Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է Շուշի
Միջազգային![Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է Շուշի](/timthumb.php?src=disc/06-05-24/1950abdce4fe0a46a594838aad0a70c4.jpg&w=780)
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի, գրում է APA-ն:
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում։
«Այստեղ քաղաքական պատճառներ չկան։ Ես կգնամ, երբ պատրաստ կլինեմ. դեռևս պատրաստ չեմ»,-ասել է Լիբբին։
նա նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների առթիվ։
«Անցյալ տարվա նոյեմբերից Ադրբեջանում գործադրվում են ճնշումներ անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Դա չափազանց մտահոգիչ է»,-հավելել է Լիբբին։