Մանկապարտեզ. Բայդենն ու Թրամփը պայմանավորվել են նախընտրական բանավեճի հատուկ կանոնների շուրջ Դավիթ Աֆրիկյանն ամուսնացել է. բացառիկ կադրեր դերասանի հարսանիքից ԼՂ կղերաֆեոդալական էլիտան 2 ժամում հանձնվեց և մի քանի միլիարդ դոլարի զենքն էլ հանձնեց Ադրբեջանին ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստում Այս շարժումը վեկտոր չունի, ուրիշ խնդիր մի՛ փնտրեք. Վահագն Մելիքյան Բա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, որ 2018-ին սխալվել եք, ճանապարհը չսխալվածներինն է. Բաբայան Կյանfu, երկար ապրի, որ եu էլ ապրեմ… Առանց արցունfների չեf կարող կարդալ Գայանեի` ամnւսնուն nւղղված շնորհավորանfը Կոլոտ Հովոն հերթական «աշխարհացունց» հայտարարությունն է կատարել Իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ Առաքելյան Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑՔԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑՔԻՑ

Օրերս Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միխայիլ Ջանելիձեի, Մեւլութ Չավուշօղլու եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը: Այն, որ այս հանդիպման ընթացքում Թուրքիան փորձելու էր իր համար բավականին ծանր իրավիճակում ստուգել, թե որքանով է կենսունակ Թբիլիսի-Բաքու առանցքը, ի սկզբանե էլ ենթադրելի էր: Այլ հարց է, թե փաստացի ի՞նչ ազդեցություն կարող է թողնել վերոհիշյալ հանդիպումը Հայաստանի վրա: Հաշվի առնելով նաեւ, որ վերջերս վրացագետները մտահոգություններ են հայտնում, թե Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանում ակտիվացրել են հակահայկական քարոզչությունը:

 

 

Մեկնաբանելով իրավիճակը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ նկատեց.-Վրաստանի Հանրապետության հետ մեր ջերմ բարեկամական հարաբերություններն ունեն շատ սպեցիֆիկ բնույթ եւ արտահայտված են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հայաստանը երբեք այնպիսի գործողություններ չի իրականացնում, որոնք ուղղակիորեն սպառնալիք են Վրաստանի համար, եւ հակառակը` Վրաստանի Հանրապետությունը երբեք չի անի այնպիսի գործողություն, որը որեւէ ձեւով սպառնալիք հանդիսանա մեզ համար: Բայց, իհարկե, դա չի բացառում, որ մեր պետություններից յուրաքանչյուրն ունենան իրենց երկկողմ օրակարգերը: Այս առումով՝ Վրաստանի նաեւ տնտեսական ուղղվածությամբ համագործակցությունը Թուրքիայի հետ նորություն չէ: Ամեն դեպքում՝ մենք հարգանքով ենք վերաբերում մեր հարեւան պետության արտաքին քաղաքականության ուղղություններին, բայց միեւնույն ժամանակ հուսով ենք, որ այն հետագայում չի գործի Հայաստանի շահերի դեմ:
Ինչպես արդեն նշեցի, պետք է հասկանալ, որ պետություններից յուրաքանչյուրն ունեն իրենց օրակարգը: Ճիշտ է՝ որոշ տեղեր դրանք չեն հատվում,  բայց դա չի նշանակում, որ մենք ընդհանուր շահերը եւ համագործակցության եզրերը կորցնում ենք Վրաստանի հետ: Վրաստանի հետ մենք շարունակաբար ամրապնդել ենք, ամրապնդում ենք եւ ամրապնդելու ենք մեր բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը:
Ինչ վերաբերում է Վրաստանում հակահայկական քարոզչությանը, պատգամավորը հավելեց.
- Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն Վրաստանում, այլեւ շատ պետություններում են իրականացնում հակահայկական լոբբինգ: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ կարող է ինչ-որ կերպ խաթարել երկու երկրների բարեկամական հարաբերությունները:
«ՎՐԱՍՏԱՆԸ ԶՍՊՈՂ ԴԵՐ
ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՀԱԿԱՀԱՅ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ»
Ջավախքցի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ էլ կարծում է, որ Վրաստանը կարող է զսպող դերակատարում ունենալ հակահայ դրսեւորումներում.
- Այդ ձեւաչափը նորություն չէ, դա հաստատվեց Միխայիլ Սահակաշվիլու կառավարման տարիներին: Այն տեղավորվում էր Սահակաշվիլու պրոթուրքական քաղաքականության շրջանակներում եւ իր բնույթով տարածաշրջանում թուրք-վրաց-ադրբեջանական լծակ էր, որը կարելի էր ենթադրել, որ ինչ-որ տեղ կարելի էր ուղղել նաեւ Հայաստանի դեմ: Սակայն Վրաստանի մերօրյա իշխանությունները վստահաբար պնդում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը որեւէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ. համենայնդեպս, իրենց մասով հաստատ վստահեցնում են: Եվ ներկա պահին կարող ենք ակնկալել, որ այդ համագործակցության մեջ Վրաստանը կարող է զսպող դերակատարում ունենալ, եթե փորձեն համագործակցությունն ընդդեմ Հայաստանի ուղղորդել: Բացի այդ՝ Վրաստանի գործող իշխանությունները կարծես թե որոշակի սրբագրումներ են ուզում անել իրենց արտաքին քաղաքականության մեջ, եւ այս ձեւաչափի շրջանակներում եւս Վրաստանն իսկապես զսպող դեր կարող է ունենալ հակահայ դրսեւորումներում:
Անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններին` ջավախքցի պատգամավորը նկատեց.
- Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դրսեւորվելու շատ ավելի կարեւոր հարթություններ ունեն: Իհարկե՝ շատ ցանկալի է, որ միջազգային հարթակներում եւս համագործակցաբար հանդես գան, բայց կան նաեւ ուրույն շահեր, որոնք կարծես թե ստիպում են պետություններին այլ վարքագիծ դրսեւորել: Բայց կարծում եմ, որ մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ պետք է կարեւորենք այդ դրսեւորումները գլոբալ հարաբերությունների համատեքստում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Մանկապարտեզ. Բայդենն ու Թրամփը պայմանավորվել են նախընտրական բանավեճի հատուկ կանոնների շուրջԴավիթ Աֆրիկյանն ամուսնացել է. բացառիկ կադրեր դերասանի հարսանիքիցԼՂ կղերաֆեոդալական էլիտան 2 ժամում հանձնվեց և մի քանի միլիարդ դոլարի զենքն էլ հանձնեց ԱդրբեջանինՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստումԵՎՐՈ-2024. Անգլիայի ընտրանին հաղթեց սերբերին, Բելինգեմը` գոլի հեղինակ (տեսանյութ)Այս շարժումը վեկտոր չունի, ուրիշ խնդիր մի՛ փնտրեք. Վահագն ՄելիքյանԲա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, որ 2018-ին սխալվել եք, ճանապարհը չսխալվածներինն է. ԲաբայանԿյանfu, երկար ապրի, որ եu էլ ապրեմ… Առանց արցունfների չեf կարող կարդալ Գայանեի` ամnւսնուն nւղղված շնորհավորանfըԵՎՐՈ-2024. Դանիան ու Սլովենիան հաղթողին չպարզեցին(տեսանյութ)Կոլոտ Հովոն հերթական «աշխարհացունց» հայտարարությունն է կատարելԻշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ ԱռաքելյանԱրցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարը լուսանկար է հրապարակելՋիջի» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում. ՔԿԼավագույնի հետ. Սպերցյանը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել Սրբազանը հրավիրել է հանրահավաքի եւ խոսել հետագա պայքարից, սակայն նորից առանց դետալների (Տեսանյութ)Վաշինգտոնը փորձում է սադրել Պեկինին` հարձակվել Թայվանի վրա, ասել է Սի Ցզինպինը. Financial TimesС-500 համակարգերը մարտական ​​դիրերքում են. Military Watch MagazineԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրությունՆոր մանրամասներ են ի հայտ եկել Ռոստովի քննչական մեկուսարանի աշխատակիցներին ԻԳԻԼ-ականների կողմից պատանդ վերցնելու գործով (Տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը կամային հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ(տեսանյութ)Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով. փաստաբանՆացիստները հարամեցին Կիեւի եվրոպական ուղին` հարձակվելով ԼԳԲՏ-ների վրա (Տեսանյութ)Նա կա, մի՛շտ կա. երգիչ Էրոն այսօր կդառնար 23 տարեկանՀայաստանը եւ եւս 11 երկիր չեն ստորագրել Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովի» հռչակագիրըԿենդանակերպի 3 նշաններին սպասվում է ադամանդե շերտ. Armblog.am Փnղի և հաջnղության ալիfը բաց է. շուտով փողի խիտ տեղատարափ կլինի կենդանակերպի 2 նշանների կյանքումՀորդառատ անձրևների հետևանքով փակվել ու վնասվել է Շուռնուխ տանող ճանապարհը. ընթանում են մաքրման աշխատանքներԻնչպիսի տեսք ունի և ինչով է զբաղված Մարշալ Բաբաջանյանի թոռնուհին ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանըՀՐԱՏԱՊ.«Նոր Նոստրադամուսը» վստահ է, որ հաշված օրեր են մնացել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանըԱյս աղոթքը բուժում է ծանր հիվանդությունները…էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում. Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ)Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՏիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի «Զենիթ» հնարավոր տրանսֆերի մասինԵրևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ ՕգաննեսյանՇոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը` Նոբել Առուստամյանի հարսանիքին(տեսանյութ, ֆոտոշարք)Խիղճն էլ լավ բան է, երկիրն են վարի տալիս. Արա ԱբրահամյանԱմերիկացիներին եւ եվրոպացիներին պետք է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ դուրս գա. Արա ԱբրահամյանԽորհրդային սահմանների վերականգնումը նշանակում է դնել мина замедленного действия. ՀՀ նախկին վարչապետՌուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակելՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքինՈսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ)ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ստելՍրբազանը հանդիպել է ԱԺԲ-ի հետ755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավոր Իշխան Զաքարյանի գույքի վրա. ՀետքՇՏԱՊ. Մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել ենՀՐԱՏԱՊ. ՔՊ֊ի ներսում կրքերը թեժանում են. պատգամավորները ցանկանում են մասնակցել հունիսի 17֊ի նիստին, Փաշինյանը սպառնում էԵրկուսն էլ իրար արժեն. Քաղաքագետը իշխանություն-ընդդիմություն կեցվածքի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода