«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

Արխիվ 16-20

Իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը`  շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը (գլխին՝ ռենջերի գլխարկ, հագին՝ գոտիով կապույտ ջինս, ձեռքին՝ բահ),  այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ տասնամյակից ավելի ժամանակի փորձություն:

Իր աշխատանքային փայլուն գործունեության ընթացքում Սմոքի արջը հանդիպել է բազմահազար մանուկների և նրանց փոխանցել հրդեհների կանխման վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ:  Նա հանդիպումներ է ունեցել նաև նախագահների և կինոաստղերի, այդ թվում՝ Ջոն Ֆ. Քենեդու և Առնոլդ Շվարցենեգերի հետ՝  էլ ավելի ազդեցիկ դարձնելով իր ուղերձը: Սմոքի արջի շնորհիվ  ամերիկացիների մի քանի սերունդ լավատեղյակ է կործանարար հրդեհների ճնշող մեծամասնության առաջացման պատճառին, որն է անզգույշ վարքագիծը, ինչպես օրինակ` ճամբարային խարույկի պատշաճ կերպով չմարելը կամ մեծահասակների կողմից այրվող ծխախոտի մնացորդը ավտոմեքենայի պատուհանից դուրս նետելը: Սմոքի արջի հայտնի կարգախոսն անգիր գիտի ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության 96 տոկոսը: Բացօթյա հանգստի սիրահարների 75 տոկոսը, ճանաչելով Սմոքի արջին, կարծում է, որ նա ընդօրինակելի կերպար է երեխաների համար:

Գտնվելով Հայաստանում՝ Սմոքի արջը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ Անտառային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ, հանդիպումներ կունենա ինչպես երեխաների, այնպես էլ պետական պաշտոնյաների հետ, կայցելի Երևանում և դրա մերձակայքում գտնվող անտառապատ տարածքներ՝ հանրությանը ուսուցանելու, թե ինչպես պետք է սիրել բնությունը և պաշտպանել Հայաստանի անտառապատ   տարածքներն ու վայրի բնությունը:

Տեսնենք՝ արդյո՞ք կհաջողվի ձեզ հանդիպել Սմոքի արջին քաղաքի փողոցներում և նրա հետ տոնել իր ծննդյան 75-ամյակը:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան