«Փյունիկի» սանը համալրեց Լոռիի կազմը
Սպորտ![«Փյունիկի» սանը համալրեց Լոռիի կազմը](/timthumb.php?src=disc/06-09-20/ac18e8b61b5a3f7eef01493455224859.jpg&w=780)
Կենտրոնական պաշտպան Դերենիկ Սարգսյանը համալրել է «Լոռին»՝ հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։
Վերջին մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։ Սարգսյանը 3 հանդիպման է մասնակցել նաև Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։
Դերենիկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։