Սևանա լճից 18 ձկնորսական ցանց են դուրս բերել
Սպառողի անկյուն![Սևանա լճից 18 ձկնորսական ցանց են դուրս բերել](/timthumb.php?src=disc/30-12-23/19aecbad4e451bee8b21dec8bc5d8953.jpg&w=780)
Դեկտեմբերի 29-ին Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, որոնցում 23 կգ սիգ է եղել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«67 հատ ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ»,– ասված է հաղորդագրությունում։
Ձկնորսական ցանցերը դուրս են բերվել «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների շրջանակում։
Հիշեցնենք` սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում։