Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը
Ախ կանայք![Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը](/timthumb.php?src=disc/18-01-23/ade3a404565f4e285d2ee6a676854ee6.jpg&w=780)
Համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերվող հոլովակ է հրապարակել և տեղադրել է Հայաստանի դրոշը:
Տեսանյութում Արցախում ապրող երեխաները հորդորում են դադարեցնել Արցախի շրջափակումը:
Հոլավակի հերոսներից մեկը Դիանան է: Նա պատմում է, որ Արցախում բնակվող 120 000 հայերից մեկն է, որը մեկ ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է Ադրբեջանի կառավարության կողմից:
Հերոսներից մեկն էլ հիշեցնում է, որ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է:
![](disc/18-01-23/998377ec424ff44ba026bbc6195cb6b1.jpg)