Իրանական լրատվամիջոցը քննադատել է Երեւան-Թեհրան ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռի «հնամաշ» լինելը
Արխիվ 16-20Իրանում ավիացիայի բնագավառին վերաբերող նորությունները քննարկող cannews կայքն օրերս իր «Տելեգրամի» ալիքում տեղադրելով Armenia Airways ավիաընկերության Երեւան-Թեհրան ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռի վայրէջքի տեսագրությունը՝ քննադատել է հիշեալ ինքնաթիռի «հնամաշ» լինելն ու ընդգծել, որ նման ինքնաթիռի մուտքը Թեհրանի «Էմամ Խոմէյնի» օդանավակայան զարմանք է պատճառել ավիացիայի ոլորտի գիտակ անձանց: Այս մասին տեղեկացնում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հիշյալ գրառման մէջ նաեւ նշված է. «Ի՞նչ պատճառով այդ աստիճան հին ինքնաթիռին պիտի թույլատրել մուտք գործել Իրանի ելք ու մուտքի միջազգային գլխավոր դարպասը համարվող օդանավակայան»: Քննադատությունը կատարվում է այն պայմաններում, երբ պատժամիջոցների պատճառով իրանական ինքնաթիռները նորոգությունների ու պահեստային մասերի տեսակետից լուրջ դժվարություններ են դիմագրավում»:
Ի դեպ, քաղաքագետը նաեւ նշել է, որ հուլիսի 15-ին լրանում է Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի ենթարկվելու 10-ամյակը: Ավիավթարի հետեւանքով զոհվեցին ինքնաթիռի 153 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամներն, այդ թվում՝ 40 հայեր:
Հ.Գ.- Իրականական լրատվամիջոցի հրապարակած տեսանյութը դիտե՛ք ստորեւ.

