Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընկերուհին եմ․ Ջորջինա Ռոդրիգես
Ախ կանայք![Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընկերուհին եմ․ Ջորջինա Ռոդրիգես](/timthumb.php?src=disc/22-12-22/a522741087898546a7e0156d3e25eba7.jpg&w=780)
Հայտնի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը՝ Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, կիսվել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հետ առաջին հանդիպումից հետո իր տպավորություններով։
«Ես և Կրիշտիանուն սիրահարվեցինք առաջին հայացքից։ Երբ առաջին անգամ տեսա նրան, ինձ թվաց, թե ժամանակը կանգ է առել։ Այդքան գեղեցիկ ու ուշադիր տղամարդ չէի տեսել։ Նա ամենագեղեցիկ տղամարդն է, ում ես երբևէ տեսել եմ:
Այո, ես աշխարհի լավագույն խաղացողի ընկերուհին եմ, բայց մարդիկ, և հաճախ աղջիկները, կարիք չունեն այդ մասին անարգանքով խոսելու: Հավանաբար, մեր հարաբերությունները թույլ են տվել իրականացնել իմ շատ երազանքներ, բայց ես միշտ նույն կրքով եմ մոտեցել այն ամենին, ինչ արել եմ՝ անկախ նրանից՝ հավաքարար եմ, վաճառողուհի, թե մոդել»,- ասել է Ռոդրիգեսը Elle-ին տված հարցազրույցում։
![](https://lurer.com/disc/22-12-22/fee637e1db5e97702f617257800e4d5d.jpg)
![](https://lurer.com/disc/22-12-22/06868eceb8a6719c315e8a74d37c81c4.jpg)
![](https://lurer.com/disc/22-12-22/c9bda640d38c5f96df7f8bc30beee232.jpg)
![](https://lurer.com/disc/22-12-22/0d385f96493976cf5e592b2abe1b09a4.jpg)
![](https://lurer.com/disc/22-12-22/1df38fdfa3e7a4518365c1a62185ed62.jpg)