ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ստեղծվեց Ռեստորանային սպորտի ֆեդերացիա

20.12.2019 18:19 Ասուլիսներ
Հայաստանում ստեղծվեց Ռեստորանային սպորտի ֆեդերացիա

Այսօր ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի հանդիպումը Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ալեքս Ռաբինովիչի (Իսրայել) հետ: Հյուրի առաջարկով Հայկ Բաբուխանյանը ստանձնեց Ռեստորանային սպորտի  հայկական ֆեդերացիայի  նախագահի պաշտոնը: Վաղը այս կապակցությամբ հրավիրվող ասուլիսի ժամանակ նախատեսվում է համապատասխան պայմանագրի ստորագրումը:

Ինչպես տեղեկացրեց  Ա. Ռաբինովիչը, 2020 թ. մայիսին Բուլղարիայում նախատեսվում է Ռեստորանային սպորտի   աշխարհի երրորդ առաջնությունը, որին նա հրավիրեց մասնակցել Հայաստանի հավաքականին: Որոշում կայացվեց նաեւ մինչ այդ անցկացնել Հայաստանի ընտրական մրցաշար, իսկ 2021 թ. Հայաստանի բաց առաջնություն:

Մամուլի ասուլիսը կկայանա  դեկտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին «Ազդակ» ակումբում, Երեւան, Բաղրամյան 59, 3-րդ հարկ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА