«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենք Երևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» «Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը Կիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ) «Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Խարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)

ՍԱՍՈՒՆՆ ՈՒ ՍԱՍՈՒՆԻ ՀԱՅԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Արխիվ 12-16

ՍԱՍՈՒՆՆ ՈՒ ՍԱՍՈՒՆԻ ՀԱՅԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

 

«Ցեղասպանությունից հետո» խորագրի ներքո, Ստամբուլի «Ակոս» շաբաթաերթն այս անգամ անդրադարձել է Սասուն քաղաքին ու Սասունի հայերին:  Թերթը գրում է.

Որքա՞ն հայ փրկվեց Սասունում, նրանք ինչպե՞ս շարունակեցին իրենց կյանքը, ի՞նչ դժվարությունների միջով անցան, և որտե՞ղ են հիմա նրանց ժառանգները…

Այս ուսումնսիրությունը, որի մեջ ներառված են Սասունի` Ցեղասպանությունից մինչ օրս քրիստոնյա և իսլամացված հայերի թվաքանակի, բնակության վայրերի, նոր գաղթի ուղղությունների, լեզվի, կրոնի ու ազգային ինքնագիտակցության մասին տեղեկություններ, նպատակ ունի օգնելու ոչ միայն թեման ուսումնասիրող տարբեր մասնագետների, այլև մեկ դար շարունակ իրենց նախնիների գյուղերը և կորած ազգականներին փնտրողներին:


Ինչպե՞ս փրկվեցին հայերը Սասունում

 

Անշուշտ, Սասունի լեռնային անառիկ դիրքը մեծ նշանակություն է ունեցել այստեղ հայերի փրկության հարցում: Սակայն, ի պատիվ սասունցիների, պետք է նշենք, որ նրանց կազմակերպած ինքնապաշտպանությունը ահռելի մեծ դեր խաղաց, ու թեև Սասունի 1915թ. ինքնապաշտպանությունը ի վերջո ճնշվեց, սակայն այն ապարդույն չանցավ: Նույնը կարելի է ասել մուսալեռցի, վանեցի, շեպինգարահիսարցի հայերի մասին, որոնք փրկվել էին հիմնականում զինված դիմադրության շնորհիվ

 

Հայ որբերին փրկել են նաև որոշ քրդական և արաբական աշիրեթներ:

 

«Փրկել» հասկացությունն, անշուշտ, հարաբերական է, քանի որ փրկողներն հիմնականում հետապնդում էին իրենց շահերը. որբ աղջիկներին տանում էին որպես աղախիններ կամ ապագա հարսնացուներ, իսկ տղաներին՝ որպես ձրի աշխատուժ, այլ կերպ ասած՝ ստրուկներ: Անշուշտ հայ որբերին իսկապես պաշտպանող ընտանիքներ նույնպես եղել են, որոնք նրանց մեծացրին որպես հայերի:

 

Այսպիսով՝ 1920-ականների երկրորդ կեսին, երբ այս որբերը մեծացան և իրենց սեփական տնտեսությունն ու ընտանիքները հիմնեցին, փորձեցին առանձնանալ աշիրեթներից, հայտնվեցին մահմեդական հարևանների հետ հողային վեճերի ու կռիվների մեջ, ուստի հաճախ ստիպված էին տեղափոխվել գյուղից գյուղ՝ փորձելով իրենց համար գտնել համեմատաբար հանգիստ միջավայր:

Կարևոր է նշել, որ անգամ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո, երբ փաստացի վերացվեց «աղայական համակարգը», միևնույն է, Սասունում փրկված հայերը միշտ ընկալվել են որպես ինչ-որ մի աղայի սեփականություն: Իսլամացված հայերի մասին իրենց ուսումնասիրությունում այս խնդրին հատուկ անդրադարձել են նաև Լ. Ռահթերն ու Մ. Սվազլյանը. նրանք նշում են, որ, բացի հայերի զինված դիմադրությունից, մեծ դեր է խաղացել այն, որ Սասունում ֆեոդալական համակարգը չափից դուրս հզոր էր, ու թեև աղաների ձեռքում հայերը հաճախ ստրկացված էին, փաստն այն է, որ դա ինչ-որ չափով ապահովում էր նրանց ֆիզիկական գոյությունը:

Նույն աշխատության մեջ հեղինակները իրավացիորեն նշում են ներհամայնքային ամուսնությունները՝ որպես ևս մեկ փրկության միջոց:

Եվ իսկապես, Թուրքիայում որևէ սասունցի հայ ընտանիքի տոհմածառն ուսումնասիրելիս անհնար է չշփոթվել: Պատճառն այն է, որ ինչպես իրենք են ասում, «Միմյանց մեջ ենք աղջիկ առել-տվել», ինչի արդյունքում ազգակցական կապերն արդեն նմանվել են խճճված թելի կծիկի:

Այսպիսով` Սասունի գյուղերում մնացած հայերը Ցեղասպանությունից հետո նույնպես շարունակել են ամուսնանալ միայն հայերի հետ: Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ հայ աղջիկներին փախցնում էին մահմեդականները:

Իսկ իսլամացված հայերի մեջ նույնիսկ հանդիպում ենք ազգականների միջև ամուսնության դեպքերի: Թեև նրանք գիտակցում են, որ ըստ հայկական ավանդույթի նման ամուսնությունները դատապարտելի են, սակայն հաճախ նախընտրել են նման ամուսնությունը, քան քրդերին կամ արաբներին աղջիկ տալը: Բացի այդ՝ սասունցիների մոտ չափազանց ամուր են ընտանեկան կապերը, և մինչ օրս նրանց մեծ մասը չի խախտում ներհամայնական ամուսնությունների ավանդույթները: Միայն վերջին ժամանակաշրջանում՝ Ցեղասպանությունից հարյուր տարի անց, Թուրքիայում սասունցիների մեջ սկսվել են գրանցվել խառն ամուսնությունների հատուկենտ դեպքեր:

Սասունցիների ընտանիքները բավականին բազմանդամ են. «մեկ տուն» կամ «մեկ գերդաստան» հասկացության տակ կարելի է նկատի ունենալ նվազագույնը 200-300 հոգի: Իսկ որոշ տոհմեր անդամների թիվն հասնում է 800-1000 հոգու: Դա բնական է, քանի որ Սասունում հայերը Ցեղասպանությունից հետո իրենց ժառանգներին խրախուսում էին հնարավորինս շատ երեխաներ ունենալ: Այդ առիթով ասում էին. «Այս աշխարհում բոլորովին մենակ մնացինք, պիտի բազմանանք»: Մինչև անցյալ դարի վերջերը սասունցի հայերի ընտանիքներում կարելի էր հաշվել միջինը 8-9 երեխա, կան անգամ մինչև 20 երեխա ունեցող մայրեր: Վերջին 15 տարում պատկերը փոքր-ինչ այլ է. պատճառը հիմնականում դեպի քաղաք մեծ արտագաղթն է:

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ



«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода