Հնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ Սրբազան Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառը Ալեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Երեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին «Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենք Երևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն

«Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը. Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Հրապարակախոսություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

Այն ներկայացնում ենք ստորև․

— Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող փաստաթղթի ազդեցությունն ու հետևանքները մեզ վրա:

Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ հայտարարության բովանդակությունը, և Սերժ Սարգսյանի դիպուկ ձևակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպավ «կապիտուլյանտ» բնորոշումը:

Միայն այն փաստը, որ նոյեմբերի 9-ով ավելի շատ տարածքներ ենք կորցրել, քան 44-օրյայի ողջ ընթացքում, բավարար էր ընկալելու համար աղետի մասշտաբները:

Սակայն, երբ մեզ թվաց, որ սա է հայկական աշխարհի վերջը, հետագա 3 տարիներին Հայաստանի իշխող վարչախմբի ապիկար և նպատակային քայլերի հետևանքով պարզ դարձավ, որ աղետի վերջը դեռ չի երևում, քանի դեռ վերացված չեն այս արհավիրքի պատճառները:

Երեք տարիների ընթացքում իրավիճակն այնքան վատթարացավ, որ «էս ի՞նչ ես ստորագրել» զայրույթը փոխակերպվեց «գոնե ստորագրածդ պահի՛ր» պահանջով:

Ամիսներ առաջ Փաշինյանը ցինիկաբար հայտարարեց, որ ընդդիմության պատճառով կյանքի չեն կոչվել նոյեմբերի 9-ի հայտարարության «հայանպաստ» դրույթները:

Այսօրվա ճգնաժամից հետհայացք նետելով՝ ստորագրման պահին կար ընդամենը մի քանի «հայանպաստ» դրույթ: Նախ պահպանվում էր Լաչինի միջանցքի գոյությունը և ֆունկցիոնալությունը: Անցյալ տարվանից Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ քայլեր ձեռնարկեց այս միջանցքը վերացնելու ուղղությամբ և հաջողեց: Մյուս, մեր շահերին համահունչ դրույթը ռազմագերիների փոխանակումն էր, սակայն առ այսօր մոտ 100 մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել ադրբեջանական բանտերում, և Փաշինյանը մատը մատին չի տվել այս խնդիրը վերջնական լուծելու համար:

Անշուշտ, հուսադրող էր այն փաստը, որ սույն հայտարարությունը չէր անդրադառնում Արցախի կարգավիճակին՝ բաց թողնելով հնարավորությունների պատուհանը՝ շարունակել պայքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման համար: Փաշինյանի կողմից նշաձողի իջեցումը հանգեցրեց Պրահայի չարաբաստիկ հայտարարությանը, որով հիմքեր ստեղծվեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի համար:

Դրական էր նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերակատարությունը և խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում, ինչը, ցավոք, այս տարիների ընթացքում չծառայեց լիարժեքորեն իր նպատակներին բուռն գեոպոլիտիկ խաղերի հետևանքով:

Ինչպես տեսնում ենք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայկական կողմերի համար առկա եզակի շահեկան հնարավորությունները հօդս ցնդեցին ոչ թե ընդդիմության, այլ Նիկոլ Փաշինյանի պատճառով:

Արդյունքում, Ադրբեջանը մաքսիմալ քամեց այս եռակողմ հայտարարությունն իր օգտին՝ լկտիաբար խախտելով դրա դրույթները: Հայաստանի իշխող վարչախումբն անցավ Արցախը հանձնելու երկրորդ՝ հետպատերազմյան փուլին և ձեռքերը լվաց եռակողմից՝ հանուն արևմտյան գեոպոլիտիկ կազինոներում իրենց դրած դրույքի: Իսկ Ռուսաստանը «գլուխս խառն է», «Նիկոլն է մեղավոր», «հայից ավելի հայ չենք լինելու» մոտեցումներով՝ Հարավային Կովկասի և գլոբալ դասավորություններում, բնականաբար, հետապնդում է բացառապես սեփական շահերը:

Նիկոլի իշխանության, Ռուսաստանի և Ադրբեջանի շահերի համար վճարեց հայ ժողովուրդը:

«Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը, եթե Փաշինյանի անփառունակ իշխանությունը մեր ժողովրդի հավաքական կամքով չավարտվի: Ուստի 2021թ. հունիսի 21-ն ավելի խայտառակ օր է մեր պատմության մեջ, քան անգամ 2020թ. նոյեմբերի 9-ը,— գրել է Աշոտյանը:



Հնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода