​​​​​​​«Դատարկ արտաքին գեղեցկությամբ չի փրկվի ոչինչ». հայ մոդելը մասնակցում է միջազգային մրցույթի

Մշակութային

«Միստր Արմենիա 2018», «Mister Model Worldwilde 2018» կոչումներին արժանացած մոդել ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ պատրաստվում է Հայաստանը ներկայացնել եւս մեկ միջազգային մրցույթում: Առաջիկա մրցույթի, ինչպես նաեւ հայաստանյան մոդելինգի, կարծրատիպերի եւ դրանց հաղթահարման ուղիների մասին «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

- Էդգար, շուտով մասնակցելու եք եւս մի միջազգային մրցույթի: Կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ մրցույթ է, որտե՞ղ է կայանալու եւ ի՞նչ ձեւաչափով:

- Այս տարի նույնպես մասնակցելու եմ գեղեցկության միջազգային մրցույթի՝ «Mister Glam international 2019»-ին։ Այն տեղի է ունենալու նոյեմբերի 18-29-ը Ֆիլիպիներում:

- Արդեն որոշվա՞ծ է, թե ինչ տեսքով եւ հագուստներով եք ներկայանալու մրցույթին:

- Դեռ հաստատված չէ, բայց կան որոշ տարբերակներ: Կարող եմ միայն ասել, որ կրկին անգամ ներկայանալու եմ հայ դիզայներների՝ Լիլիթ Մելիքյանի եւ Անուա Բաբաջանյանի մոդելավորած շքեղ հավաքածուների հագուստներով:

- Ի դեպ, վերջերս նկատեցինք, որ նոր ֆոտոշարքով եք հանդես եկել: Սա մրցույթի համա՞ր է, թե՞ հերթականն էր:

- Իսկապես, նոր, հետաքրքիր ֆոտոշարք ունեմ, բայց այն մրցույթի հետ կապ չունի: Աշխատել եմ ռուսաստանաբնակ հայ լուսանկարչի հետ: Փորձել ենք ստանալ հին Երեւանը շունչը:  

- Բազմաթիվ մրցույթներին մասնակցության փորձ ունեք, արժանացել եք «Mister Armenia 2018», «Mister Model Worldwide Armenia 2018» կոչումներին: Հաղթանակի բերկրանքից բացի, այս ամենն ի՞նչ է տալիս Ձեզ:

- Առաջին հերթին ինքնագնահատականի բարձրացում, քանի որ յուրաքանչյուր մրցույթից հետո՝ էլ ավելի ինքնավստահ ես դառնում: Եվ, իհարկե, ճանաչում բարձր հարթակներում։ Ի դեպ, «Mister model worldwide»-ից հետո՝ ամերիկյան «World class kings» ամսագրը անդրադարձել է իմ կյանքի պատմությանը եւ իմ կարիերային: Այն լույս է տեսել օրեր առաջ:

- Հայաստանյան մոդելինգում շատ քիչ ակտիվ մոդելներ կան, որոնք քիչ, թե շատ ճանաչում են ձեռք բերել: Ինչո՞ւ ոլորտը չի զարգանում:

- Այո, ցավոք, այդպես է: Հայաստանում մոդելինգը շատ թերի վիճակում է, չեն գնահատվում մոդելները՝ ե՛ւ գեղեցկուհիները, եւ նաե՛ւ Mister-ները: Եթե տղա մոդել ես ու նաեւ գեղեցկության մրցույթի մասնակից, ուրեմն՝ այլ շեղվածություն ունես: Սա է մեր հասարակության մտածելակերպը: Դրա համար էլ չի զարգանում այս ոլորտը:

- Ասում են՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը, բայց հենց հերթը հասնում է տղաներին՝ հայկական խոսքն են հիշում. «Տղեն կապիկից սիրուն լինի, հերիք ա»: Այս մոտեցումն այլեւս ակտուալ չէ՞:

- Ո՛չ, չկա այդպիսի բան: Դատարկ արտաքին գեղեցկությամբ չի փրկվի ոչինչ, այլ հոգով գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ինչ վերաբերում է Ձեր նշած ժողովրդական խոսքին, այն, իրոք, ակտուալ չէ, որովհետեւ եթե տղամարդը խնամված է, գերազանցում է ցանկացած խնամված աղջկա։

- Միայն ժամանա՞կ, թե՞ նաեւ նյութական հնարավորություններ են պետք՝ սեփական մարմնից մոդելային կերպար ստանալու համար;

- Ո՛չ ժամանակը, ո՛չ էլ նյութական հնարավորությունները չեն կարող քեզ մոդել դարձնել: Եթե չունես համապատասխան տվյալներ, ապա ժամանակն ու նյութականը չեն օգնի։

- Համաձայնեք, որ համաշխարհային նորաձեւության միտումները բավական մտահոգիչ են, կին-տղամարդ կերպարները հաճախ խառնվում են իրար եւ, մեղմ ասած, տարօրինակ համադրություններ են ստացվում: Ինչպե՞ս է այս իրավիճակում դիմակայելու հայկական մոդելինգն ու նորաձեւությունը:

- Համամիտ եմ եւ ասեմ, որ սա շատ լավ առաջընթաց է մոդելինգում եւ դիզայներների մոտ։ Ինձ համար տարօրինակ չէ, մեր ոլորտի մարդկանց համար նորմալ է: Հայկական մոդելինգում եւ նորաձեւությունում նույնպես կա այդ շունչը եւ շատ լավ է։ Կարծում եմ՝ դիմակայելու հարց չկա, այն հաղթահարված է, եւ մենք ունենք շատ տաղանդավոր դիզայներներ, որոնք ճիշտ համադրում են հագուստները։

- Ձեզ համար կա՞ն գծված սահմաններ, այսպես ասած, «չի կարելիներ»: Օրինակ, ֆոտոշարքերի համար համաձայնություն տալու հարցում:

- Որպես կայացած մոդել՝ հաղթահարել եմ բոլոր կոմպլեքսները:

- Ամենատարօրինակ առաջարկը ո՞րն է եղել, որ ստացել եք՝ որպես մոդել:

- Դեռ չի եղել այդպիսի արաջարկ:

- Աշխարհում մոդելները նաեւ տարբեր հասարակական նախաձեռնություններում են ակտիվ: Եվ վերջերս նկատեցինք նաեւ, որ Դուք միացել եք Էկո-նախագծին: Նախագծի նպատակն էր, եթե չեմ սխալվում, մաքրել Հրազդանի կիրճը: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ է սա իրենից ներկայացնում եւ արդյոք ստացվում է, որ երեւանյան մաքրությունը մնացել է մեր մոդելների հույսին:

- Դեռ չենք իրականացրել նախագիծը։ Բայց չեմ կարծում, որ  մայրաքաղաքի մաքրությունը մնացել է մոդելների հույսին: Պարզապես, ուզում ենք օրինակ ծառայել՝ համապատասխան կազմակերպության եւ մեր հասարակության համար։

- Էլ ի՞նչ նոր ծրագրեր, նախաձեռնություններ, նպատակներ ունեք՝ մինչեւ տարեվերջ:

- Առայժմ առաջիկայում «Mister Glam international 2019» մրցույթն է: Եվ քանի որ մրցույթները կազմակերպվում է տարեվերջին, այդ պատճառով «Mister glam»-ով կփակեմ տարին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում