«Օ» բանակախմբի մարտիկներն Օչերետինոյի հատվածում ոչնչացրել են ամերիկյան հերթական Abrams տանկը եւ Bradley ԲՄՊժն:
Նախ ոչնչացվել է Abrams-ը: Դրանից հետո` Bradley-ին, որը գալիս էր ոչնչացված տանկին օգնելու:
Ի դեպ, Abrams-ների եւ Bradley-ների արդեն հաշիվը կորցված ոչնչացումների հետ կապված ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրն արդեն իսկ լրջագույն խնդրի առաջ է կանգնել: Փաստացի, ամերիկացիների ամենաառաջնադեմ եւ գերթանկարժեք զրահամեքենաները զանգվածաբար ոչնչացվում են մի քանի հազար դոլարանոց դրոններով: Իսկ սա ծանրագույն հարված է այդ տեխնիկայի հեղինակությանը, եւ առաջին հերթին` զենքի համաշխարհային շուկաներում: