Աննան վրեժ է լուծել.Yerevan Times
ՀասարակությունԾիծեռնակաբերդում մի լավ խայտառակվելուց ու թամաշա դառնալուց հետո Աննան որոշել է վրեժ լուծել. ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել Ծիծեռնակաբերդ Աննայի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, 7 անձ ձերբակալվել է:
Սա չի կարելի անակնկալ համարել, քանի որ գաղտնիք չէր, որ Փաշինյանների ընտանիքում ընդունված կարգ է սեփական հոգեբանական խնդիրները լուծել ուժայիների, իրավապահ համակարգի միջոցով: Բայց չեն հասկանում, որ նման կերպ ընդամենն էլ ավելի են ստորացնում իրենց վարկանիշը՝ ի ցույց դնելով իրենց մարդկային չեղած որակները:
Յոթ հոգու ձերբակալմամբ հայ հանրությունը փոխելո՞ւ է Աննայի մասին իր կարծիքը, թե՞ Նիկոլն է դադարելու պարել Իլհամի դուդուկի տակ: Կարող են ձերբակալել ազգի կեսին էլ, բայց դրանով ոչ մի հարց Աննան չի լուծելու՝ էլ ավելի գրգռելով հանրային ատելությունը:
Գիտե՞ք՝ ինչու Աննան չի վախենում հանրային ատելությունից: Չի վախենում, քանի որ ՔՊ-ն իշխանության է մնում բացառապես իր դրսի կուրատորների շնորհիվ՝ մինչև վերջ տանելու այն ծրագիրը, որի իրականացման համար էլ իշխանության բերեցին Նիկոլին ու Աննային դե ֆակտո առաջին տիկին սարքեցին: