու դեպքում էլ ունի: Կարճ ասած, բժշկականի օրինակով դժվար է համակարգի մասին պատկերացումներ կազմել, անցնենք առաջ: Մոտավորապես նույն պատկերն է «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» պարագայում. անցած տարվա մոտ 199 միլիոնի դիմաց Մանկավարժականն այս տարի վճարել է մոտ 208 միլիոն: Այսինքն, այս դեպքում էլ արտառոց տեղաշարժ չկա, որը խոսում է կա՛մ նախկինում ստվերի բացակայության, կա՛մ էլ ներկայումս եւս ստվերի պահպանման մասին: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ» եւս արտառոց բան չկա. հարկերը 154.4 միլիոնից հասել են 179.2 միլիոնի: Այսինքն, առավելագույնը կարող է խոսք լինել անցած տարի մի 10-15 տոկոսանոց ստվերի մասին, չնայած, կարող է նաեւ այդ չափով գործունեությունը եւս ավելանալ: Բայց ահա «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ» պարագայում պատկերն այլ է. անցած տարվա 135.6 միլիոնի դիմաց այս տարի բուհը վճարել է 171.1 միլիոն: Այս դեպքում արդեն տարբերությունը 25 տոկոսից ավել է, որը շատ դժվար կլինի բացատրել գործունեության աճով. բուհի համար 25 տոկոսանոց աճը հավասարազոր է թռիչքի, առավել եւս, եթե հաշվի ենք առնում անցած տարվա ընդունվողների սակավության խնդիրը: Իսկ ահա «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ» պարագայում պատկերը լիովին այլ է: Այսպես, եթե պետական բուհերի ողջ համակարգում համեմատաբար կայուն պատկեր է, իսկ ԵՊՀ-ի մոտ կա «անբացատրելի» հարկային թռիչք, ապա տնտեսագիտականում խորը անկում էանցած տարվա 226 միլիոնի փոխարեն բուհն այս տարի վճարել է 128 միլիոն՝ մոտ 100 միլիոնով պակաս: Նկատենք, Տնտեսագիտական համալսարանն այն բուհերից է, որտեղ արդեն իսկ «հորով-մորով» է արվել ՔՊ-ականացման գործը. անցած տարի ռեկտոր դարձավ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը: Արդյունքն աչքի առաջ է. կա՛մ քայլոական ռեկտորի պարագայում բուհի գործերը կրկնակի վատացել են, կա՛մ էլ ի հայտ է եկել խորը հարկային ստվեր:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում