ՈւՂԻՂ. Սրբազանը եռաբլուր զինվորական պանթեոնում է Որոշ ատգամավորներ փորձել են ատամ ցույց տալ, սակայն, ատամները «ջարդվել են» տեղում. Բացառիկ մանրամասներ ՔՊ խորհրդի նիստից Հունիսի 17-ին որոշ հասցեներում լույս չի լինի Ծագող աստղ. Մխիթարյանը՝ Սպերցյանի մասին «Արևմուտքը սրում է լարվածությունը». Պեսկով 1963 թ. այս օրը տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան Սյունիքը խաղաղ է հանձնվում. Էդիկ Անդրեասյան Մեր բոլոր ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է. Տիգրան Աբրահամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ Սպառվեց իմ քառամսյա տնային կալանքի ժամկետը․ իմ սիրելի ավագ դուստրս ինձ պարգևեց թոռնուհի․ Քերոբյան

«Կոռնիձոր-շոու», տեսարաններ՝ առանց հացի. Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Շատ է խոսվում այն մասին, որ հուլիսի 25-ի անփառունակ ասուլիսից հետո Փաշինյանի կողմից Արցախ ուղարկված և Կոռնիձորում մինչև այսօր խցանված հումանիտար բեռի ոդիսականն էժանագին շոու է՝ անհաջող կերպով քողարկելու Լաչինի միջանցքի փակման հարցում սեփական մասնակցությունն ու մեղքը, ինչպես նաև վերջին 8 ամիսների անգործությունն ու հանցավոր անտարբերությունը։

Ինչպես հաճախ է լինում Նիկոլի պարագայում, ներքաղաքական ցածրորակ ներկայացումները քողարկելու համար, նա և նրա ոհմակը դիմում են շեղող մանյովրների։ Այս անգամ իբր թե ցույց տալու միջազգային հանրությանը, որ Ալիևը ստում է, որ Լաչինի միջանցքն իրոք փակ է, որ Արցախի ժողովուրդը հումանիտար աղետի փուլից անխոչընդոտ անցնում է Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների փուլ։

Միամիտ հանդիսատեսը կարող է և սահուն կերպով կուլ տալ այս հերթական կուտը, և փարատել սեփական համառ անմտությունը՝ տան դիվանին փռված, և Արցախից եկող ու սիրտդ պատառ-պատառ անող տեսարանները՝ ցիտելով «Նիկոլն ի՞նչ անի, հեն ա, 400 տոննա մթերք է ուղակել» ապուշությունը։

«Սպայկայի» բեռնատարները Ստեփանակերտ հասնելու փոխարեն՝ դարձել էին տարաբնույթ միջազգային հոպար-մորքուրների սելֆիների ֆոն, հումանիտար «задник», ֆոտոհաշվետվության ֆայլեր։ Տեղական արտադրության զանազան նիկոլական աղիքաբնակներն էլ, մարդ ա մի փողկապ հագած, լուրջ տեսքով զբոսավարություն էին իրականացնում 21 բեռնատարների ժամանակավոր կայանատեղիում։ Սկզբից եկան դեսպանատների աշխատակիցները, հետո՝ միջազգային կառույցների հայաստանյան օֆիսային պլանկտոնը, հետո՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության խոպանչիները, հետո՝ Հայաստան ժամանող հյուրերը։

Սակայն այդ կոնտինգենտն էլ սպառվեց, և հիմա բեռնատարային դեկորացիաները գրեթե անտեր մնացել են ճանապարհի ոլորաններին։ «Միջազգային ռեզոնանսի» կուտն արագ հալվեց՝ ինչպես ցանկացած ծծովի կոնֆետ, որով զբաղեցնում են պարապ բերանները։ Իրականում ներքաղաքական հաշվարկի արտաքին փաթեթավորումն էլ ի սկզբանե գրեթե անօգուտ և միամիտների համար նախատեսված փուչ հնարք էր, քանզի մինչև հուլիսի 26-ն էլ աշխարհում ով պետք է՝ շատ լավ գիտեր, որ Լաչինը փակ է, որ Արցախը հումանիտար աղետի է ենթարկվում, որ Ալիևը դիմել է ցեղասպանական գործիքակազմին։ Գիտեն, առանց «Սպայկայի» բեռնատարների էլ՝ շատ լավ տեղյակ են, որ Ալիևն Արցախի 8-ամսյա բլոկադան իրականացնում է Փաշինյանի հանցակցությամբ և անուղղակի օժանդակությամբ։ Գիտեն, որ Նիկոլը, քանի տարի է՝ հրաժարվել է 1915-ի Հայոց ցեղասպանության հարցից միջազգային քաղաքականության մեջ։

Դե հիմա դատեք ինքներդ. 1.5 միլիոն հայի սպանությունները մոռացած և ներած Փաշինյանի շուրթերից որքանո՞վ է լուրջ ընկալվում Արցախի 120.000 քաղաքացիներին սպառնացող ցեղասպանական վտանգի մասին նրա ծղրտոցը։ Ժողովրդական լեզվով ասած, նա «նաղդ ցեղասպանությունն է խուրդել, նիսյա ցեղասպանությունն ի՞նչ է, որ չխուրդի»։

«Կոռնիձոր-շոուն» ունի ևս մեկ, Նիկոլի համար կողմնակի, բայց կարևոր թիրախ. Ռուսական խաղաղապահ առաքելությունն է, որը իր, Ալիևի և նրանց արտաքին բոսերի համար տարածաշրջանում խոչընդոտ է գեոպոլիտիկ նոր իրավիճակ ստեղծելու գործում։ Իրականում առաքելության գործունեության հետ կապված առկա են բազմաթիվ սուր հարցեր, առհասարակ մեր աչքի առաջ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների քայքայվող մատերիան խորացնում է հայ ժողովրդի անվտանգային ճգնաժամը և առաջնային քննարկման առարկա է։

Այս ամենի արդյունքում ունենք իրավիճակ, որը հակասում է անգամ մասսաների կառավարման հին հռոմեական պրիմիտիվ սկզբունքին՝ հաց և տեսարաններ։ Կոռնիձորի պարագայում Փաշինյանը փորձում է կյանքի կոչել է՛լ ավելի անբարո մոտեցում. տեսարաններ՝ առանց հացի։

Հ.Գ. Երբեմնի «դուխով» Նիկոլը նույնիսկ այս ցածրորակ շոուն բեմադրելիս մինչև վերջ գնալու խիզախություն չունի։ Ուրիշի ձեռքերով խաղեր տվող Փաշինյանին հուշեմ իր շոուի կուլմինացիան։ Հավաքում ես ավտոմեքենա վարելու հմտություն ունեցող քո «բարձրաստիճան» լնգուլավազին՝ Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան, Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան և այլ պեշկեքին, քո գլխավորությամբ նստում եք մարդ ա մի բեռնատարի ղեկին և առանց охрана, ԶԼՄ-ների ուղիղ եթերում շարժվում եք դեպի Ադրբեջանի կողմից Հակարիի վրա դրված ապօրինի անցակետ։ Վստահ եմ, որ ադրբեջանցիները ո՛չ կկրակեն ձեր վրա, ո՛չ էլ կարժանացնեն Վագիֆ Խաչատրյանի ճակատագրին։ Դե, իսկ միջազգայինների արձագանքը և գլոբալ մեդիաների անդրադարձը կստվերի անգամ Նիգերի ռազմական հեղաշրջումը և ուկրաինական պատերազմը։ Слабо?

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

09.08.2023



Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկումՈւՂԻՂ. Սրբազանը եռաբլուր զինվորական պանթեոնում էՌուս և իրանցի մարզիկների հետ գոտեմարտերը կարող եմ առանձնացնել. ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ Որոշ ատգամավորներ փորձել են ատամ ցույց տալ, սակայն, ատամները «ջարդվել են» տեղում. Բացառիկ մանրամասներ ՔՊ խորհրդի նիստիցՀունիսի 17-ին որոշ հասցեներում լույս չի լինիԾագող աստղ. Մխիթարյանը՝ Սպերցյանի մասին«Արևմուտքը սրում է լարվածությունը». Պեսկով1963 թ. այս օրը տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա ՏերեշկովանՍյունիքը խաղաղ է հանձնվում. Էդիկ ԱնդրեասյանՄեր բոլոր ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է. Տիգրան ԱբրահամյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետՍպառվեց իմ քառամսյա տնային կալանքի ժամկետը․ իմ սիրելի ավագ դուստրս ինձ պարգևեց թոռնուհի․ ՔերոբյանԴեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում«ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ»․ ՔՊ-ական պատգամավորը սահմանի լուսանկարն է հրապարակելՕրը զերծ չէ խնդիրներից. հունիսի 16-ի աստղագուշակԿլասիկի կուսակցությունում լուսաբացները խաղաղ չեն. Անի Սամսոնյանը դադարեցնում է ԼՀԿ-ին անդամակցությունըՀայտնի են կենդանակերպի 6 նշաններ, որոնց համար ամառը ճակատագրական անակնկալներ կբերիՊՆ նախարարը մեկնել է Ֆրանսիա Արնաքամ է եղել, չի դիմացել, ու այդ դիրքում էլ հավիտյանս փակվեց աշխարհի ամենագեղեցիկ աչքերըՋերմաստիճանը կհասնի +34-ի. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱրտակարգ դեպք ԵրևանումՀայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրըՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի միջուկային զենքը մարտական ​​պատրաստության բերելու հարցը. ՍտոլտենբերգԿիևում դեռահասները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան սևամորթ աշխատակցի վրաԱնգլիայի և Սերբիայի հավաքականների երկրպագուները ծեծկռտուք են սարքել Եվրո-2024-ի խաղից առաջ61-ամյա Լեպսն ամուսնանում է 18-ամյա ուսանողուհու հետԹուրքիան կրակի ճիրաններումԱրեւմտյան զինամթերքի համար հիմա վճարում են 10 անգամ թանկԲեմի վրա հերթական անգամ «կախված» Բայդենին Օբաման օգնության հասավ (Տեսանյութ)Հունիսի 18-ից 24-ը մագնիսական փոթորիկների մեծ ալիք է սպասվում. կարող են առաջանալ տարբեր տհաճ ախտանիշներՊատերազմում նման հրաշքներ էլ են պատահում (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերինԼԳԲՏ-ն Կրեմլի ձեռքի գործն է. Կիեւում վերջնականապես են ցնդել (Տեսանյութ)Մանկապարտեզ. Բայդենն ու Թրամփը պայմանավորվել են նախընտրական բանավեճի հատուկ կանոնների շուրջԴավիթ Աֆրիկյանն ամուսնացել է. բացառիկ կադրեր դերասանի հարսանիքիցԼՂ կղերաֆեոդալական էլիտան 2 ժամում հանձնվեց և մի քանի միլիարդ դոլարի զենքն էլ հանձնեց ԱդրբեջանինԱյսօր հրաշալի մոր, 60-ից ավել թոռնիկների տատիկ Տիգրանուհի Կարապետյանի ծննդյան տարեդարձն էՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստումԵՎՐՈ-2024. Անգլիայի ընտրանին հաղթեց սերբերին, Բելինգեմը` գոլի հեղինակ (տեսանյութ)Այս շարժումը վեկտոր չունի, ուրիշ խնդիր մի՛ փնտրեք. Վահագն ՄելիքյանԲա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, որ 2018-ին սխալվել եք, ճանապարհը չսխալվածներինն է. ԲաբայանԿյանfu, երկար ապրի, որ եu էլ ապրեմ… Առանց արցունfների չեf կարող կարդալ Գայանեի` ամnւսնուն nւղղված շնորհավորանfըԵՎՐՈ-2024. Դանիան ու Սլովենիան հաղթողին չպարզեցին(տեսանյութ)Կոլոտ Հովոն հերթական «աշխարհացունց» հայտարարությունն է կատարելԻշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ ԱռաքելյանԱրցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարը լուսանկար է հրապարակելՋիջի» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում. ՔԿԼավագույնի հետ. Սպերցյանը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել Սրբազանը հրավիրել է հանրահավաքի եւ խոսել հետագա պայքարից, սակայն նորից առանց դետալների (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода