Իրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)
ՀասարակությունԻրանում ձկների անձրև է տեղացել:
Տեղատարափ անձրեւի ժամանակ երկնքից ձկներ են թափվել: Փորձագետներն արտասովոր երևույթը բացատրում են նրանով, որ եթե փոթորիկը կամ տորնադոն անցնում է ջրամբարի մակերևույթի վրայով, նա վերցնում է գորտերին, խեցգետիններին կամ մանր ձկներին և «որսը» բարձրացնում է մեծ բարձրության: Քամին ծովի բնակիչներին տանում է երկար հեռավորությունների վրա, որտեղ նրանք հետո ընկնում են անձրևի հետ միասին։