Երգչուհի Ջամալան կրկին հղի է
Մշակութային«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հաղթող, հայկական արմատներով ուկրաինացի երգչուհի Ջամալան (իսկական անունը՝ Սուսաննա Ջամալադիմովնա) կրկին հղի է: Հիշեցնենք, որ նա իր առաջնեկին ունեցել է 2018 թվականին եւ ահա «Եվրատեսիլ 2024»-ին կրկին հայտնվեց եվրատեսիլյան էկրանին՝ այս անգամ Ուկրաինայի հղած միավորները ներկայացնելու համար:
Երգչուհին ցուցադրելով «փորիկը»՝ ասաց, որ «Եվրատեսիլ»-ի եւս մի երկրպագու է ծնելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ