Իմ կոչն ուղղված է սպաներին եւ ծառայողներին, ովքեր գիտեն ինչ է հայրենիքը եւ պատիվը. Արթուր Վարդանյան

Ներքաղաքական
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես նշելով, որ իր կոչն ուղղված է սպաներին եւ ծառայողներին, ովքեր գիտեն ինչ է հայրենիքը եւ պատիվը։
 
«Կոչ եմ անում իրավապահ մարմիններին եւ բոլոր ուժային կառույցներին չկատարել ոչ մի ապօրինի եւ հակասահմանադրական հրաման։ Դուք երդվել եք ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, այլ ոչ թե անհատ անձանց քաղաքական եւ անձնական շահերին։ Դուք ունեք պարտավորություններ եւ մեծ պատասխանատվություն։ Իմ կոչը եւ պահանջ ձեզ՝ թույլ մի՛ տվեք ձեզ օգտագործեն ընդդեմ ժողովրդի։ Հիշեք՝ դուք նույնպես մեր ժողովրդի մի մասն եք եւ յուրաքանչյուր ապօրինի եւ ապազգային գործողություն ուղղակի ազդելու են ձեր եւ ձեր ընտանիքների ներկային եւ ապագային։
 
Կոչ եմ անում, խնդրում եւ պահանջում եմ, որ զգոն եւ արդար լինեք ձեր գործում: Հիշեք՝ թշնամու համար, միեւնույնն է, հայը համազգեստով է, թե առանց համազգեստի։ Դուք ինքներդ դա տեսել էլ եք Արցախում եւ  ձեզնից ոմանք լավ գիտեն թե ինչ է պատերազմը։ Հիշեք՝ դուք ծառայում եք հայ ժողովրդին եւ եթե դուք ժողովրդին նայեք, որպես թշնամի, ապա հայ ժողովուրդ ձեզ իրեն պատերազմ հայտարարած թշնամուց չի տարբերի...», - նշել է նա:
 
https://iravunk.com/sim/?p=282442&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ