Հայաստանում էլ նման հուդաների պակաս չկա
ՊատմությունՄի շարք աղբյուրներ հայտնում են, որ վերջապես հայտնաբերվել է Ուկրաինայի նախկին գլխավոր հրամանատար Զալուժնին։ Հայտնաբերվել է լավ արևահարված, հանգստացած: Եվ, ըստ աղբյուրի, հիմա էլ պատրաստվում է մեկնել Բրիտանիա` որպես դեսպան:
«Ի դեպ, նա հեռանում է առասպելական հարուստ»,- ավարտում է աղբյուրը:
Փոխարենը, Զալուժնիի հարյուր հազարավոր նախկին ենթականեր սպանված են, էլ ավելի մեծ թվով` հաշմված, անհայտ կորած, գերության մեջ: Զալուժնին էլ, որպես տերերի հրամանները լավ կատարող, հիմա կարող է գնալ ունեցվածքը վայելելու:
Ի դեպ, նույնը կարելի է ասել ուկրաինական մյուս նման կատարածուների համար, ովքեր հանուն արեւմտյան շահերի, սեփական երկիրը հասցրեցին այս վիճակին:
Ինչու միայն ուկրաինական. Հայաստանում էլ նման հուդաների պակաս չկա: