Եվս մեկ առեղծվածային դեպք Իրանում. սպանվե՞լ է հետախուզության ղեկավարը Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան Ռուսական հզոր ավիառումբերից մեկի՝ ОДАБ-1500-ի հարվածն ուկրաինական ուժերի տեղակայման շինությանը (Տեսանյութ) ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ «պուզատի» Վիտոն ո՞ւմ հաշվին, ի՞նչ միջոցներով է կապիտալներ ձեռք բերել՝ Արցախ աշխարհի թիկունքն ամրացնելու փոխարեն.կարող ա՞ ասի՝իմանանք.... Շատ դժվար կլինի ապացուցել, որ Ռաիսիին չեն սպանել Յոթմղոնանոց քայլեր` դեպի Հայաստանի կործանում ԲԱՄԲԱՍԱՆՔ

«Կոլոմբինա»-ն կունենա ուրույն հանդիսատես, կմասնակցի փառատոների. առաջնախաղ՝  «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում

Մշակութային

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում միահյուսվել էր 20-րդ դարասկզբի ռուս ամենավառ դասականներից մեկի` Ալեքսանդ Բլոկի սիմվոլիզմն ու ղազանչյանական սյուրռեալիզմը. արդյունքում հայ հանդիսատեսն ունեցավ երիտասարդական «գժական» հաջողված ներկայացում բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Այսպիսին է «Կոլոմբինա» ներկայացումը, որը թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ բեմադրել է, ըստ Ալ. Բլոկի «Բալագանչիկ» պիեսի: Ներկայացման առաջնախաղը ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից, իսկ բեմադրության մանրամասների շուրջ «Իրավունք»-ը զրուցեց բեմադրիչի հետ:

«ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿԻ ՄՅՈՒՍ ԳՈՐԾԵՐԻՆ ԵՎՍ»

- Պարոն Ղազանչյան, ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ»-ին:

- Երբ Ալեքսանդր Բլոկի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրեցի «Արքան հրապարակում» ներկայացումը, պարզվեց՝ այն ոչ միայն մեզ է հետաքրքիր, այլեւ ներկայացումը շատ պատվով «քննություն հանձնեց» Միլանում: Մենք երկու օր լեփ-լեցուն դահլիճներում խաղացել ենք այդ ներկայացումը եւ Միլանից մեզ դարձյալ հրավիրեցին՝ մասնակցելու փառատոնի, որտեղ 150-180 թատրոնների մեջ մենք հինգերորդ տեղում էինք: Ընդ որում՝ ասեմ, որ 1-4-րդ տեղերին զիջում էինք ընդամենը մեկ-երկու ձայներով: Այդ փառատոնն ընթանում է ամբողջ տարվա ընթացքում, իսկ ներկայացումների օգտին քվեարկում է ինչպես ժյուրին, այնպես էլ հանդիսատեսը: Ստացած ձայների արդյունքում էլ որոշվում է ներկայացման վարկանիշը, թե որ տեղում, որ ներկայացումը կհայտնվի: Եվ մեզ նորից առաջարկել են մասնակցել փառատոնի՝ արդեն նոր գործով, որը կլինի Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկը»՝ դարձյալ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ է եւ Վաչե Շառաֆյանի հրաշալի երաժշտությամբ: Ներկայացումը դեկտեմբերի վերջին արդեն պատրաստ էր, ուղղակի, Ամանորից հետո մի հատ շունչ քաշել էր պետք, դրա համար էլ առաջնախաղը եղավ հիմա:

- «Արքան հրապարակում», «Բալագանչիկը»… Սա նշանակո՞ւմ է, որ Ալեքսանդր Բլոկի ստեղծագործություններին անդրադարձը լինելու է շարունակական:

- Շատ հետաքրքիր գրող է Ալեքսանդր Բլոկը: Հատկապես, երբ իր կենսագրությունն ես ուսումնասիրում եւ աշխատում ես իր գործերի հետ, բացահայտում ես, որ ունիկալ մարդ է եղել: Ավելի բարդ, ավելի անհասկանալի, ավելի հանելուկային երեւույթ, երեւի, համաշխարհային պոեզիայի մեջ դժվար է գտնել: Նա, իսկապես, համաշխարհային հզոր երեւույթ է: Հետեւապես, անպայման կանդրադառնանք նրա մյուս գործերին եւս: Եվ չի բացառվում, որ հաջորդը լինի Ալ. Բլոկի «Տասներկու» պոեմը:

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՊԱՏԵՀԱԺԱՄ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ»

- Ներկայացման մեջ ներգրաված էին բացառապես երիտասարդ դերասանները: Սա քայլ առա՞ջ է դեպի թատրոնի սերնդափոխությունը:

- Ուղղակի, այն խնդիրները, որոնք դրվել էին այս ներկայացման մեջ դերասանների առջեւ ավելի ճիշտ եւ ավելի լավ կիրականացնեին երիտասարդները: Ընդամենն այս բեմադրությունը պլաստիկայի, պարի, շարժման հետ է կապված: Իսկ ընդհանրապես ես դեմ եմ, որ սերնդափոխությունն այդպես նպատակ է դառնում: Սերնդափոխությունը պետք է աննկատ տեղի ունենա, մենք պետք է դա չզգանք, որովհետեւ այն օրգանական, բնական պրոցես է: Ուզենք, թե չուզենք մի օր գալու է պահ, որ այս դերասանը կամ դերասանուհին, որը միշտ հերոս կամ հերոսուհի է խաղացել արդեն մեծ է լինելու, եւ մենք ստիպված ենք լինելու ավելի երիտասարդի բերել եւ այդ դերը վստահել: Այսինքն՝ այսպես, թե այնպես սերնդափոխությունը կատարվում է, եւ դա ո՛չ ինձնից է կախված, ո՛չ մեկ ուրիշից, առանց դրա չի լինի:

- «Կոլոմբինա» ներկայացման հիմնական ասելիքը հանրության ո՞ր շերտին է ուղղված եւ ինչպիսի՞ հանդիսատեսի եք սպասում:

- Կարծում եմ՝ այս ներկայացումը կունենա իր ուրույն հանդիսատեսը, որը ցավով եմ ասում՝ կլինի շատ սակավ, որովհետեւ այսօր բեմերը ողողվել են անտրեպրիզային կատակերգություններով: Ցավոք սրտի, հանդիսատեսը մեծ հաճույքով գնում է այդ ներկայացումներին: Բայց, միեւնույն է, մենք պարտավոր ենք, մանավանդ այս դահլիճում էքսպերեմենտներ անել եւ հետաքրքիր գործեր բեմադրել: Ըստ էության, անել այն, ինչ մեզ հետաքրքրում է եւ չմտածել՝ քանի հոգի կնայեն, քանի հոգի չեն նայի: Ի վերջո, ստեղծագործական պրոցեսն, ամեն դեպքում, մի քիչ տարբերվում է առօրյա, մի պատեհամոլ, պատեհաժամ երեւույթներից, որոնք արվում են ընդամենը այդ պահին գումար կորզելու համար, ուրիշ ոչնչի: Հաստատապես կարող եմ ասել, որ այս ներկայացումը, համենայնդեպս, երեք փառատոնի անպայման կմասնակցի:

«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՏՈՆԸ ԿԱՅԱՆԱ»

- Իսկ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը «Կոլոմբինա»-ն կլինի՞ ներկայացված որեւէ անվանակարգում:

- Չգիտեմ, դեռ մտածում եմ… Իմ քարը ծանր է, Թատերական գործիչների միության նախագահ ընտրվելու օրվանից ես շատ նրբանկատ եմ մոտենում այդ հարցերին: Կարեւոր է, որ թատերական տոնը կայանա, մնացածն անձամբ ինձ համար, որպես բեմադրիչի, էական չէ:

- Փակագծեր կբացե՞ք, թե ինչ ձեւաչափով այս տարի կլինի «Արտավազդ»-ը:

- Ձեւաչափը նույնն է, «Արտավազդ»-ը կկայանա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը: Ժյուրիի կազմն արդեն կա, ներկայացումներից երկու-երեքը, որը հնարավոր էր մի քիչ շուտ դիտել, արդեն դիտել են, որպեսզի հետո ցայտնոտն ավելի քիչ լինի: Իսկ փետրվարի 15-ից արդեն ավելի ակտիվ շրջանը կսկսվի եւ կդիտենք ներկայացումներ ոչ միայն Երեւանում, այլ կլինենք Գյումրիում, Վանաձորում, ընդ որում՝ ոչ մեկ անգամ, Կապանում, Գավառում: Ուրախալին այն է, որ մասնավոր շատ պրոյեկտներ էլ են ներկայացվում «Արտավազդ»-ին, ինչն ինձ համար, համենայնդեպս, շատ ուրախալի է:

- Իսկ մրցանակաբաշխության կազմակերպման բեռն այս տարի Հայաստանի Թատերական գործիչների միությունը միայնա՞կ է տանելու:

- Ոչ մեկի հետ համատեղ չենք անցկացնելու, միայն հովանավորի: «Արտավազդն» անկախ մրցանակաբաշխություն է: Գիտեք, որքան մենք փորձում ենք ներգրավել կազմակերպություններ կամ իրենցից են նման առաջարկներ լինում, այնքան դրական կողմերի հետ մեկտեղ, որը նաեւ ֆինանսի հետ է կապված եւ կարող ես ավելի շքեղ մրցանակաբաշխություն անել, զուգահեռ որոշ երեւույթներ են ի հայտ գալիս, որոնց մասին չեմ ուզում խոսել, բայց դրանք խանգարում են մրցանակաբաշխությանը: Սա մեր մրցանակաբաշխությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Եվս մեկ առեղծվածային դեպք Իրանում. սպանվե՞լ է հետախուզության ղեկավարըՄխիթարյանը երգել է «Ինտերի» մեծարման երեկոյի ժամանակ (տեսանյութ)Դժվար թե հիմա Սպերցյանը փոխարինի Ռոյսին. ՄոստովոյՇնորհակալ եմ ամեն ինչի համար, Տոնի. Ռոնալդուն` ԿրոսինԼավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռիցՍուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանըՄայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. ՍուրենյանՌուսական հզոր ավիառումբերից մեկի՝ ОДАБ-1500-ի հարվածն ուկրաինական ուժերի տեղակայման շինությանը (Տեսանյութ)ՓԱՆՋՈՒՆԻԻսկ «պուզատի» Վիտոն ո՞ւմ հաշվին, ի՞նչ միջոցներով է կապիտալներ ձեռք բերել՝ Արցախ աշխարհի թիկունքն ամրացնելու փոխարեն.կարող ա՞ ասի՝իմանանք....Շատ դժվար կլինի ապացուցել, որ Ռաիսիին չեն սպանելՅոթմղոնանոց քայլեր` դեպի Հայաստանի կործանումԲԱՄԲԱՍԱՆՔՍրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը տալիս է այս 7 նշաններըՀազ, որը կարող է կյանք արժենալ. Թոքի քաղցկեղի առանձնահատկություններըՍրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում և չգիտեմ՝ դրա վերջն ինչ է լինելու․ Անդրանիկ ՔոչարյանԵվրոն էժանացել էԻշխանությունը պիտի գնա, մայիսի 26-ին և հաջորդող օրերին դա իրագործելու ենք, այլ տարբերակ չկա․ Սրբազան«Էս գործը ցնդաբանություն է». Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնըԻնչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը Մարկո Ռոյսին «Բորուսիայում» կարող է փոխարինել Էդուարդ ՍպերցյանըԵթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո ՆիկոլյանԲերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. PoliticoՊահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն«Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո ՆիկոլյանինԹուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունըՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակինԱդրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն ՍիմոնյանՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերինԶարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմացՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն ՍիմոնյանՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ)ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին Եվրեպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է, թե՞ ինչ-որ նոր խաղ«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода