Հայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք» «Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներին Ադբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններին Հայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրը Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում Հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբ Ո՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմում

Ի՞նչ կարող էր Ռուսաստանն անել` Հայաստանի իշխանության պաշտոնական դիրքորոշման դեմ. Նադեին-Ռաեւսկի

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է ՌԴ գիտությունների ակադեմիայի Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ ՎԻԿՏՈՐ ՆԱԴԵԻՆ-ՌԱԵՎՍԿԻՆ:

— Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Հայաստանում՝ Արցախի հայաթափումից հետո:

— Ըստ էության, հայաստանյան ներկա իշխանության հույսերն առ այն, որ ինչ-որ մեկը կգա եւ կպաշտպանի ՀՀ անվտանգությունը՝ դրանք լինեն ֆրանսիական զորքերով, թե ամերիկյան, իրականում անհիմն են: Ոչ ոք չի զբաղվելու դրանով: Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերյալ եղած առարկություններին, հիշեցնեմ, որ մեր խաղաղապահները դիտորդներ դարձան Արցախում այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունը ճանաչեց Արցախը՝ որպես ադրբեջանական տարածք: Այդքանից հետո մեր խաղաղապահներն ի՞նչ կարող էին անել, բացի նրանից, որ ապահովեցին Արցախից հայերի անվտանգ էվակուացիան: Ինչո՞ւ եւ ինչի՞ հիման վրա նրանք մերժեցին 1991 թվականի հանրաքվեն, որն իրականացվել էր Խորհրդային միության այն ժամանակվա Սահմանադրության տառին համապատասխան, եւ որով արձանագրվել էր Արցախի դուրս գալը Ադրբեջանի կազմից: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է վերանայվել, բայց առանց Արցախի: Զուտ իրավական տեսանկյունից՝ դրա համար կա լիարժեք հիմնավորում: Սակայն տեսաք, թե ինչ որոշում կայացրեց հայաստանյան ներկա իշխանությունը: Ես 30 տարի փորձում էի Հայաստանի կոլեգաներիս ապացուցել, որ անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախությունը: Հարցնում էի՝ ինչո՞ւ չեք ճանաչում, ասում էին՝ մենք այդ ժամանակ կդառնանք ագրեսոր: Ի՞նչ ագրեսոր, եթե դուք ճանաչում եք անկախությունը, դուք չեք միավորում Արցախը ձեզ, այլ Արցախի ժողովրդի իրավունքն է որոշել՝ ում հետ պետք է լինի՝ անկախ Հայաստանի՞ հետ, թե՞ խնդրի Ռուսաստանին, որ լինի իր անվտանգության երաշխավորը: Սա ժողովրդի իրավունքն էր, եւ ժողովուրդն իր կամքը հայտարարել էր, ուղղակի, իմ կարծիքով՝ ոչ ոք ղեկավարներից բավարար հարգանք չցուցաբերեց նրանց նկատմամբ:

— Կարծում եք` եղե՞լ է շանս` Արցախի անկախությունը ճանաչելու, ինչը չէր հանգեցնի կործանարար հետեւանքների:

— Այդ շանսը եղել է դեռ տարիներ առաջ: 2014 թ. Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանի հետ` հանրաքվեի արդյունքում, Հայաստանը ճանաչե՞ց այդ հանրաքվեի լեգիտիմությունը: Իհարկե` ոչ, բայց չէ՞ որ դուք դաշնակից եք: Ռուսաստանը սկսեց օգնել Սիրիային, մտավ պատերազմի մեջ` նախագահ Ասադի կողմից, եւ իրականում կարողացավ պահպանել նրա իշխանությունը, Հայաստանը` որպես դաշնակից, մասնակից դարձա՞վ: Այո՛, մեկնեցին Սիրիա սակրավորներ, բժիշկներ եւ այլն, բայց չէ՞ որ Ռուսաստանն իր գրեթե ամբողջ` 85 տոկոս թռիչքային կործանիչները, ռմբակոծիչներն անցկացրեց Սիրիայի վրայով եւ ոչ մեկ անգամ: Ու տեսեք արդյունքը, թե ինչպես են այսօր մեր օդաչուները ծայրահեղ հաջող կռվում Ուկրաինայում: Մի՞թե Հայաստանին պետք չէր պրակտիկա ձեռք բերել իրական պատերազմում, մի՞թե այդ դեպքում Ռուսաստանը չէր ընդառաջի իր դաշնակցին: Վստահ եմ` այդ հարցը կարելի էր լուծել, Հայաստանը գոնե փորձ կունենար: Էլ չասեմ, որ այնտեղից սկսվեց պատերազմն անօդաչուներով, որոնց չեն տեսնում ոչ մի ռադար, միայն տեսողական հսկողությամբ է հնարավոր, այն էլ երբ բազաներին են խփում: Սիրիայում եւ Լիբանանում մենք սովորեցինք շարքից հանել թուրքական բարյաքթարները: Իսկ Հայաստանում դրանով զբաղվել ենք մեկ անգամ, երբ արդեն խախտում էին ՀՀ սահմանը, գնում էին դեպի Գյումրի, Մեծամոր: Այդ ժամանակ կարող էր խառնվել Ռուսաստանը, որովհետեւ հատուկ օպերացիան չկար Ուկրաինայում:

— Ասում եք` ի՞նչ կարող էին անել ռուս խաղաղապահները, երբ Հայաստանի իշխանությունը ճանաչեց Արցախը՝ որպես ադրբեջանական տարածք: Բայց մի՞թե Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությունը շատ ավելին էր եւ հեշտ ընդունելի` որպես իրողություն, քան առկա փաստաթղթերն ու ԵԱՀԿ Մինսկի նախագահող երկրների ստանձնած պարտավորություններն են:

— Որովհետեւ դա եղել է պաշտոնական դիրքորոշումը Հայաստան պետության: Այո՛, այդ հայտարարությունը հնչել է Եվրոպայում` հավանաբար արեւմտյան եւ ամերիկյան գործընկերների թելադրանքով, որոնք իրենց կամքն են պարտադրում շատ երկրներին, եւ Հայաստանն էլ հայտնվեց այդ իրավիճակում: Բայց ի՞նչ կարող էր Ռուսաստանն անել Հայաստանի իշխանության պաշտոնական դիրքորոշման դեմ: Անկեղծ ասած՝ ոչինչ: Մեր դիրքորոշումը միշտ եղել է չխառնվել ուրիշ երկրների ներքին գործերին, մինչդեռ ամերիկացիները միշտ են խառնվել յուրաքանչյուր պետության ներքին գործերին: Տեսեք, թե ինչ է կատարվում յուրաքանրչյուր պետությունում, որտեղ նրանք քիթները մտցրել են` Լիբանանում, Իրաքում, Ուկրաինայում: Հեղափոխություններով, հակասահմանադրական քայլերի արդյունքում գալիս են իշխանության նացիստներ: Ընդ որում` սա բավական էժան է իրենց վրա նստում, դրա համար պետք չէ մեծ բանակ այնտեղ տեղակայել եւ այլն, ինչպես Աֆղանստանում: Իսկ Ռուսաստանը չի խառնվում, եւ մենք զերծ ենք մնում` խիստ հետեւելով միջազգային իրավունքին: Իհարկե, հասկանալի է` Ռուսաստանից պահանջը` ոչ ուղիղ միջամտության, գոնե ինչ-որ գործողություն, որ գոնե ինչ-որ կերպ պահպանվեն դաշնակցային հարաբերությունները: Բայց չմոռանանք, որ հենց ամենասկզբում Հայաստանի այս իշխանությունը, երբ եկավ արենա, արդեն ամեն ինչ պարզ էր: Միայն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին հետ կանչելը բավարար էր եզրակացություններ անելու համար, թե ինչի է այս ամենը հանգեցնելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода