Աշխարհաքաղաքական նույն իրավիճակն է՝ 1920 թվականին եւ այսօր. Վալերի Թունյան Բաց 2018-ին ասել եմ՝ Նիկոլին բերում են Արցախը պատերազմով հանձնելու. Հայկ Նահապետյան Դիվային աշխարհը պատել է Հայաստանին... «90 միլիոն ամերիկացիներ կզոհվեն րոպեների ընթացքում». Քենեդին խոսեց ՌԴ-ի հետ պատերազմի մասին Մահացել է Արթուր Չիլինգարովը ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՈՒ ԾԱԾԱՆԵԼ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ Սրբազան Թաքցրած դրվագ՝ Աննա և Հրաչյա Հակոբյանների կյանքից Պետք չէ դրան քաղաքական հնչեղություն հաղորդել, ինչքան էլ այդ «զանգի» ձայնը ախորժելի լինի․ Օկուպացված Արցախի պատգամավորը արցախցի համայնքապետերի կալանավորման մասին

Չի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ Մութաֆյան

Մշակութային

«Իրավունք»-ը զրուցել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ հետ, ով այս օրերին գտնվում է Տավուշում եւ միացել է տավուշցիների պայքարին:

- Տեւական ժամանակ է միացել եք հանուն սահմանապահ գյուղերի պահպանման՝ տավուշցիների պայքարին: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այն չդարձավ համազգային պայքար:

- Չէի ասի, թե տեւական ժամանակ է, ճանապարհները սկսել են փակել ապրիլի 19-ից, ես ապրիլի 20-ից Տավուշում եմ եւ տավուշցիների կողքին: Իսկ պայքարը չի կարելի ասել ավարտվել է, որ մի հատ էլ խոսենք այն մասին, թե՝ այն չդարձավ համահայկական կամ համազգային, դեռ ամեն ինչ առջեւում է: Ավելին՝ իհարկե, այս պայքարն արդեն իսկ դարձել է համազգային, տարբեր տեղեր ճանապարհներ փակվեցին, ժողովուրդն արթնացել է, ոտքի է ելել, այնպես որ, սա դեռ պայքարի կուլմինացիոն կետը չէ:

- Ի՞նչ իրավիճակ է իրականում Կիրանցում, արդյոք էմոցիաները թույլ տալիս են սթափ գնահատելու իրավիճակը:

- Այսօր Կիրանցում սարսափելի վիճակ է, գյուղացին ինքն իրեն արդեն զգում է գերի, թշնամու հողում ապրող: Նույնիսկ արդեն խոսակցություններ էինք լսում, որ գյուղապետը խնդրում է, որ բանակցություններ սկսի, որպեսզի գոնե կամուրջը թողնեն: Ու սա այնպես է դիտարկվում, կարծես, ադրբեջանցիները մեծ բարություն կանեն՝ կամուրջի ճանապարհը թողնելով կիրանցիներին, որպեսզի իրենք հանգիստ ապրեն այդտեղ: Այս ամենին էմոցիոնալ եւ ոչ էմոցիոնալ հնարավոր չէ նայել, ես իրավիճակը գնահատում եմ, անկեղծ ասած, սթափ եւ շատ սառը դատողությամբ ու հասկանում, որ Տավուշից բացվեցին հյուսիսային դարպասները Հայաստանի: Չնայած՝ Հայաստանի դարպասները բացվել էին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից, երբ ամբողջապես կորցրեցինք Արցախը: Հիմա, կարծես, հայկական Բերդ պարի պես բացել ենք մեր բերդի դռները եւ պար ենք գալիս թշնամու առաջ… Տավուշում իրավիճակն այսպիսին է՝ ոչ թե միայն բաց ենք թողել դարպասները, այլ թշնամուն հրավիրում ենք Հայաստան: Ու սա Տավուշով չի ավարտվելու, սկսվել է Տավուշից: Բայց չեմ կարծում, որ ամեն ինչ կորած է: Տա Աստված, կանգ առնի այս ամենը Կիրանցում ու կարողանանք փրկել մնացածը:

- Ի դեպ, տավուշցիների կողքին հայտնվեցին մարդիկ, որոնց ներկայությունն արդեն իսկ հուշում էր, որ այս պայքարն էլ է արժանանալու նախորդների դառը ճակատագրին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Տավուշցիների կողքին հայտնվեցին շատ շատերը՝ սկսած քաղաքական դեմքերից վերջացրած հասարակ քաղաքացիներով, դերասան-դերասանուհիներով, ովքեր եկան երեք րոպեով, նկարվեցին Բագրատ սրբազանի հետ, տեսախցիկների առաջ խոսեցին, փիառվեցին, գնացին: Բայց տավուշցիների դռները բոլորի համար բաց են եղել ու բաց էլ մնալու են: Նրանք հյուրասեր ու հյուրընկալ մարդիկ են եւ ընդունում են յուրաքանչյուրին, ով գալիս է իրենց մոտ: Պետք չէ կառչել անուններից, տեսակներից, թե ովքեր եկան ու գնացին, պետք չէ մտածել, թե այսինչը եկավ, ուրեմն՝ այնինչն է այս շարժումը առաջնորդում: Այս շարժումն առաջնորդում է Բագրատ սրբազանը, եւ մենք պետք է կանգնենք նրա կողքին ու քայլենք նրա հետեւից, որպեսզի ունենանք պատիվ, հավատք ու հայրենիք:

- ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը «պարոն Բագրատ»-ով է դիմում սրբազանին, ամբողջ իշխանական քարոզչամեքենան թիրախավորել է Տավուշի թեմի առաջնորդին՝ ասելով, թե՝ հոգեւորականը զբաղված է Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործին։ Ըստ Ձեզ, ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ասած` նրանց կարմիր գիծը ո՞րն է:

- Չեմ կարծում, որ միայն Էմմա Պալյանն է, որ չգիտի՝ ինչ է եկեղեցին, ինչ է հավատքը, ինչպես պետք է դիմել սրբազան հայրերին, որովհետեւ այդ խունտայում հավաքված են սրբություն չունեցող, անհավատ երեւույթներ, դժվարանում եմ նույնիսկ մարդ կոչել: Ինձ համար զարմանալի ու տարօրինակ չէ, որ նա դիմում է «պարոն Բագրատ»-ով, դրանք երեւի խաչակնքվել էլ չգիտեն: Իրենցը, երեւի թե, մոլլան է, պիտի գնան մոլլային աղոթեն ծնկաչոք: Կարմիր գծեր սրանք չունեն, սրանց համար ոչ մի սրբություն գոյություն չունի: Եթե մարդը չունի հավատք, չունի Աստված, ուրեմն՝ չի ունենա ոչ մի սահման: Սրանց համար ո՛չ ընտանիքն է սրբություն, ո՛չ եկեղեցին, իսկ սրբություն չունեցող մարդը չի կարող կարմիր գիծ ունենալ:

- Երբ Երեւանը ջազ է լսում, պատգամավորներն ասում են, որ դեռ վաղ է իմպիչմենթի գործընթաց սկսելու համար, մտավախություն չունե՞ք, որ այս պայքարի չհաջողելն էլ գցելու են Եկեղեցու գրպանը:

- Երեւանը կարող է ջազ լսել, Գյումրին կարող է թատերական փառատոներ անցկացնել, պատգամավորները կարող են Ազգային ժողովում կոյուղիների ու ջրերի մասին հարցեր տալ, քննարկել, օրենքներ ընդունել, իսկ պայքարը եղել է, կա ու հաղթանակով է պսակադրվելու, որովհետեւ այս պայքարի առաջնորդը մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, հասարակական գործիչ չէ, այլ՝ այս պայքարի առաջնորդն Աստված է, մեր հավատքն է ու մեր հույսը: Ու մենք պիտի առաջ գնանք հույս, հավատ եւ սեր եռամիասնությամբ: Ինչ վերաբերում է նրան, թե այս պայքարն էլ կարող է արժանանալ նախորդների դառը ճակատագրին, նորից եմ կրկնում՝ եթե ունենանք հույս, հավատ եւ սեր մեկս մյուսիս նկատմամբ, եւ ամենակարեւորը՝ սեր առ Աստված, այս պայքարը դատապարտված է միմիայն հաղթանակի: Եվ մեղքը որեւէ մեկի գրպանը գցելու խնդիր չկա, որովհետեւ ոչ ոք ոչ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար չի անում այս ամենը, թե՝ վայ, տեսեք, այս պայքարն ավելի լավն էր, քան նախորդները: Ամենեւին այս մասին չէ խոսքը, սա նոր Սարդարապատ է, որը շեշտում եմ՝ պետք է պսակվի հաղթանակով, այլ տարբերակ չկա՝ կա՛մ հաղթանակ, կա՛մ վերացում՝ պետականության, հայրենիքի կորուստ եւ հայրենազրկում: Որպեսզի չբռնենք գաղթականի ուղին, դրա համար պետք է հույս, հավատ եւ սեր, մնացյալն ունայնություն է:

- Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 2-ին առավոտյան կիրանցիների նկատմամբ, իշխանությունն ու ոստիկանությունը համառորեն պնդում էին, որ ծեծուջարդ չէր, այլ իրավաչափ էր: Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

- Ոչ մեկիս համար նորություն չէ եւ այլեւս անակնկալ չէ ոստիկանների եւ ընդհանրապես իրավապահ համակարգի ապօրինությունները եւ, իհարկե, այսօրվա իշխանավորների ստախոսությունը: Սուտ, որը քանդեց ամեն ինչ, սուտ, որը եկավ սատանայից ու ոչնչացրեց ամենայն լուսավորը: Ինչպե՞ս կարող է օրինաչափ լինել, եթե մեկ գյուղացու հաշվարկով այնտեղ կար 10-ը սեւ բերետավոր: Կադրեր կան, որտեղ ակնհայտ երեւում է այդ ծեծուջարդը: Իսկ թե ինչպիսին է սեւ բերետավորների վարքագիծը, բոլորս գիտենք, ինչպե՞ս կարող է ծեծուջարդ չլինել, երբ նրանք են գործի անցնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Աշխարհաքաղաքական նույն իրավիճակն է՝ 1920 թվականին եւ այսօր. Վալերի ԹունյանԲաց 2018-ին ասել եմ՝ Նիկոլին բերում են Արցախը պատերազմով հանձնելու. Հայկ ՆահապետյանԴիվային աշխարհը պատել է Հայաստանին...«90 միլիոն ամերիկացիներ կզոհվեն րոպեների ընթացքում». Քենեդին խոսեց ՌԴ-ի հետ պատերազմի մասինՄահացել է Արթուր ՉիլինգարովըԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՈՒ ԾԱԾԱՆԵԼ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՌաֆայել Հովհաննիսյանը պարտվեց, բայց կպայքարի օլիմպիական ուղեգրի համարՎաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ ՍրբազանԳուրգեն Հովհաննիսյանը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում(տեսանյութ)Թաքցրած դրվագ՝ Աննա և Հրաչյա Հակոբյանների կյանքիցՊետք չէ դրան քաղաքական հնչեղություն հաղորդել, ինչքան էլ այդ «զանգի» ձայնը ախորժելի լինի․ Օկուպացված Արցախի պատգամավորը արցախցի համայնքապետերի կալանավորման մասինՄարդկանց տներով, գարաժներով, դարձել են ավերակ՝ կոյուղի չկա, ջուր չկա, խայտառակ վիճակ է․ Աղետի հետքերովԱռաջին անգամ կին թեկնածու է առաջադրվել Իրանի նախագահի պաշտոնի համարԳործնականում արդեն հասկանալի է, թե ով է դառնալու Իրանի նոր նախագահը7 ամիս է կոտրված պրոթեզով եմ, իսկ պատկան մարմինները օրիգինալ հաշմանդամության թուղթ են պահանջում․ Արցախցի տղամարդը ահազանգում էՄիքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց ու ջերմորեն ողջունեց Բագրատ Սրբազանին (Տեսանյութ)«Խարկովի մսաղացը» աղում է այն ամենը, ինչը հաջողվում է մի կերպ ստանալ Արեւմուտքից եւ զորակոչից. ուկրաինական աղբյուրԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Գյումրիում հանրահավաք է անցկացնում (ուղիղ)Հուսով եմ` միան ինձ չի մեղադրի, որ իր կյանքի կարեւոր պահերին կողքին չեմ կարողանում լինել. Հրաչ ՄուրադյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորինԻնչու հանձնվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը. Հայկ ՆահապետյանՈստիկանները Սրբազանին գետնի վրա ընկած ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին (տեսանյութ)Հավաքվում են, որպեսզի կարողանա վերահսկել նրանց, ովքեր արյան ծարավ են․ Հովիկ Աղազարյանը մեծ թվով ոստիկանների ներկայության մասինԲայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունիԻ՞նչ է արել Նիկոլի ձախողված «կառավարությունը» Հայաստանի ու Արցախի երեխաների համարԴանիել Դանիելյան, դու պետք է ներnղnւթյnւն խնդրեu քn шրшծի համար, դեռ hшմբերnւմ եմ». Գյnւմրիnւմ նախատեսված մշակութային միջոցառումը չի կшյшնшԱհազանգ կա, որ ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ ՊողոսյանՈՒՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը հասավ Գյումրի (տեսանյութ)Ադրբեջանցիները հրաժարվել են ականազերծել դաշտերը, մոռացե՛ք. Արթուր ՎարդանյանՀունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայից ավելիԵրանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տայինք. Տեր ՀամբարձումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցըԿիրшնցnւմ, կшմուրջի հարևանությամբ դրված uյnւներից մեկը գետը քշել տшրել ա․ Գոհար ՎարդանյանՀանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար. Նավասարդ արքեպիսկոպոս ԿճոյանԲայդենի որոշումը ԱՄՆ-ին էլ ավելի է ներքաշում ուկրաինական հակամարտության մեջ. PoliticoՌուսական ուժերը հարձակման են անցել Զապորոժեի շրջանում` ճակատի նոր հատվածում (MAP)Պուտինը շնորհավորել է ՓաշինյանինԿայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցըՎարչապետը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներՄեզ պետք է նոր ՍարդարապատՀունիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԱնկարան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի անկեղծ ջանքերը. ԳյուլերԱրդյո՞ք Եկեղեցին իրավունք ունի՞ առաջնորդել իր հոտին այս կամ այն իրավիճակում.մանրամասնում է աստվածաբանըԱյսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն էՍրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի (Ուղիղ)Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան ԳեղամյանԵրեխաներին պաղպաղակ բաժանող նախագահն է հայտնաբերվել Քաղաքացիների ակցիան Երևանի փողոցներում.ՖՈՏՈՇԱՐՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода