Ռուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում
ՄիջազգայինԵրեկվանից ռուսական ստորաբաժանումները (թևերի պաշտպանությունից հետո) վերսկսել են հարձակումը Օչերետինոյից դեպի արևմուտք՝ շարունակելով սեպ խրել Սոկոլ և Նովոալեքսանդրովկա բնակավայրի միջակայքում գտնվող ուկրաինական բավականին հզոր ամրացված տարածքի ուղղությամբ:
Հարձակումն այդ ամրածված տարածքի վրա, ըստ էության, սկսված է: Այն խիտ ծածկված էր հրետանու և ավիացիայի միջոցով։
Միաժամանակ լայնամասշտաբ մարտեր են ընթանում Նովոպոկրովկայի համար, որը երեկ նույնպես ամուր ծածկված էր հրետանու եւ ավիացիայի կողմից։
Սակայն ռուսների կողմից այս ընդհանուր ուղղությամբ դեռ մասշտաբային գործողություններ չեն երեւում: Որոշակի պաուզա կա նաեւ այլ հիմնական հատվածներում, այդ թվում` Չասով Յարում: Կան մարտեր, որոշակի առաջխաղացում, բայց մասշտաբներն այն չեն: Նման է, որ ռուսների մոտ ինչ-որ սպասողական փուլ է: Եվ հաշվի առնելով Կադիրովի երեկվա հայտարարությունը, թե պետք է արագացնել Խարկովի եւ Օդեսայի ուղղությամբ հարձակումը, թերեւս, այլ ճակատներում սպասումները հենց դրա հետ պետք է կապել: