Զելենսկու վարկանիշը զրոյանում է Լայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. Բաղդասարով Հայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացում Այգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասին Եթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելուն ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրը Գազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ Ադրբեջանից ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետո Պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)

Ովքե՞ր կգնան այդ քայլին. Այսօր առաջարկություն անելու հերթը կանանցն է, տղամարդիկ չեն կարող մերժել

Արխիվ 12-16

Ովքե՞ր կգնան այդ քայլին. ԱՅՍՕՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԵՐԹԸ ԿԱՆԱՆՑՆ Է, ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՐԺԵԼ

 

Դեռեւս 11-րդ դարում հաստատված հին բրիտանական եւ իռլանդական ավանդույթի համաձայն, միայն 4 տարին մեկ` նահանջ տարում` փետրվարի 29-ին, ամուսնության առաջարկություն անելու հերթը կանանցն է, եւ տղամարդիկ այն մերժելու իրավունք չունեն: Ավելին` այն տղամարդը, որը կհամարձակվի մերժել առաջարկություն անող կարմիր կիսաշրջազգեստով աղջկան,  օրենքի համաձայն, պարտավոր է տույժ վճարել: Ի դեպ, պատահական չէ, որ ընդգծում ենք կարմիր կիսաշրջազգեստի հանգամանքը, քանի որ այն եւս պարտադիր կանոն է, եւ եթե աղջիկը մտադիր է առաջարկություն անել սիրած տղամարդուն` որպես նախազգուշացում պետք է լինի կարմիր կիսաշրջազգեստով: Այս մասին «Իրավունքը» հարցումներ անցկացրեց ճանաչված աղջիկներից` պարզելու համար, թե կգնա՞ն այդ քայլին: Միեւնույն ժամանակ, տղամարդկանցից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կվերաբերեն դրան:


«ԵՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՆԵԼ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ»

 

Ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ նախ նշեց, որ այս ավանդույթի մասին մեզնից տեղեկացավ եւ կարծում է, որ այն իր ազգային մեկնաբանությունն ունի. «Ինչ վերաբերվում է մեզ` մենք պետք է առաջնորդվենք մեր ազգային ավանդույթներով, որոնք ժամանակի ընթացքում, կարծես թե, շատ էլ չեն փոփոխվել… գուցե միայն մատուցման ձեւերը: Սիրում եմ կարմիրը, իր մեջ մաքսիմալիզմ է պարունակում, իսկ կիսաշրջազգեստը կնոջ կերպարի պարտադիր, կարելի է եւ ասել առաջնային բաղադրիչն է: Իմ զգեստապահարանում նրանք բազմազան են: Եթե նկատի ունենանք, որ իռլանդացի տղամարդիկ եւս համարձակվել են կիսաշրջազգեստ կրել, պետք է հույս ունենանք, որ այս ավանդույթը անել արգելում է փետրվարի 29-ին (ժպտում եմ-խմբ.)՝ որպես կանանց կիսաշրջազգեստի իրավունքի պաշտպանություն: Ամեն դեպքում, ես ամուսնության առաջարկ անել չեմ պատրաստվում` գիտակցելով, որ բրիտանա-իռլանդական ավանդույթի համաձայն, նման հնարավորություն կունենամ միայն չորս տարի անց: Պատճառն այն չի, որ համարձակ չեմ: Հայ կանայք՝ անսահման հեզ ու նազանի, մեր դարավոր պատմության ընթացքում հասցրել են ապացուցել, թե ինչքան խրոխտ ու արի կարող են լինել, իսկ մեր տղամարդիկ անսահման առնական ու քաջարի եւ ամենակարևորը՝ կնոջ սյունն ու հենարանը: Այնպես որ, մեր տղամարդկանց պատկանող այդ առաքելությունը՝ կնոջն ուղեկցելու, խախտելու իրավունք չունենք»:


«ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ-ՈՐ ՏՂԱՆ ԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ»


Ֆրանսիայում բնակվող մոդել ՍԱՐԳԻՍ ՀԱՆՆԸ ոչ մի արտասովոր բան չի տեսնում նրանում, եթե աղջիկն անի ամուսնության առաջարկություն կամ ընդհանրապես, առաջին քայլը. «Ավելին` այստեղ նույնն է, ինչ-որ տղան անի առաջին քայլը: Ու ես Հայաստանում էլ էի այդ նույն կարծիքին, բայց փաստ է, որ հայաստանյան իրականության մեջ, սա այդքան էլ հաճախ պատահող բան չէ»:


«ԿԱԽՎԱԾ Է` ԱՅԴ ՊԱՀԻՆ ԻՆՉՔԱՆ ԽԵՆԹԱՑԱԾ ԿԼԻՆԵՄ»


«Իրավունքի» կողմից  Տարվա լավագույն դերասանուհի ճանաչված ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ դժվարացավ ասել`ամուսնության առաջարկ կաներ, թե` ոչ. «Կախված է` այդ պահին ինչքան խենթացած կլինեմ։ Բայց առաջին քայլ կանեյի, եթե սիրեմ շատ ու զգամ, որ ուզում եմ այդ մարդու հետ ձեռք ձեռքի բռնած քայլել: Ուրեմն` եթե ինքը լինի իմ «նա»-ն, ես կանեմ առաջին քայլ` նրան զգացմունքներս հասկացնելու համար»:


«ԱՂՋԿԱ ԿՈՂՄԻՑ ՆՄԱՆ ՔԱՅԼԸ ՀՈՒՇՈՒՄ Է, ՈՐ ՏՂԱՆ ՊԵՏՔ Է «ԼՈՆՔ» ԱՆԻ»


Գովազդային հոլովակներից ու տեսահոլովակներից հայտնի դերասան ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ կարծիքով հնարավոր է, որ առաջին քայլը իգական սեռի ներկայացուցչի կողմից լինի, բայց. «Աղջկա կողմից նման քայլը  հուշում է, որ տղան պետք է «լոնք» անի ու դրա ճիշտ ժամանակն է: Իսկ առհասարակ, ըստ իս, կարելի է առաջարկություն չանել, այլ հասկանալ, որ հասունացել է պահը», - վստահեցնում է Ա. Միրզոյանը:


«ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ, ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏԱԼԻՍ»


Մոդել, դերասանուհի ԶԱՌԱ ՄԻՆՅԱՍՅԱՆԸ դեռեւս տարիներ առաջ մեզ տված հարցազրույցներից մեկում վերոնշյալ հարցի շուրջ ընդգծել էր. «Ես երբեք չեմ արել նման բան: Չգիտեմ, ես չէի անի, չեմ ընդունում, որովհետեւ աղջիկն ինչ-որ տեղ պետք է իրեն գոռոզ պահի, պետք է տղամարդը սիրապնդի, ինչ-որ քայլեր անի: Հիմա դարը մի քիչ փոխվել է, մեր տղաները ինչ-որ նրբիկ են դարձել, դա նրանից է, որ աղջիկները շատ են սկսել սեր խոստովանել: Պետք չէ անել, խորհուրդ չեմ տալիս, իրենք իրենց տղամարդկային հատկությունները զուտ կորցնում են դրանով: Իսկական տղամարդ քիչ է մնացել»:


«ԻՐԵՆ ՀԱՐԳՈՂ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ ՉԻ ԹՈՂՆԻ ԴԱ ԿՆՈՋ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ»


Իսկ ըստ լրագրող ՀԵՆՐԻԽ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ. «Իրականում, եթե աղջիկը իրեն դուր եկած տղային փորձում է գրավել, հետեւապես ուշադրություն դարձնելու համար կարելի է օգտագործել կանացի որոշ հմտություններ: Սակայն, դա պետք է լինի չափի մեջ, քանի որ եթե նա զգում է, որ այդ տղան արհամարհում է կամ չտեսնելու տալիս այդ ամենը, ապա չարժե այլեւս ժամանակ կորցնել այդ անձի վրա: Ինչ վերաբերում է ամուսնության առաջարկը իգական սեռի կողմից առաջինը անելուն, ապա հոզված եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող ՀԱՅ տղամարդ չի թողնի դա կնոջ հայեցողության վրա (իմ սուբյեկտիվ կարծիքով ոչ այնքան երկար ժամանակ հանդիպելով, քանի որ մարդուն, միեւնույն է, ամբողջությամբ չես ճանաչի): Ճիշտ ասած, իմ կյանքի 26 տարիների ընթացքում դեռեւս մեր իրականության մեջ չեմ հանդիպել այն դեպքերին, երբ կինն է ամուսնության առաջարկություն արել տղամարդուն: Իսկ եթե եղել են այդպիսի դեպքեր` ինձ շատ հետաքրքիր է այդ զույգի ճակատագրերը կամ այդ տղամարդկանց դերը իրենց ընտանիքներում»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода