ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե Զարգարյանին
ԹեմաԻրավունքը» անդրադարձել էր, որ շուրջ երկու ամիս առաջ, ինչ-որ անառակաբարո էջերի կողմից ապօրինաբար տարածվում էին հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի լուսանկարները, զուգահեռաբար տարածելով լկտի, զրպարտիչ հերյուրանքներ ու անգամ սպառնալիքներ, հնչեցնելով ընդհուպ սպանության կոչեր՝ նպատակ ունենալով ֆիզիկական հաշվեհարդարի ֆրոնտ բացել մեր գործընկերոջ նկատմամբ: Մեր գործընկերոջ դեմ իրականացվող համացանացային արշավը դատապարտել եւ համապատասխան գրություններով` ՆԳՆ եւ Դատախազություն գրություններ է հասցեագրվել Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից, իր աջակցությունն է հայտնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Երեւան մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ մի շարք հեղինակավոր իրավապաշտպանն էր, մինչեւ ՀՀ առաջին ՄԻՊ-ը:
«Իրավունքը» հետեւողական լինելով մեր գործընկերոջ դեմ ուղղված սպառնալիքների գործի մանրամասներին, երեկ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացավ հետեւյալի մասին.
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, լրագրող Գայանե Զարգարյանին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում լրագրողի մասնագիտական գործունեության, ԶԼՄ դերի կարևորությանժողովրդավարական հասարակության կերտման գործընթացին վերաբերող խնդիրների շուրջ, ինչպես նաեւ եղել է անդրադարձ՝ Լրագրող Գայանե Զարգարյանիդեմ վերջին ժամանակներս իրականացված ֆեյք արշավի,սպառնալիքների, եւ նրա դեմ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու հայտարարությունների հետ կապված:
Տեղեկացնենք նաեւ, որ ՄԻՊ-ի հայտարարությունից, եւ ՀՀ Գլխավոր դատախազութրանը հասցեագրված բողոք-դիմումից հետո, մեր ԳործընկերԳայանե Զարգարյանի դեմ իրականացված ֆեյք- արշավի եւ սպառնալիքների մասով, այլեւս նախաձեռնվել է քր. վարույթ, բացի այդ մեկ այլուշագրավ դրվագով եւս կա հարուցված քր. գործ, որի հետ կապված NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն Գայանե Զարգարյանը արդեն իսկ հայտարարել է, որ շատ փակագծեր է բացելու:
Հիշեցնենք, որ հայտնի հետաքննող Լրագրողի դեմ տեղի ունեցած արշավի եւ նրա դեմ հնչած սպառանալիքների ու լրագրողի դեմ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու կոչերի առնչությամբ դատապարտող հայտարարությամբ հանդես էին եկել նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Խոսքի Ազատության Պաշտպանության Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը , իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը , Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, եւ այլոք, որոնց հայտարարություններին կարող եք ծանոթանալ վերը նշված ակտիվ հղումներում։
Պատրաստեց Իլոնա Ազարյանը