Ինչպիսի տեսք ունի և ինչով է զբաղված Մարշալ Բաբաջանյանի թոռնուհին ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանը ՀՐԱՏԱՊ.«Նոր Նոստրադամուսը» վստահ է, որ հաշված օրեր են մնացել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը Այս աղոթքը բուժում է ծանր հիվանդությունները… էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում. Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ) Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Երևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ Օգաննեսյան Շոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը Խիղճն էլ լավ բան է, երկիրն են վարի տալիս. Արա Աբրահամյան Ամերիկացիներին եւ եվրոպացիներին պետք է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ դուրս գա. Արա Աբրահամյան

ՍԱՀՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՍՏԻՊՎԱԾ ԷԻ, ՀԻՄԱ` ՈՉ»

Արխիվ 12-16

 

ՍԱՀՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՍՏԻՊՎԱԾ ԷԻ, ՀԻՄԱ` ՈՉ»

Լորում Համո Սահյանի տունը կառուցվել է դեռեւս 1972-73 թվականներին` Կիմ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, Լորի կոլտնտեսության միջոցներով, բայց այն այդպես էլ անավարտ է մնացել: 40 տարիների կիսակառույցը նախատեսված է եղել բնակելի տան համար: Նոր կառույցը, որպեսզի համապատասխաներ տուն-թանգարանի պահանջներին, ստեղծվեց բոլորովին նոր նախագիծ` պահպանելով միայն երկրորդ հարկի դիմահայաց պատը եւ աստիճանների դիրքը: 2010-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Լոր համայնքի հարեւան` Շամբի գործարան, Լորի համայնքապետ Դավիթ Առուստամյանը խնդրանքով դիմել է նախագահին` աջակցություն ցուցաբերել` Սահյանի տունը թանգարանի վերածելու համար: Նախագահը ոչ միայն դրական պատասխան է տվել, այլեւ հետաքրքրվել է անգամ տուն-թանգարանի հետագա պահպանության հարցով, եւ նախագահականից 3 տարվա համար կոնկրետ գումար հատկացրել` թանգարանի տնօրենի հաստիք պահելու համար:ՍԱՀՅԱՆՈՎ ԼԵՑՈՒՆ

 

 

ԵՎ ՍԱՀՅԱՆԱՇՈՒՆՉ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
Հիմնանորոգումն իրականացել է Հայաստանի Սոցներդրումների հիմնադրամի` 34 մլն դրամ ֆինանսավորմամբ, իսկ համայնքային` 10 տոկոս ներդրումը կատարել է ամերիկահայ մի բարերար: Այժմ «Համո Սահյանի անվան տուն-թանգարան» ոչ առեւտրային կազմակերպությունը ենթակա է Լորի համայնքապետարանին: Համայնքապետը նշել է, որ իրենց նպատակը տուն-թանգարան ստեղծելն է` պահպանելու այն կոլորիտն ու միջավայրը, որը միայն եւ միայն սահյանական պիտի լինի, Սահյանով լեցուն եւ սահյանաշունչ, որտեղ պիտի «ապրի» Սահյանը:
Տուն-թանգարանի առաջին հարկում թոնրատունն է, որտեղ պահպանվել է Խաչիպապենց թոնիրը, որի մասին գրել է` «Թոնրի շրթունքը, որ մի ժամանակ բոցից էր ճաքում, Հիմա ճաքել է բոցի կարոտից…»: Պահպանվել է հացի տաշտը` նույնպես անմահանալով սահյանական տողերում` «Տաշտը, որի մեջ Խաչիպապ պապի Հարսանյաց հացի խմորն են հունցել, եւ հոգեհացի խմորը նաեւ…»:
«Մնացած ամեն ինչը տարբեր տեղերից գտել-բերել ենք եւ շարունակում ենք բերել: Հայթայթել ենք Սահյանի անձնական իրերից` նրա գրամեքենան, հայտնի ցիլինդրը, մոխրաման, գրիչ, այլ իրեր, որ թանգարանին են նվիրել նրա քույրերը: Լուսանկարներ եւ արժեքավոր կիսանդրի, Սահյանի անձնական գրասեղանը Կիմ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներն են նվիրել: Այդ կիսանդրին կտեղադրվի տուն-թանգարանի մուտքի պատին` «Համո Սահյանն իր Լորինն է» մակագրությամբ: Գտել ենք Սահյանի` վաճառված տան կահույքը, որը պահպանել է երեւանյան տան հարեւանը: Ձեռագրեր եւ այլ փաստաթղթեր է նվիրել Շչորս Դավթյանը, Սասուն Պասկեւիչյանը խոստացել է նվիրել Սահյանի կոշիկները, նկարիչ Սլավիկ Խաչատրյանը` որմնանկար կնկարի: Որտեղ լսում ենք` մի բան կա, հապճեպ հետաքրքրվում ենք. կնվիրեն` շատ լավ, չեն նվիրի` իրենց խիղճը»,- նշել է Լորի համայնքապետը:
«ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ՄԵԶ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ
ՄԱՍՈՒՆՔՆԵՐ ՎԱՃԱՌԵՆ»
Ի տարբերություն Չարենցի ու Սեւակի` Սահյանի մասունքները ճակատագրի ու ապրած կյանքի բերումով ցաք ու ցրիվ են եղել, որոնց մի մասն էլ վերջին տարիներին որդին` ՆԱԻՐԻ ՍԱՀՅԱՆԸ որոշել էր վաճառել` տուն-թանգարան հիմնելու եւ արձան տեղադրելու համար: Թերեւս թանգարանի հարցը լուծված է, իսկ արձանի համար մրցույթ է հայտարարված:
Սահյանի մասունքների ու ձեռագրերի մի մասը պահպանված է նաեւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: Մեզ հետ զրույցում թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ տեղեկացրեց. «Այն, ինչ մենք ունենք թանգարանում թվայնացրել ենք եւ պիտի փորձենք Լորում բացված այդ տուն-թանգարանին ամեն կերպ օգտակար լինել»:
Անդրադառնալով Նաիրի Սահյանի` հոր արխիվը վաճառքի հանելուն, Կ. Վարդանյանն ասաց. «Այո, նա պարբերաբար թանգարան է այցելում: Անկեղծ ասած, փորձեցի համոզել, որ եթե դնենք գնահատելու, ախր գնահատման չափանիշ չկա: Արխիվը` արխիվ չէի ասի: Մենք ունենք Արշակ Չոպանյանի արխիվ, որ 60 հազար միավորից ավելի է, ընդ որում, միավոր ասելով` նկատի ունենք միայն նամակը, այն կարող է ձեռագիր տետրակ լինել կամ գիրք` 1000 կամ 1500 էջ: Տվյալ պարագայում խոսքը 500 էջի մասին է, կեսն էլ` մեքենագիր: Ֆոնդային հանձնաժողովին հանձնարարել եմ, հատ-հատ ուսումնասիրում են: Փորձենք ինչ-որ գին սահմանել, որպեսզի առաջարկ ներկայացնենք նախարարություն: Ամեն դեպքում, գրականագետներով, ֆոնդապահներով ու արխիվագետներով ինչպիսի գին էլ սահմանենք, նկատի ունենալով, որ Սահյանը մեր ամենամեծերի շարքին է դասվում, կազմած գումարը չի գոհացնում Սահյանի որդուն: Ես ուսումնասիրում էի, պատկերացրեք խորհրդային տարիներին Թումանյանի կամ Իսահակյանի ձեռագրերը պետությունը գնել է 3,5 կամ 8 ռուբլով, եթե դա դոլարի վերածենք, միեւնույնն է, քիչ գումար է կազմում»,- վստահեցրեց Կ. Վարդանյանն ու հավելեց. «Շատ ուրախ կլինեի, որ ժառանգը լինեի այդպիսի մեծության ու իմանայի, որ վերջապես ծննդավայրում պետությունը թանգարան կառուցեց: Հրաշալի շենք է, եւ հիմա էլ պետությունը ցուցադրությունը շարունակում է: Էլ չեմ ասում, որ ֆոնդերում 1200 մեծերի` Սայաթ-Նովայից սկսած ինչ հնչեղ անուն որ հիշեք գրականության, թատրոնի, կինոյի եւ երաժշտարվեսի ոլորտներում, գրեթե բոլորի արխիվները ամբողջությամբ կամ մասնակի այստեղ են պահպանվում: Մի մասը հեռատես հեղինակները իրենց ողջության օրոք անձամբ են հանձնել թանգարանին, մի մասն էլ` ժառանգներն են բերել եւ շարունակում են բերել: Հազվադեպ է լինում, որ ինչ-որ մեկը գալիս է ու փորձում վաճառել եւ մենք այսպիսի զրույց ենք տանում իրենց հետ: Նյութերը գնման եղանակով համալրելու համար պետությունը մեզ միջոցներ չի տրամադրում, ընդամենը եզրակացություն է ուզում` եթե շատ արժեքավոր է, ֆոնդային հանձնաժողովը եզրակացություն է կազմում եւ ներկայացնում պետությանը: Ամեն դեպքում, թող ներվի ինձ, չէի ուզենա որ մեզ Համո Սահյանի մասունքներ վաճառեն, այդ մասունքների վերջնական ու ամենաճիշտ հանգրվանը հենց մեր թանգարանն է, որտեղ պահպանվում է  Սահյանի, նրա սերնդակիցների ու ուսուցիչների արխիվները: Սա իմ անձնական դիրքորոշումն է միեւնույն ժամանակ կրկնում եմ` դա ժառանգի սրբազան իրավունքն է վաճառել, նվիրել կամ ցանկացած կերպ տնօրինել մասունքները եւ գնահատական տալ չեմ կարող»,- եզրափակեց տնօրենը:
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԲԱՑՎԵԼ, ԲԱՅՑ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ
Այնուամենայնիվ, մեծ բանաստեղծի որդին` Նաիրի Սահյանը, արդեն ստիպված չէ վաճառել հոր սրբազան մասունքները: Ավելին` «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Փառք Աստծո, ամեն ինչ ընթանում է իր հունով: Իսկ թե երբ թանգարանը դռները կբացի հանրության առաջ, մեծ գրողի միակ ժառանգը չցանկացավ ժամկետներ նշել. «Չեմ ցանկանա կոնկրետ ժամկետներ նշել, բայց եթե ամեն ինչ այսպես նորմալ ընթանա, ուրեմն գարնանը` ապրիլի կեսերին, արդեն պատրաստ կլինի»: Սահյանի միակ ժառանգը տեղեկացրեց, որ չնայած տուն-թանգարանը դեռ չի բացվել, բայց այցելուներ լինում են: Իսկ Երեւանում արձանի տեղադրման մասին նշեց. «Գիտեմ, որ մրցույթ է հայտարարված, բայց դեռ տեղեկություն չունեմ այդ մասին: Միայն գիտեմ, որ այն կիսանդրին, որը պիտի Լոր գյուղի տուն-թանգարանի պատին ամրացվի, հիմա պատրաստ է, Գետիկ Բաղդասարյանի արվեստանոցում է, արդեն պատվանդանը բերել են եւ մեկ շաբաթ, տասն օրվա ընթացքում արդեն կտեղադրեն»:
Հոր արխիվը վաճառելու մասին հավելեց. «Այն ժամանակ ստիպված էի, հիմա` ոչ: Բայց դե, արխիվը ինձանից հետո պիտի՞ մնա մի նորմալ տեղ: Ա՛յ, մտածում եմ, տեսնեմ, եթե տուն-թանգարանը պայմաններ ունենա այդ ձեռագրերը պահպանելու, ապա կթողնեմ տուն-թանգարանում: Որտեղ ապահով է, այնտեղ էլ կմնա»,- ասաց Ն. Սահյանն ու հույս հայտնեց, որ Աստծո կամոք մոտ երկու ամսից կհանդիպենք տուն-թանգարանում:
Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸԻՆՉՊԵՍ ՍԱՀՅԱՆԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ
ՀԱՅՏՆՎԵՑ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ ՄՈՏ
«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ փաստեց, որ Սահյանի կոշիկներն իր մոտ են, եւ չնայած դրանք իր համար մասունք են, խոստացավ, երբ թանգարանը բացվի, այն հաստատ կնվիրաբերի. «Համո Սահյանն անընդհատ ինձ հետ է` իմ երգերում, իմ զրույցներում: Ես իր հետ շատ հետաքրքիր հարցազրույց եմ վարել 1988 թվականին, որը շարունակաբար տպագրվել է «Ասպարեզ» թերթի 4 համարներում: Նա եզակի անձնավորություն էր»:
Մինչ Ս. Պասկեւիչյանը Սահյանի կոշիկները կնվիրաբերի թանգարանին, հետաքրքրվեցինք, թե դրանք ինչպե՞ս են հայտնվել նրա մոտ: Պարզվեց, որ հենց 1988 թվականի հուլիսին, Լոս Անջելեսում, երբ Համո Սահյանը եւ Վահագն Դավթյանը 3 օրով հյուր են եղել Ս.Պասկեւիչյանի տանը, որոշել է նվերներ գնել Համո Սահյանի համար: Մի քանի հագուստներ գնելուց հետո նկատել է, որ կոշիկները հնամաշ են, ու խնդրել է Սահյանին չմերժի նաեւ կոշիկներ նվիրելու իր ցանկությունը: Չնայած դժվարությամբ, բայց Պասկեւիչյանին հաջողվել է համոզել ու գնել կոշիկ: Սահյանը հավանել է այն եւ նորը հագնելով` ցանկացել է դեն նետել իր հին կոշիկները, բայց Պասկեւիչյանը չի թողել` ասելով. «Ո՞ւր ես գցում, այդ կոշիկներն ինձ պետք է, դա մասունք է»: Համո Սահյանը լսելով Պասկեւիչյանի այդ բացականչությունը` ծիծաղել է ու հին կոշիկները տվել նրան: «Երբ 2004-ին վերադարձա Հայաստան, ինձ հետ բերեցի այդ կոշիկները: Ա՛յ, ինձ համար դրանք մասունք են: Այդ հսկան` Հ. Սահյանը, ինձ համար երրորդ մեծությունն էր բանաստեղծների մեջ` Չարենց, Սեւակ, Սահյան...»:


Ինչպիսի տեսք ունի և ինչով է զբաղված Մարշալ Բաբաջանյանի թոռնուհին ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանըՀՐԱՏԱՊ.«Նոր Նոստրադամուսը» վստահ է, որ հաշված օրեր են մնացել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանըԱյս աղոթքը բուժում է ծանր հիվանդությունները…էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում. Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ)Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՏիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի «Զենիթ» հնարավոր տրանսֆերի մասինԵրևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ ՕգաննեսյանՇոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը` Նոբել Առուստամյանի հարսանիքին(տեսանյութ, ֆոտոշարք)Խիղճն էլ լավ բան է, երկիրն են վարի տալիս. Արա ԱբրահամյանԱմերիկացիներին եւ եվրոպացիներին պետք է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ դուրս գա. Արա ԱբրահամյանԽորհրդային սահմանների վերականգնումը նշանակում է դնել мина замедленного действия. ՀՀ նախկին վարչապետՌուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակելՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքինՈսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ)ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ստելՍրբազանը հանդիպել է ԱԺԲ-ի հետ755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավոր Իշխան Զաքարյանի գույքի վրա. ՀետքՇՏԱՊ. Մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել ենՀՐԱՏԱՊ. ՔՊ֊ի ներսում կրքերը թեժանում են. պատգամավորները ցանկանում են մասնակցել հունիսի 17֊ի նիստին, Փաշինյանը սպառնում էԵրկուսն էլ իրար արժեն. Քաղաքագետը իշխանություն-ընդդիմություն կեցվածքի մասինՄեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներինՇՏԱՊ. անտառային հրդեհ է բռնկվել. տարհանում է հայտարարվելՓողոցում իմ ներկայությունն անհասկանալի է, ինչ-որ տեղ՝ անընդունելի, սա եղել է ճիչ. Բագրատ սրբազանԱբրահամ Գասպարյանը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցումԳագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Գեղամա լեռներիցՊՆ հաղորդագրությամբ է հանդես եկել Հայաստանից միակ պաշտոնատար անձը, որ այցելեց Արցախ, Ամենայն Հայոց հայրապետն էր. Վրթանես սրբազանՍիրելիս դավաճшնեց ինձ մտերիմ ընկերուհուս հետ… Գայա Արզումանյանը՝ մեծ սիրո և հիասթափության մասինՇՏԱՊ. Ինչ է սպասվում հունիսի 17-ին . Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբՎրաստանում ցուցարարները խոստանում են մնալ փողոցներում՝ մինչև կառավարության հրաժարականըՈւժգին կարկուտ՝ Գորիս համայնքում․ լիովին ոչնչացվել են պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը (լուսանկարներ)GG ընկերությունը միշտ սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ, չպետք է հանդուրժել բռնությունը և ատելության քարոզը. Արտակ ԲեգլարյանԵվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 16-ինՆիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Երևան-Կապան թռիչքիցԻնչ էլ որ պատահի ձեզ հետ, մի տանջվեք հարցով, թե ԻՆՉՈ՞ւ. Սարսափազդու իրականությունՀինգ աստղանի հյուրանոցից հետո միանգամից հայտնվեցի հիվանդանոցում. Առանց արտասվել անհնար է կարդալԻնչո՞ւ են տղամարդիկ քնում սեքսից անմիջապես հետոGG Խաչիկի վրա գժվել ա վիդեոյից հետոԱՄՆ-ում երեխաները 10 տարով բերդ կուղարկեն հանուն ԼԳԲՏ-ներիԾերուկը լրիվ անտանելի է դարձելԶելենսկին մեծագույն առեւտրականն է բոլոր ժամանակների քաղաքական գործիչների մեջ. Թրամփ (Տեսանյութ)ԱՄՆ-ը վախենում է, որ Իսրայելը պատերազմ կսկսի Հեզբոլլահի հետ և չի դիմանա. CBS NewsԸնտրություններ Ֆրանսիայում. ազգային ուժերն ընդդեմ գլոբալիստներիՀուսիթիները գրոհել և խորտակել են ուկրաինական նավը (Տեսանյութ, ֆոտո)Սումիի մարզում՝ Ռուսաստանի հետ սահմանին, իրականացվում է բնակչության պարտադիր տարհանումԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի ծրագիրը Պուտինի առաջարկից հետոՈչինչ եւ ոչ ոք չի մոռացվելու. ուղիղ 6 տարի առաջ այսօրը ձերբակալվեց Արցախի հերոս Մանվել ԳրիգորյանըԵՎՐՈ-2024. Իտալիան կամային հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода