ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՂՐԻՄՈՒՄ

11.02.2020 17:14 Հրապարակումներ
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՂՐԻՄՈՒՄ

Հայկական պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Ղրիմում: Պատվիրակությունը գլխավորում է «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի համակարգող խորհրդի նախագահի տեղակալ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

Այցի նպատակն է ծանոթացնել հայ գործարարներին Ղրիմի տնտեսության եւ ենթակառուցվածքների ներդրումային հնարավորությունների հետ, տնտեսական հարաբերություններ հաստատել: Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղրիմի վարչապետ Յուրի Գոցանյուկի հետ, ինչպես նաեւ այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ղրիմի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի պաշտոնակատար Անուշավան Աղաջանյանի հետ, այցելել Ղրիմի զարգացման կորպորացիա եւ Արտահանման աջակցության կենտրոն: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ղրիմի միջեւ տնտեսական կապերի զարգացման, Ղրիմի գյուղատնտեսությունում հայկական տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները: Տանտերերը ներկայացրել են Ղրիմի ազատ տնտեսական գոտու հնարավորությունները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА