«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» Զելենսկու վարկանիշը զրոյանում է Լայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. Բաղդասարով Հայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացում Այգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասին Եթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելուն ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրը Գազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ Ադրբեջանից ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետո

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ

Արխիվ 12-16

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ`ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ


1988 թվականի փետրվարի 27-ին Սումգայիթ քաղաքում հարյուրավոր հայեր սպանվեցին ու տեղահանվեցին: Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես մշակված ոճրագործության արդյունքն էր, որին զոհ գնացին մոտավորապես հազար հայեր, փրկվածների մի մասն էլ ընդմիշտ գամված մնաց անվասայլակներին: Սումգայիթում տեղի ունեցած Ցեղասպանությունից անցել է 27 տարի, սակայն ահասարսուռ օրերն ապրած հայերն այսօրվա պես հիշում են, թե ինչպես էին ադրբեջանցի վայրագները դանականերով ու երկաթյա ձողերով հարձակվում իրենց վրա, տեղնուտեղը սպանում նրանց ովքեր դիմադրություն էին ցույց տալիս:

Տիկին ԱՐԵՎԸ 1988 թվականին Սումգայիթից Հայաստան է եկել միայնակ`ադրբեջանցիները սպանել են ամուսնուն եւ իր հարեւանությամբ ապրող բարեկամներին: Նրա ամուսնու դին մինչ օրս չի հայտնաբերվել. «Օրեր շարունակ մեր ռուս հարեւանուհին`Նինան հորդորում էր, որպեսզի թողնենք Սումգայիթը: Լսել էր, որ հայերի հետ վատ բան է լինելու, մի քանի անգամ եկել նրանից ճշտել էին, թե շենքում քանի հայ ընտանիք է բնակում: Փետրվարի 27-ին տեղեկացանք, որ մյուս թաղամասերում հայերին սպանում են, երբ հետաքրքրվեցինք,  ասացին, թե մի քանի խուլիգան «մանր-մունր» խուլիգանություններ են անում, դե մենք էլ հավատացինք: 28-ի առավոտյան ամուսինս խանութ գնաց, ծննդյան տարեդարձի էինք, նվեր պետք է գներ: Ես խոհանոցում գործ  էի անում, երբ փողոցում աղմուկ բարձրացավ, մտածեցի կրկին երեխաներն են կռվում, բայց կանացի աղաղակներն ու երեխաների ճիչն ավելի ուժեղացավ: Այդ պահին Նինան միանգամից մեր տունմտավ եւ գրեթե ինձ հրելով իր տուն տարավ, նա անընդհատ կրկնում էր`«Զգուշացնում էի չէ, որ վատ բան է լինելու»: Հետագայում իմացա, որ Սումգայիթում տեղի ունեցող դեպքերի մասին նա որոշ բաներ իմացել էր ադրբեջանցի հարեւանից: Անընդհատ ուզում էի դուրս գնալ, բայց Նինան չէր թողնում…. Երբ փողոցում ամեն ինչ հանդարտվեց, որոշեցի տուն գնալ ու ամուսնուս սպասել, կրկին հարեւանուհիս չթողեց: Այն, ինչ տեսա պատուհանից այդ օրը, երբեք չեմ մոռանա`ամենուրեք մարդկային դիակներ էին, փողոցում խաղացող բոլոր հայ երեխաները սպանված էին, աղջիկների հագուստները պատառոտված ընկած էին այստեղ ու այնտեղ… Ադրբեջանցիները մարդկանց սպանելուց հետո մտնում էին տներն ու արժեքավոր իրերը տանում էին, իսկ մնացածը ոչնչացնում կամ այրում…Ամուսինս այդպես էլ չվերադարձավ, նրան ճանապարհին սպանել էին, իսկ ինձ Նինան մեկ շաբաթ պահելով իր տանը կարողացավ մի խմբի հետ ճանապարհել  Հայաստան: Այսօր էլ, 1988 թվականից մնացած վերքերը դեռ թարմ են, այն պարզապես կոտորած չէր, այլ մտածված Ցեղասպանություն»:

73-ամյա  1988 թվականին ՍՎԵՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ միայն հրաշքով է փրկվել. «Ընտանիքիս հետ Բաքվում էի բնակվում, երբ լսեցի որ Սումգայիթում հայերին սպանում ու թալանում են, առանց մտածելու ավտոբուս նստեցի ու գնացի Սումգայիթ` բարեկամս այնտեղ էր բնակվում: Ավտոբուսի բոլոր ուղեւորներն ադրբեջանցիներ էին, հասկանալով ինչ վտանգի առջեւ եմ, խոսք չէի ասում, երեւի նրանք մտածում էին, որ ես էլ եմ ադրբեջանցի: Հասնելով քաղաք` տեսա շենքեր, որոնց պատուհանները ջարդված էին, դրանց մի մասն այրվում էր, դողը սրտումս էր, միանգամից գնացի այն շենք, որտեղ բարեկամս էր բնակվում: Նրա բնակարանի վրա գրված էր ադրբեջանցու անուն ազգանուն, անելանելի վճակում էի, մտածում էի նրանց սպանել են: Մի քանի րոպե կանգնելուց հետո, դուռը թակեցի, ներսից հայերեն հարցրեցին, թե ով է: Այդ պահին հայերիս միամտության վրա զարմացա, դռան վրա ադրբեջանցու անուն են գրել, բայց ներսից հայերեն են պատասխանում: Հետո բարեկամս պատմեց, որ հարեւանն է հորդորել դռան վրա հայի անունը փոխարինել ադրբեջանցու անունով: Դրանով հանցագործները շեղվել էին ու բարերկամիս չէին վնասել: Իհարկե, հետագայում ադրբեջանցի հարեւանները գլխի էին ընկել եւ տեղյակ պահել ջարդարարներին, սակայն մինչեւ նրանք շենք էին եկել` բարեկամս  արդեն այնտեղ չէր եղել: Հիմա եմ հասկանում, որ ավտոբուսի մեջ ինձ կարող էին սպանել, մանավանդ որ ուղեւորներից շատերը հատուկ նպատակով էին գնում Սումգայիթ»:

Մոսկվայաբնակ հայտնի հայ ջազ երգչուհի ԴԻ ԴԻԿՈՎՍԿԻՆ 1988 թվականին բնակվել է Բաքվում, Հայաստան է տեղափոխվել 1989 թվականին`Բաքվի հայերի ջարդից հետո. «1988 թվականին, երբ մայրս ինձ դպրոց տարավ, ուսուցչուհիս նրան մի կողմ տարավ եւ ինչ որ բան ասաց: Մինչեւ դպրոցից տուն եկա, տեսա մայրիկս ճամպրուկները հավաքել էր, ադրբեջանցիների կողմից վտանգն արդեն մոտենում էր: Հայրկիս ընկերներից մեկը, որին երբեք չեմ մոռանա, տվել էր մի զենք, որ հենց ադրբեջանցիները հարձակվեն, կարողանանք պաշտպանվել: Այդպես էլ մենք թողեցինք Բաքուն, բայց մեզանից հետո  քանի- քանի հոգի սպանվեցին...»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 



«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода