Որդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համար
ՀասարակությունՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում մեկ երեխայի համար պետությունը ամսական ծախսում է ավելի քան 347000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ մեկ երեխայի խնամքի համար ծախսվում է ավելի, քան ՀՀ-ում ամսական անվանական միջին աշխատավարձն է։ ««Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» միջոցառման համար 2024թ. ՀՀ պետական բյուջեով 1 շահառուի տարեկան ծախսը կազմում է 4 մլն 168 հազար 775 ՀՀ դրամ»,-այս մասին տեղեկացրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023թ․ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը, այսինքն՝ հարկերը ներառյալ, կազմել է 266994 ՀՀ դրամ, իսկ 2024թ․ փետրվար ամսին` (Վիճակագրական կոմիտեի ներկայացրած վերջին տվյալն է) 273425 ՀՀ դրամ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/25/1414870/
© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից