Iravunk.com | «Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Երթը հասնում է Սեւանի կղզուն. անձրեւի տակ մարդիկ շարունակում են քայլել Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները` 7 հոգի. ռուսական աղբյուր Թեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի Երեւան ՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխան Երեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր Վարդանյան Սի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ) Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Սրբազան Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան

Ներքաղաքական

Տավուշի ԵԿՄ կառույցի նախագահ Յուրա Հարությունյանը՝ մի քանի ԵԿՄ-ականների հետ ուղղակիորեն ահաբեկել է այն մարդկանց, որոնք փորձում էին ճանապարհ փակելով պաշտպանել իրենց գյուղը: Ընդ որում՝ այս մասին բարձրաձայնում է ոչ միայն մամուլը, այլեւ Կիրանցում հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունք»-ը զրուցել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, 1999-2018 թթ. ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի այրու` «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ ՆԱԶԻԿ ԱՄԻՐՅԱՆԻ հետ:

Որքանո՞վ էր Ձեզ համար սպասելի, որ Տավուշի ԵԿՄ կառույցի նախագահը կարող է հրահանգել մեքենայով «ճզմել ժողովրդին», ինչպես ականատեսներն են պնդում:

Ճիշտն ասած, ես էլ եմ դա տեսել սոցցանցերում եւ, ինչպես ասում են, հիմա ոչինչից չեմ զարմանում։ Նախ` իմ շնորհակալությունն եմ հայտնում Տավուշի սահմանամերձ գյուղերի հզոր բնակիչներին եւ հատկապես Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեր հողի համար պայքարելու եւ հայի տեսակը չկորցնելու համար։ Անձամբ չեմ ճանաչում Տավուշի ԵԿՄ կառույցի ղեկավարին, նա նշանակվել է Սասունի կողմից։ Ես նրա գործողությունները չեմ կարող բացատրել, քանի որ «երկիր պահողը» իրավունք չունի հրահանգավորել մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա։

Գիտենք, որ մոր, քրոջ պես եք վերաբերվել ԵԿՄ-ին, բայց այսօր համատարած սոցցանցերում հարց են բարձրացնում՝ ի վերջո, այսօրվա Երկրապահը երկիր պահո՞ղ է, թե` երկիր հանձնող:

— Ես ԵԿՄ-ի հասցեին չեմ կարող ոչ մի վատ բան ասել, քանի որ ԵԿՄ-ն իմ օջախն է եւ, ինչպես դուք եք նշում, իսկապես ես ԵԿՄ-ին նայում եմ մոր, քրոջ աչքերով։ Շատ ԵԿՄ շարքային անդամներ այսօր կանգնած են սահմանին, եւ այդ տղաները հաստատ երկիր պահող են։ Իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ ղեկավար կազմին, նրանց հետ շփում չունեմ, չեմ կարող ասել, թե նրանք ինչով են առաջնորդվում եւ ինչ հաճույք են ստանում նահանջ հրամանից։

Մի՞թե նույն կռված տղերքը չեն, մի՞թե սա այն նույն ԵԿՄ-ականները չեն, որոնք հող էին ազատագրում՝ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: Ինչո՞ւ են այսօր ներդաշնակ՝ հողեր հանձնելու այս բացահայտ գործընթացի հետ:

Զորքը, առանց հրամանատարի, ո՛չ զորք է, եւ ո՛չ էլ` ուժ։ Այն երկրապահները, որոնց ճանաչել եմ ի սկզբանե, հիմա սահման են պահում եւ պայքարող ժողովրդի մեջ են, իսկ ով զբաղված է հող հանձնելով կամ ներգրավված է այդ գործընթացներում, եկել են այս իշխանության հետ եւ իրենց գործողություններով կատարում են իրենց տերերի հրամանը:

Տիկին Ամիրյան, ոմանք երազում էին, որ Երկրապահը լուծարվի, փաստորեն, դե ֆակտո հասա՞ն իրենց ուզածին:

— ԵԿՄ ներկայիս կառույցի հետ ես առնչություն չունեմ, թե ինչ է կատարվում ներքին խոհանոցում, ես տեղյակ չեմ, շփվում եմ սահմանին կանգնած ԵԿՄ անդամների հետ։ Ես ցավով եմ արձանագրում, որ ինձ անգամ նման հարց է տրվում։ Երկրապահը հզոր եւ պատմական կառույց է, ունեցել է Վազգեն Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի նման հզոր առաջնորդներ, հայրենասեր երկրապահներ, ովքեր իրենց մեծ դերակատարումն են ունեցել երկրի պահպանման գործընթացում, եւ առաջնորդվել են միմիայն հայոց պետականությունը ամրապնդելու խնդրով։ Ավելին ասեմ` 2016թ. քառօրյա պատերազմի օրերին, ԵԿՄ-ն ցույց տվեց իր ուժը, երբ մեկ գիշերվա ընթացքում շուրջ 2000 կամավորներ մեկնեցին Արցախ, այնտեղ մնացին մինչեւ մայիսի վերջ, օգնեցին Արցախի ՊԲ-ին կահավորել նոր դիրքերը եւ ավարտից հետո նոր միայն վերադարձան։ 2016թ. մայիսին ԵԿՄ նախագահի հրամանով ԵԿՄ անդամներից ստեղծվեցին արագ արձագանքման գումարտակներ թշնամու նոր սպասվելիք հարձակումներին դիմակայելու համար։ Քանի կա Հայաստանի Հանրապետությունը` իր հարեւաններով, ԵԿՄ կառույցը չի կարող լուծարվել, քանի որ պատմության անիվը դեռ պտտվում է, քանի որ Արցախն առանց հայի չի կարող լինել։ ԵԿՄ ապիկար ղեկավարների գործողությունները չեն կարող ստվերել կազմակերպության պատմական հաղթանակները։ 

Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Տավուշի սահմանապահ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին: Ո՞րն է ելքը, արդյոք անզեն գյուղացին, ճանապարհներ փակելով, կարողանալու է փրկել որդիների արյունով գծված սահմանը:

— Մենք թուրքերին տալու հող չունենք։ Հող տալով` խաղաղություն ձեռք չեն բերում, կզելով թուրքի դեմ` հարց չեն լուծում։ Այս օրհասական իրավիճակում բանակը պիտի կատարի իր Սահմանադրական պարտականություններն ու կանգնի ի պաշտպանություն անզեն գյուղացու ու երկրի։ Երկրապահն էլ, որպես բազում հաղթանակներ կռած կառույց, իր իրական դեմքը պիտի ցույց տա` հօգուտ ազգի։

Երկիրն օրհասական վիճակում է, մի կողմից հոխորտում է Ալիեւը, մյուս կողմից՝ Էրդողանը, իսկ նրանց ձայնակցում է ՀՀ իշխանությունը: Ըստ Ձեզ` ի՞նչ կասեր լուսահոգի գեներալը հին ու նոր ԵԿՄ-ականներին այսօր:

— Գեներալը դեռ շատ վաղուց դրա մասին ասել է. «Իսկ ինձի որ մեկը հարցնի հող կհանձնես, կասեմ` մորդ կտանես կհանձնես, էլա՞վ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրթը հասնում է Սեւանի կղզուն. անձրեւի տակ մարդիկ շարունակում են քայլելՖրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները` 7 հոգի. ռուսական աղբյուրԹեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի ԵրեւանՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխանԵրեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր ՎարդանյանՍի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել ՍրբազանՉինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՆիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ)ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2)Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականՈւժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԻնչո՞ւ դիմել «Աստղիկ» բկ լավագույն գինեկոլոգիական արդյունք գրանցելու համարԱյս տանը ողջ-ողջ այրվել եմ 3 և 4 տ. երեխաները. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել Նիկոյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода