ԲԱՄԲԱՍԱՆՔ Սրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը տալիս է այս 7 նշանները ՓԱՆՋՈՒՆԻ Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան Սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում և չգիտեմ՝ դրա վերջն ինչ է լինելու․ Անդրանիկ Քոչարյան Եվրոն էժանացել է Իշխանությունը պիտի գնա, մայիսի 26-ին և հաջորդող օրերին դա իրագործելու ենք, այլ տարբերակ չկա․ Սրբազան «Էս գործը ցնդաբանություն է». Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին (տեսանյութ) Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր

Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց

Մշակութային

Միայնակ տղամարդը հայտնվում է անհավանական պատմության մեջ, որը ավարտվում է ողբերգությամբ, բայց, ցավոք, այդ պատմությունը նրա կյանքում լավագույն բանն էր, որ երբեւէ նրա հետ պատահել էր: Այս մասին էր ՍԱՐԳԻՍ ՇՈՂՈՒՆՑԻ բեմադրած եւ իր դերակատարմամբ «Վայրի Երեխան» ներկայացումը, ըստ ժամանակակից բելգիացի դրամատուրգ Սելին Դելբեքի համանուն պիեսի: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ցուցադրված այս ներկայացումը, հանդիսատեսից ոչ միայն ծափեր, այլեւ արցունքներ կորզեց:

- Սարգիս, լինել ներկայացման ե՛ւ բեմադրիչը, ե՛ւ դերակատարը, այն էլ մոնոներկայացման ժանրում, դժվար չէ՞ր:

- Ոչ: Երբեմն գործի բերումով ստացվում է, որ բեմում մի 15 մարդ կա, բայց դու ստիպված ես մենակ խաղալ, որովհետեւ ոչ մեկ չունի խաղընկերոջ զգացողություն: Եվ թեպետ մոնո ժանրում առաջին անգամ էի խաղում, ոչ մի դժվարություն չեմ ունեցել: Ամեն ինչ մի տեսակ այնքա՜ն հարթ գնաց, ես այնքա՜ն ներդաշնակ էի գործի հետ, որպես դերասան եւ որպես բեմադրիչ, որ, կարծես, միանգամից դարձավ ներկայացում: Ես շատ դրվագներ չեմ էլ բեմադրել, քանի որ ինձ համար ներկայացումը ծնվում եւ մեռնում է այդ օրը, այդ պահին եւ այդ ժամին, այդ մոտեցմամբ էլ խաղում եմ: Այսինքն՝ այդ պահին ինչպես զգում եմ, այդպես էլ խաղում եմ:

- Մենք նկատեցինք թաց աչքերով հանդիսատեսի, Դուք նկատե՞լ էիք, ինքնանպատա՞կ էր նրանց հուզելը:

- Չեմ նկատել, միայն արցունքները քթով հետ քաշելու ձայներն էի լսում: Իրականում ես ոչ մի հատուկ բան չեմ արել հանդիսատեսին հուզելու համար: Ես բեմում եղել եմ մի վիճակի մեջ, ինչից իրենք ազդվել են, մտադրված իրենց որեւէ վիճակի չեմ բերել:

- Ուզում եք ասել, որ ինքնե՞րդ էլ եք ամեն անգամ հուզվում՝ Ձեր հերոսի հետ միասին:

- Իսկապես, ինքս էլ այդ վիճակում եմ հայտնվում, ընդ որում, ոչ թե՝ որպես դերասան, այլ Սարգիս Շողունց: Ես այնքան եմ ընկղմվում այդ խաղի մեջ, որ հայտնվում եմ այդ վիճակում: Մի պահ կտրվում եմ իրականությունից, եւ ապրում եմ դա:

- Ինչո՞ւ որոշեցիք բեմադրել հենց Սելին Դելբեքի պիեսը:

- Նրա «Վայրի Երեխան», երբ Հայաստանում թարգմանել էին հայերեն եւ պետք է լիներ գրքի շնորհանդեսը, ինձ առաջարկ եղավ, որպեսզի պիեսից մի հատված ներկայացնեմ  հանրությանը: Ամբողջ պիեսը կարդացի, ընտրեցի մի փոքր հատված, որպեսզի գրքի շնորհանդեսի ժամանակ ընթերցեմ, ընթերցեցի ու շատ տպավորվեց այս գործը: Իսկապես, ինձ համար հարազատ դարձավ, շատ սիրեցի ու որոշեցի, որ պետք է ամբողջությամբ բեմադրեմ: Եվ, իհարկե, «Արմմոնոն» էլ խթան հանդիսացավ, որ բեմադրեմ, որովհետեւ միշտ չէ հնարավորություն է լինում ներկայացում բեմադրելու: «Արմմոնոն» մեզ սատարող լավագույն փառատոններից մեկն է, որը մեզ օգնում է ինքնաարտահայտվել:

- Ասացիք հարազատ դարձավ, նկատի ունեք պիեսի տե՞քստը, թե՞ հերոսի ապրումները:

- Ե՛վ պատմությունը, ե՛ւ հերոսի ապրումները, որովհետեւ շատ ազնիվ է ու բարի: Սա է առաջին հայացքից գրավում: Ճիշտ է, տխուր վերջաբան ունի, դրամատիկ պատմություն է, բայց, միեւնույն է, շատ գրավող եւ սրտամոտ:

- Գուցե նաեւ նրանից, որ յուրաքանչյուր ողբերգություն կամ ցավ պատճառող իրադարձություն աննկարագրելի հետք է թողնում յուրքանչյուր մարդու կյանքում, ինչպես եւ ներկայացման հերոսի…

- Ներկայացման մեջ սիմվոլիզմ կա, որովհետեւ հերոսը պատմում է այս պատմությունը եւ վերջում տանում է ամեն ինչ նրան, որ այսպիսի հազարավոր պատմություններ կան, խեղված ճակատագրեր ունեցող միլիոնավոր երեխաներ: Այսինքն՝ այս տղամարդը, պարզապես, միջոց է պատմելու այդ միլիոնավոր երեխաների մասին, որոնք գտնվում են մանկատներում կամ նրանց, ուղղակի, լքել են: Սա նաեւ պրոպագանդա է եւ հորդոր, որ երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է:

- Այս գործը իրական պատմության մոտիվներ ունի՞…

- Կոնկրետ սյուժեն, բնականաբար՝ ոչ, քանի որ մի քիչ ավելի եվրոպական մոտեցումներ ունի: Բայց մենք հեռուստացույցով, երեւի, ամեն օր լսում ենք այսպիսի պատմություններ, անգամ մի հաղորդաշար կա, որտեղ մեր հանրության ամենացածր խավի ընտանեկան խնդիրների մասին է խոսվում եւ այդտեղ էլ նման բազում օրինակներ կան: Ես վատ չեմ ընդունում դրա մասի բարձրաձայնելը, բայց սա նաեւ փաստում է, թե ինչեր կան այս կյանքում եւ մասնավորապես՝ մեր երկրում:

- Ըստ Ձեզ, ներկայացման գլխավոր մեսիջը բախե՞ց հանդիսատեսի սրտերը:

- Կարծում եմ՝ մեսիջը տեղ հասավ, թեպետ փառատոնի հանդիսատեսը այնպիսի գրագետ եւ կիրթ մասսա է, որ, միեւնույն է, նրանք արդեն գիտեին այս մասին: Բայց եթե ներկայացումը հնարավորություն լիներ խաղալու լայն զանգվածների համար, վստահ եմ՝ ավելի մեծ ազդեցություն կունենար: Եվ եթե թեկուզ մի մարդու մեջ էլ այն ինչ-որ բան փոխի, ես կհամարեմ, որ լավ գործ եմ արել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ԲԱՄԲԱՍԱՆՔՍրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը տալիս է այս 7 նշաններըՓԱՆՋՈՒՆԻՄայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. ՍուրենյանՍրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում և չգիտեմ՝ դրա վերջն ինչ է լինելու․ Անդրանիկ ՔոչարյանԵվրոն էժանացել էԻշխանությունը պիտի գնա, մայիսի 26-ին և հաջորդող օրերին դա իրագործելու ենք, այլ տարբերակ չկա․ Սրբազան«Էս գործը ցնդաբանություն է». Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնըԻնչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը Մարկո Ռոյսին «Բորուսիայում» կարող է փոխարինել Էդուարդ ՍպերցյանըԵթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո ՆիկոլյանԲերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. PoliticoՊահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն«Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո ՆիկոլյանինԹուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունըՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակինԱդրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն ՍիմոնյանՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերինԶարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմացՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն ՍիմոնյանՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ)ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին Եվրեպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է, թե՞ ինչ-որ նոր խաղ«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին«Փաստ». Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները«Ժողովուրդ». Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն ենԻնչ է սպասվում Ռաիսիի մահվանից հետո. Սեմյոն ԲաղդասարովԿործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է մեծ կարեւորության Նետայլովո բնակավայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ«Փաստ». Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելուՄեկնարկող ԱԺ քառօրյայում ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Ռոբոտների կռիվը. ռուսական դրոնը գարձակվել է ուկրաինական մարտական ​​ռոբոտի վրա (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱՄՆ-ում բացահայտել են Կիևի «մղձավանջային սցենարը»Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода