ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ-ը շնորհավորում է Արայիկ Հարությունյանին

16.04.2020 18:23 Հրապարակումներ Հայտարարություններ
ՍԻՄ-ը շնորհավորում է  Արայիկ Հարությունյանին

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը շնորհավորում է հարգարժան պարոն  Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Չնայած բազմաթիցվ փորձերի խաթարել կամ ստվեր գցել  արցախյան ընտրությունների վրա,  ընտրությունները,  ընդհանուր առմամբ, անցել են  օրենսդրությանը  համապատասխանող  մթնոլորտում։

ՍԻՄ կուսակցությունը մաղթում է Արցախի Հանարապետության նախագահ Արայհիկ Հարությունյանին բեղմնավոր աշխատանք եւ հաջողություն Արցախի Հանրապետության  անվտանգության  ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային  ճանաչման եւ հայ ժողովրդի  միասնականության եւ հաղթանակների  կերտման  գործում։

ՍԻՄ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА