Կիմ Չեն Ընը ղեկավարել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կիրառմամբ վարժանքները
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ղեկավարել է գերխոշոր 600 միլիմետրանոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կիրառմամբ ուսումնավարժական կրակը, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):
Վարժանքները տեղի են ունեցել երկրի արևմտյան հատվածում։
Կիմ Չեն Ինը, մասնավորապես, զննել է կրակային դիրքերը, որտեղ ծանոթացել է կրակի կառավարման ավտոմատ համակարգին, մարտական տեղակայման ժամանակին, մարտավարական տվյալներին։ Նա նաև դիտակետում կրակելու հրաման է տվել. դրանից հետո արկերը «հարվածել են թիրախին»։