Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է սահմանները

Արխիվ 16-20

Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ ԻՇԽԱՆ  ԶԱՔԱՐՅԱՆԸ սեպտեմբերի 17-ից 24-ը հանդիպումներ ունեցավ Ղազախստանի հանրապետության մի շարք քաղաքների հայ համայքի ներկայացուցիչների հետ: Համահայկական խաղերի 20- ամյա պատմության ընթացքում Ղազախստանի հայերը երբեք չեն մասնակցել որեւէ միջոցառման: Նուրսուլթանում ձեւավորվեց Համահայկական խաղերի նորընտիր կոմիտե, որի նախագահ նշանակվեց գործարար ՀԱՅԿ ՍՈՂՈՅԱՆԸ:

Ղազախստանի հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉՅԱՆԻ հետ Իշխան Զաքարյանը եւ Հայկ Սողոյանը քննարկեցին կազմակերպչական բազմաթիվ հարցեր: Այնուհետեւ Իշխան Զաքարյանը ժամանեց ԱՄԷ: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի 11-հոգանոց պատվիրակությունը Համահայկական խաղերի պատմության ընթացքում առաջին անգամ խաղերին մասնակցեց այս տարի: 

Սեպտեմբերի 30-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը եւ ԱՄԷ- ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ՄՀԵՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ հյուրընկալվեցին ԱՄԷ- ում եւ Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ ՏԵՐ ՄԵՍՐՈՊ եպիսկոպոս ՍԱՐԳԻՍԵԱՆԻՆ: Թեմական խորհրդի անդամների եւ Աբու-Դաբիում համայքի որոշ ներկայացուցիչների հետ քննարկվեցին համահայկական հաջորդ խաղերի ընթացքում պատվիրակությունների ձեւավորման եւ մասնակցության խնդիրները: Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը քաջատեղյակ էր եւ ոգեւորված Համահայկական 7-րդ խաղերի անցկացման եւ հատկապես բացման արարողությամբ:

Նա  տեղեկացրեց, որ բավականին գործ է արել Քաթարում եւ հաջորդ խաղերին ակնկալվում է Դոհայի մասնակցությունը ֆուտզալ եւ բասկետբոլ մարզաձեւերում: Համատեղ քննարկումների  արդյունքում արձանագրվեց, որ հաջորդ խաղերին բավականին ընդգրկուն մասնակցություն կունենան Շարժա եւ Աբու-Դաբի քաղաքները: Վերջում Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին պարգեւատրեց իրենց բարձրագույն մեդալով: Առաջիկայում սպասվում են Իշխան Զաքարյանի հանդիպումները Ռուսաստանի եւ եվրոպական այն քաղաքների ներկայացուցիչների հետ, որոնք փոքր թվով են մասնակցում կամ ընդհանրապես չեն մասնակցում Համահայկական խաղերին:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին