Բագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառը Ալեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Երեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին «Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենք Երևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» «Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը Կիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)

POSTNIKOL. Ի՞նչ անել՝ ազգ մնալու համար. Արմեն Աշոտյանի հոդվածաշարը

Հրապարակախոսություն

Periculum in mora! Կամ՝ հապաղումը մահաբեր է

(Մաս առաջին)

Անգամ մինչև բանտարկվելս հաճախ էի ներկա գտնվում քննարկումների, որոնց թեման պայմանականորեն կարելի է անվանել «այլընտրանքային ծրագիր»: Հասարակության մոտ անելանելիության և ֆատալիզմի զգացողություն ձևավորելու և ամրապնդելու նպատակով իշխանական տոքսիկ քարոզչությունը սերմանում է «մենք այն վիճակում ենք, որ ով էլ գա իշխանության, նույն բանն է լինելու» արատավոր և կեղծ թեզը` կանխելու համար աղետի ելքն իշխանափոխության մեջ փնտրելու բնական ցանկությունը:

Քանիցս համոզվել ենք, որ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օր էլ ավելի է վատթարացնում Հայաստանի և Արցախի վիճակը` հետևողականորեն ձգելով մեր պարանոցի շուրջ կախաղանի պարանը: Սատանեական չարությամբ նրանք համառորեն բարձրացնում են դժոխքի կրակի ջերմաստիճանը՝ քմծիծաղելով, թե բա՝ «տեսնենք՝ հիմա՞ ինչ եք առաջարկելու»:

Այսպես, հայկական շահերը պաշտպանելու հնարավորությունները շատ ավելին էին 2020թ. նոյեմբերի 9 -ից անմիջապես հետո, քան 2021թ. արտահերթ ընտրություններից հետո: Շատ ավելին էին այդ ընտրություններից անմիջապես հետո, քան «Դիմադրության» շարժման մեկնարկին: Շատ ավելին՝ այդ շարժման ընթացքում, քան մինչև 2022թ. Պրահայի հանդիպումը: Շատ ավելին էին այդ հանդիպումից անմիջապես հետո, քան մինչև «Արցախը Ադրբեջան է, և վերջ» նիկոլական անբարոյականությունը:

Այս շարքը կարելի է շարունակել՝ ամեն անգամ համոզվելով, որ հայ ժողովուրդը վատնում է իր ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակը, վիժեցնելու համար սեփական քաղաքակրթության վերջնական կործանումը:

Իշխանությունների ջղաձիգ արձագանքները վերջին այլընտրանքային հատվածական նախաձեռնություններին (Օսկանյան, «Հայաքվե», և այլն), որոնք անգամ աղետի նոր level-ի պարագայում որոշակի լուծումներ են առաջարկում, հենց այդ հիմնավորումներն ունեն. «ո՞նց, դուք դեռ թպրտո՞ւմ եք, թեժացնե՛լ դժոխքի խարույկը»:

Բնական է, որ մի օր Փաշինյանի իշխանությունը կնքելու է իր մահկանացուն, և հարց է առաջանալու` ինչ անել: Այս հարցի հնարավոր արժանահավատ և հիմնավոր, համակարգված և կոնցեպտուալ պատասխանը, սակայն, կարևոր է հենց հիմա և այստեղ՝ բյուրեղացված հայկականության շուրջ համախմբելու համար հասարակության առավել լայն զանգվածներ և այդքան բաղձալի և օրհասական իշխանափոխությունը մոտեցնելու նպատակով:

Ուստի, այո՛, «Հայաստանն առանց Նիկոլ» կարգախոսն օրգանապես շաղկապված է «Հայաստանը Նիկոլից հետո» տեսլականի հետ:

Առաջարկում եմ կոչել այդ տեսլականը POST-NIKOL և միասին վերլուծել այն հիմնական բաղադրիչները, որոնցից բաղկացած է բազմաթիվ անհայտներով այս հավասարումը:

«Ի՞նչ անել Նիկոլից հետո» հարցին պատասխանելու համար դիտարկենք մի քանի կարևոր հանգամանքներ:

1. Առաջին կարևոր խնդիրը հետևյալն է. Կոնկրետ ի՞նչ վիճակում է լինելու Հայաստանը Նիկոլի հեռանալու պահին: Չէ՞ որ ցանկացած հիվանդի բուժումը նախ և առաջ պայմանավորված է հիվանդանոց տեղափոխվելու պահին հիվանդի կլինիկական վիճակով և համալիր հետազոտություններով:

2. Հաջորդ կարևոր խնդիրը. Ի՞նչ է թաքուն խոստացել Նիկոլը, որ մենք դեռ տեղյակ չենք: Ի՞նչ այս պահին դեռևս չպայթած ականներ է նա դրել Հայաստանի և Արցախի ապագայի տակ: Այս հարցը ոչ տեսական է,ոչ էլ կոսնպիրոլոգիական, քանզի նա քանիցս ապացուցել է, որ հայ ժողովրդի մեջքի հետևում դավադիր բանավոր խոստումների մեծ վարպետ է:

3. Մյուս հարցը, որն անխուսափելիորեն ազդելու է «Ի՞նչ անել»հարցի պատասխանի վրա. ինչպիսի՞ն է լինելու աշխարհն այդ ժամանակ, ազդեցությունների ո՞ր բևեռներն են եղանակ թելադրելու երկրագնդին, ինչպիսի՞ն են լինելու նրանց փոխհարաբերությունները, ինչպիսի՞ն է լինելու համաշխարհային դինամիկ ճարտարապետությունը:

4. Եվս մեկ հանգամանք է կանխորոշելու «Ի՞նչ անել»հարցի պատասխանը. ո՞վ է անելու: Այս հարցը շատ ավելի լայն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այն չի վերաբերում հաջորդ իշխանությունների անվանական կազմին, նոր ղեկավարի կերպարին, պատասխանատվություն ստանձնող քաղաքական ուժերին: Հարցս շատ ավելի ունիկալ է և համապարփակ. Ո՞վ ենք մենք՝ որպես ժողովուրդ, ինչպիսի՞ արժեքների շուրջ է կրկին համախմբվելու Հայը, ինչպիսի՞ բարոյահոգեբանական նկարագիր է նա ունենալու, ինչպիսի՞ բաղադրություն է ունենալու նրա՝ այս պահին ճաքեր տված և ջլատված ողնաշարը:

5. Նախորդ հարցիս հետ օրգանապես շաղկապված է իմ վերջին հանգուցային հարցադրումը. մենք ի՞նչ ենք ուզում: Որո՞նք են լինելու մեր նպատակները: Ի՞նչ տեսլական է ունենալու վերածնվող հայ հասարակությունը: Ո՞րն է մեր իղձը, ազգային երազանքը:

Թվարկածս հինգ հիմնական հանգամանքներից առաջին երեքն ակնհայտորեն կամ մեզանից քիչ են կախված, կամ ընդհանրապես մեր հավաքական ջանքերի գործադրման տիրույթից դուրս են: Սակայն վերջին երկու հարցադրումներիս պատասխանները հստակեցնելը, եփելը, բյուրեղացնելը թե մեր հասանելիության հորիզոնում են, թե ռազմավարական առումով՝ կանխորոշիչ մեր ապագայի համար:

Ուստի «Ի՞նչ անել» հարցին պատասխանելուց առաջ կենսական է «Ո՞վ ենք մենք» և «Ի՞նչ ենք ուզում» հարցերի շուրջ հնարավորինս ազնիվ, ներառական և կոնսոլիդացիոն պլատֆորմի ձևավորումը, ինչն իրականում ոչ թե ինտելեկտուալ մտավարժանք է, այլ ազգային-հավաքական ինքնությունը վերագտնելու և դրանից կախված՝ հեռանկար ունենալու, գործողություններ իրականացնելու, ոլորտային քաղաքականություններ մշակելու և իրագործելու հնարավորությունը:

Առաջարկված մեթոդաբանության շրջանակներում հաջորդ հրապարակումներում կփորձեմ շարադրել այդ երկու անկյունաքարային հարցադրումների շուրջ իմ համեստ պատկերացումները՝ հանրային քննարկումներ ծավալելու համար:

Շարունակելի:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.07.2023

Կոլաժը` «168 ժամ»



Բագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода