Դիվային աշխարհը պատել է Հայաստանին... «90 միլիոն ամերիկացիներ կզոհվեն րոպեների ընթացքում». Քենեդին խոսեց ՌԴ-ի հետ պատերազմի մասին Մահացել է Արթուր Չիլինգարովը ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՈՒ ԾԱԾԱՆԵԼ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ Սրբազան Թաքցրած դրվագ՝ Աննա և Հրաչյա Հակոբյանների կյանքից Պետք չէ դրան քաղաքական հնչեղություն հաղորդել, ինչքան էլ այդ «զանգի» ձայնը ախորժելի լինի․ Օկուպացված Արցախի պատգամավորը արցախցի համայնքապետերի կալանավորման մասին Մարդկանց տներով, գարաժներով, դարձել են ավերակ՝ կոյուղի չկա, ջուր չկա, խայտառակ վիճակ է․ Աղետի հետքերով Առաջին անգամ կին թեկնածու է առաջադրվել Իրանի նախագահի պաշտոնի համար

«ԿԱՐՈՏ ԵՆՔ ԼԱՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ...»

Արխիվ 12-16

 

«ԿԱՐՈՏ ԵՆՔ ԼԱՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ...»

Ռեժիսոր, դերասան ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, որը բախտ է ունեցել խաղընկերը լինելու Ազատ Շերենցի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի եւ այլ մեծերի, այսօր թատրոնում անելիք չունի: Ըստ նրա` թատրոններում հիմնականում երիտասարդ սերունդն է, ինչի մասին դերասանը սիրով ու ուրախությամբ է շեշտում, իսկ տարեց դերասանները` հարկավոր են միայն տարին մեկ կամ երկու անգամ:«ԴԵՐԱՍԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԱՀ Է...»
-Իմ թատերական վերջին կարիերան եղել է «Նորք» թատոնում, որից հետո քանդվեց երկիրը, թատրոնները չէին գործում, սկսեցի աշխատել Ազգային ռադիոյում` առաջին ծրագիրն էի վարում: Թատրոն չեմ ուզում վերադառնալ, նախ` տարիքս, հետո` օրերս թատրոններից մեկում էի, անուն չեմ նշում, բոլորն են այդ վիճակում. իմ տարիքի դերասանները թատրոնում այլեւս անելիք չունեն: Կարող է մեկ կամ երկու կերպար լինի, այն էլ` գուցե տարվա մեջ մի դեր խաղաս, որովհետեւ թատրոններում կան իմ տարիքի 10-15 դերասան: Դու կարող ես աշխատավարձ ստանալ ու ոչինչ չանել, ինչը դերասանի համար մահ է:

 

 

Քավ լիցի, լավ է, որ երիտասարդներն են խաղում թատրոնում, թող Աստված իրենց կանաչ ճանապարհ տա, արդեն իրենց ցուցադրվելու, ճանաչվելու եւ արվեստը բարձրացնելու ժամանակն է:  Այսօր դասավանդելով Երեւանի մշակույթի պետական քոլեջում` որքան էլ կարողանում եմ ուսանողներիս արվեստի նրբությունները հաղորդել, ու նրանք էլ իմ տվածի 30-40 տոկոսն էլ կինոյում ու թատրոնում օգտագործեն, չգնալով էժանագին ֆիլմերի ու ներկայացումների հետեւից, հրաշալի կլինի: Չգնան փողաբեր ներկայացումների հետեւից, որոնք ոչինչ չեն տալիս հանդիսատեսին` 5-15 րոպե ծիծաղեցնելուց հետո դահլիճից դուրս են գալիս դատարկ:
- Այստեղ մեղավորությունն ո՞ւմն է:
- Մենք դպրոցական տարիներին Պատանի հանդիսատեսի թատոնում տարին 3 անգամ պարտադիր աբոնոմենտային ներկայացումներ էինք նայում, հետո մնում էինք դահլիճում ու քննարկում էինք ներկայացումը: Դասարանում 30 աշակերտ էին, միայն ես դարձա դերասան եւ ռեժիսոր: Այսինքն` այդ ժամանակ թատրոնի համար պատրաստվեց նաեւ գրագետ հանդիսատես: Իսկ այսօր մենք էկրանից ի՞նչ ենք  տալիս երիտասարդ սերնդին եւ ինչ ենք սպասում նրանցից: Եթե տոպրակով ադիբուդիով են գնում ներկայացում նայելու, կամ` ներկայացման ընթացքում շոկոլադի թուղթը` շըխկ, շըխկ բացում ու կըռտ ծամում, էլ ի՞նչ սպասենք... Կարոտ ենք լավ հանդիսատեսի, ինչպես նաեւ` լավ բեմադրության ու լավ ֆիլմի: Ռուսը մի Չապաեւ է ունեցել` ամբողջ աշխարհը ճանաչում է նրան: Արցախյան պատերազմի հերոսներ ունենք, ամեն մեկը մի լեգենդ, բայց նրանց ճանաչելու համար ոչինչ չի նկարահանվում:
«ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ
ԻՆՍՏԻՏՈՒՏԻՑ ՀԵՌԱՑՆԵԻՆ»
-Պարոն Թադեւոսյան, անցյալ տարի Ձեր ուսանողների հետ բեմադրեցիք Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
- Այո, պիեսն իմ ուղեղում եղել է դեռեւս ուսանողական տարիներից: Նույնիսկ` հատված բեմադրելու պատճառով քիչ էր մնում ինստիտուտից հեռացնեին, որովհետեւ խորհրդային ժամանակներում Մուշեղ Իշխանը` որպես դաշնակցական, արգելված հեղինակ էր: Բայց Մարատ Մարինոսյանի շնորհիվ ես մնացի, ավարտեցի: Նրա պիեսներից «Կիլիկիո արքա» բեմադրության մեջ որպես բժիշկ եմ խաղացել «Նորք» թատրոնում: Իսկ մինչ այդ, Մուշեղ Իշխանի հետ կապված եմ եղել քրոջ` Նուշիկի միջոցով: Երբ սկսեցի դասավանդել, որոշեցի բեմադրել այս պիեսը: Ճիշտ է, սկզբում եղան լեզվական դժվարություններ ու անհարմարություններ, բայց հաղթահարեցին` կամաց-կամաց ջերմացան այդ պիեսի վրա: Իմ նպատակը ոչ միայն արեւմտահայերենի հետ ծանոթացնելն էր, այլ նաեւ 100-րդ տարելից էր, պիտի հասցնեինք բեմադրել, որովհետեւ դա ուխտ է յուրաքանչյուրիս համար` հիշել, սերնդեսերունդ փոխանցել, ոչ թե` ողբալ, դռներ ծեծել, ծնկի գալ, աղաչել, որ խնդրում ենք, ընդունեք մեր Ցեղասպանությունը, ամա՜ն, մենք ծեծված ու կոտորված ժողովուրդ ենք:
«ՀԱՎԱՏԱՑԵԼ ԷԻՆ, ՈՐ ՕՀԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԷՐԳԻՐ»
-Իսկ այդ դեպքում ի՞նչ անենք, ո՞րն է ճանապարհը:
- Ցանկացած ազգի առջեւ սա կարող է ծառանալ, յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ մեծ ցավ ու սուգ է ապրել հայը ու մի պահ գիտակցորեն լինի հայ եւ սրտով մոտենա այս իրողությանը: Այս պիեսում խնդիրը հենց այդպես է դրված` արյան կանչ կա, վերջապես կա ժողովրդի հիշողություն, որ երբեք չի ջնջվում, որովհետեւ ամեն մի ծնված հայի մեջ նստած է Եղեռնի զգացողությունը: Պիտի պատմությունից դասեր քաղենք, բազմադարյա պատմության մեջ մասնատվեցինք, եկանք, հասանք ընդամենը 30 հազար քառ.կմ-ի վրա եւ այսօր էլ մասնատվում ենք, լքում ենք հայրենիքը, որտե՞ղ է մեր սխալը: Այն երազանքը` ի վերջո վերադառնալ ու տիրանալ մեր պատմական հողերին` ոչ թե պատերազմի շնորհիվ, այլ հասցնել մարդկային գիտակցությունն այն տեսակետին, որ ասեն` սա ձերն է, եկեք, տիրացեք, նստեք ձեր պապենական տներում: Չգիտեմ թե ինչպե՞ս, ե՞րբ, բայց յուրաքանչյուր հայի մեջ էրգիր գնալը չի մոռացում: Հետաքրքիր մի պատմություն կա. տարիներ առաջ Օլգա Մելիք-Վրթանեսյանը հեռուստատեսությունում բեմադրում էր Մուշեղ Գալշոյանի «Ծովասարի Օհանը» պիեսը, ես էլ խաղում էի այնտեղ, մի հետաքրքիր տեսարանի ականատես եղանք: Այն տեսարանը, երբ Ծովասարի Օհանին` այդ հայկական հովերով խելագարված ծերունուն տեղափոխում են հոգեբուժարան, իսկ նրան թվում է, թե սահմանները բացվել են ու իրեն տանում են էրգիր, հրապարակում մեքենան կանգ է առնում ու Օհանը գոռում է` էհե՜յ, շնչավորնե՜ր, էրգիր է կերթա՜մ... Այդ տեսարանը նկարահանելիս` գյուղի ծերունիներին օգտագործել էին մասսայական տեսարանում, բոլորը համոզված` մեքենայի հետեւից վազում էին, թե` Օհա՜ն, մեզի լե տար, մեզի լե տար... Երբ տեսարանը նկարահանված էր ու ստոպ տրվեց` 2-րդ դուբլը պիտի նկարեինք, տեսնեիք` թե ոնց թեւաթափ եղան նրանք: Իսկապես հավատացել էին, որ Օհանը գնում է էրգիր: Օհանի դերում էլ` Զարեհ Տեր-Կարապետյանն էր խաղում, այնքան լավ էին գրիմ արել, որ կարծես իսկապես հարեւան գյուղի մի ծերուկ էր:
«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԱՅԴ ՀԵՂԻՆԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ»
-Պարոն Թադեւոսյան, այդքան տարված լինելով Մուշեղ Իշխանով` բախտ ունեցե՞լ եք հանդիպելու նրա:
- Մի անգամ, մահվանից առաջ, երբ եկավ Հայաստան, հանդիպում եղավ իր հետ: Չնայած` չկարողացա ոչ մի հարց տալ, քանի որ ամբոխը շատ էր, ուղղակի բախտ ունեցա իրեն տեսնելու եւ լսելու: Դա արդեն հեղափոխությունից հետո էր, դրանից հետո մահացավ: Այդ ժամանակ նա ինչ զարթոնքի մեջ էր, այն, ինչ գրել էր, աչքի առաջ տեսնում էր, որ վաղը պիտի կատարվի: Թե հանգամանքներն ինչպես փոխվեցին, արդեն բոլորիս հայտնի է, թե ուր ենք տանում մեր անկախության նավը: Նուշիկի շնորհիվ ծանոթացա այդ փառահեղ մարդու հետ, որը չէր տպագրվում Հայաստանում, չկային գրքերը... Իսկ Նուշիկը ամեն անգամ եղբոր մոտից վերադառնալիս` պատառիկներ էր բերում կոմունիստների ժամանակ ու անօրինական էին տարածվում այդ հեղինակի գործերը:
- Հիմա որեւէ կապ կա՞ տիկին Նուշիկի հետ:
- Նա էլ է արդեն մահացել: Բայց երբ Արտաշես Հովհաննիսյանը «Նորքի» թատրոնում «Կիլիկիո արքան» էր բեմադրում, տիկին Նուշիկը գրեթե ամեն օր փորձերին մասնակցում էր եւ անընդհատ նամակագրական կապերի մեջ էր եղբոր հետ, որ բեմադրվում է պիեսը:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ


Դիվային աշխարհը պատել է Հայաստանին...«90 միլիոն ամերիկացիներ կզոհվեն րոպեների ընթացքում». Քենեդին խոսեց ՌԴ-ի հետ պատերազմի մասինՄահացել է Արթուր ՉիլինգարովըԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՈՒ ԾԱԾԱՆԵԼ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՌաֆայել Հովհաննիսյանը պարտվեց, բայց կպայքարի օլիմպիական ուղեգրի համարՎաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ ՍրբազանԳուրգեն Հովհաննիսյանը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում(տեսանյութ)Թաքցրած դրվագ՝ Աննա և Հրաչյա Հակոբյանների կյանքիցՊետք չէ դրան քաղաքական հնչեղություն հաղորդել, ինչքան էլ այդ «զանգի» ձայնը ախորժելի լինի․ Օկուպացված Արցախի պատգամավորը արցախցի համայնքապետերի կալանավորման մասինՄարդկանց տներով, գարաժներով, դարձել են ավերակ՝ կոյուղի չկա, ջուր չկա, խայտառակ վիճակ է․ Աղետի հետքերովԱռաջին անգամ կին թեկնածու է առաջադրվել Իրանի նախագահի պաշտոնի համարԳործնականում արդեն հասկանալի է, թե ով է դառնալու Իրանի նոր նախագահը7 ամիս է կոտրված պրոթեզով եմ, իսկ պատկան մարմինները օրիգինալ հաշմանդամության թուղթ են պահանջում․ Արցախցի տղամարդը ահազանգում էՄիքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց ու ջերմորեն ողջունեց Բագրատ Սրբազանին (Տեսանյութ)«Խարկովի մսաղացը» աղում է այն ամենը, ինչը հաջողվում է մի կերպ ստանալ Արեւմուտքից եւ զորակոչից. ուկրաինական աղբյուրԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Գյումրիում հանրահավաք է անցկացնում (ուղիղ)Հուսով եմ` միան ինձ չի մեղադրի, որ իր կյանքի կարեւոր պահերին կողքին չեմ կարողանում լինել. Հրաչ ՄուրադյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորինԻնչու հանձնվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը. Հայկ ՆահապետյանՈստիկանները Սրբազանին գետնի վրա ընկած ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին (տեսանյութ)Հավաքվում են, որպեսզի կարողանա վերահսկել նրանց, ովքեր արյան ծարավ են․ Հովիկ Աղազարյանը մեծ թվով ոստիկանների ներկայության մասինԲայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունիԻ՞նչ է արել Նիկոլի ձախողված «կառավարությունը» Հայաստանի ու Արցախի երեխաների համարԴանիել Դանիելյան, դու պետք է ներnղnւթյnւն խնդրեu քn шրшծի համար, դեռ hшմբերnւմ եմ». Գյnւմրիnւմ նախատեսված մշակութային միջոցառումը չի կшյшնшԱհազանգ կա, որ ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ ՊողոսյանՈՒՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը հասավ Գյումրի (տեսանյութ)Ադրբեջանցիները հրաժարվել են ականազերծել դաշտերը, մոռացե՛ք. Արթուր ՎարդանյանՀունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայից ավելիԵրանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տայինք. Տեր ՀամբարձումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցըԿիրшնցnւմ, կшմուրջի հարևանությամբ դրված uյnւներից մեկը գետը քշել տшրել ա․ Գոհար ՎարդանյանՀանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար. Նավասարդ արքեպիսկոպոս ԿճոյանԲայդենի որոշումը ԱՄՆ-ին էլ ավելի է ներքաշում ուկրաինական հակամարտության մեջ. PoliticoՌուսական ուժերը հարձակման են անցել Զապորոժեի շրջանում` ճակատի նոր հատվածում (MAP)Պուտինը շնորհավորել է ՓաշինյանինԿայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցըՎարչապետը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներՄեզ պետք է նոր ՍարդարապատՀունիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԱնկարան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի անկեղծ ջանքերը. ԳյուլերԱրդյո՞ք Եկեղեցին իրավունք ունի՞ առաջնորդել իր հոտին այս կամ այն իրավիճակում.մանրամասնում է աստվածաբանըԱյսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն էՍրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի (Ուղիղ)Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան ԳեղամյանԵրեխաներին պաղպաղակ բաժանող նախագահն է հայտնաբերվել Քաղաքացիների ակցիան Երևանի փողոցներում.ՖՈՏՈՇԱՐՔԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներ․ Տիգրան ԱբրահամյանՃշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն Է. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода