«ՏԱՐՈՆ-ԱՎԻԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԹՌՉԻ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ
Արխիվ 16-20Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հրաժարվել է Հայաստանում աշխատելուց ու այսուհետեւ կգործի Աֆրիկայում: Հիշեցնենք, որ վերոհիշյալ ընկերությունը պարբերաբար ահազանգում էր, որ չվերթներ չեն կատարում, կառավարությունից էլ օգնության ձեռք չեն մեկնում: Արդյունքում, ընկերությունը հայրենիքի փոխարեն ստիպված էր եկամուտ փնտրել աֆրիկաներում, այնպես էլ ուղղելով այն ներդրումները, որոնք կարող էին Հայաստանում արվել: Ի վերջո, որքանո՞վ են վերոհիշյալ լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք հետաքրքրվել «Տարոն-Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանից, ով կարճ ասաց.
– Կա նման բան, բայց եկեք ես ոչինչ չխոսեմ: Եկող շաբաթ Հայաստանում կլինի տնօրենը, ինքն էլ կպատասխանի Ձեր հարցերին: Հիմա եկեք ես ոչ մի հարցի չպատասխանեմ, մի փոքր համբերեք, անպայման կիմանաք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

