Iravunk.com | Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին
Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան Ուղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածել Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Մհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ Սրբազան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին

Ներքաղաքական

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին:

Շահրամանյանը նշել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չեն ուզում թողնել հարազատների գերեզմանները։

Սեպտեմբերյան հարձակումից հետո մնացածների թիվը մի փոքր ավելի մեծ էր (տարբեր աղբյուրներ հայտնում էին 50-ի մասին), բայց նրանց մեծ մասը հեռացավ Կարմիր խաչի միջոցով:

Պատասխանելով հարցին, թե գերիների հետ շփում կա, Արցախի նախագահը նշել է, որ բացի Արցախի 8 ղեկավարներից, կան նաև 7 զինծառայողներ, որոնք գերեվարվել են սեպտեմբերին:

Շահրամանյանը նշել է, որ այս պահին, այսպես կոչված, դատական գործընթացի հստակ ժամկետ չկա:

Անդրադառնալով հայտարարված, այսպես կոչված, «Հարցազրույցի» թեմային՝ Շահրամանյանը նշել , որ այն արվել է հարկադրանքի ներքո:

Արցախի նախագահը, իր հերթին, Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բոլոր գերիների ազատ արձակման պահանջով․

«Ես պահանջում եմ նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել, ինչպես նաև ազատ արձակել բոլոր հայ կալանավորներին, կամայականորեն ձերբակալված, անհիմն մեղադրանքներով անհիմն բանտարկվածներին: Եվ ես խնդրում եմ Ֆրանսիային ճնշում գործադրել Ալիևի վրա», - ասել է նա։

Անդրադառնալով խոսակցություններին, թե կապ կա՞ Արցախի 5-րդ նախագահի ընտրությունների և դրան հաջորդած հարձակման միջև, Շահրամանյանը հերքել է դա՝ հիշեցնելով, որ ադրբեջանցիները նախկինում արդեն զորք էին կուտակում շփման գծում․

«Ակնհայտ էր, որ մեզ թուլացնելու համար ինն ամիս տևած շրջափակումից հետո նրանք պատրաստվում էին հարձակվել», - ասել է նա:

Անդրադառնալով պետության «լուծարման» թեմային և դրանից հետո այդ «փաստաթղթի» չեղարկման մասին հրամանագրին՝ Շահրամանյանը հայտարարել է․

«Սեպտեմբերի 19-ին՝ ագրեսիայի հենց սկզբից, մենք հասկանում էինք, որ մենակ ենք լինելու մեր պաշտպանությունում, և որ նույնիսկ տեղում ներկա ռուսները չեն միջամտելու։ Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի: Բաքուն մեզ փաստաթուղթ էր ուղարկել, որտեղ Ազգային ժողովը պետք է հայտարարեր, որ «Արցախի ժողովուրդը հրաժարվում է իր իրավունքներից, իր ինքնիշխանությունից, իր խորհրդանիշներից»։

Բայց որպեսզի այդ փաստաթուղթը վավեր լինի, խորհրդարանը պետք է քվեարկեր։ Ես հակընդդեմ առաջարկ եմ արել, որ նախագահը, այսինքն՝ ես, հունվարի 1-ին հայտարարի Արցախի լուծարման մասին․
«Դա համեմատաբար անվտանգ տարհանման երաշխիք էր։ Ես շատ լավ գիտեի, որ այդ փաստաթուղթը եղել է անօրինական և հակասահմանադրական, քանի որ այն պետք է վավերացվեր Արցախի Հանրապետության օրինական կառույցների կողմից, բայց դա միակ միջոցն էր, որով կարող էի փրկել իմ հայրենակիցներին»- ասել է Շահրամանյանը։

Հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․

«Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»։

Պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ Շահրամանյանն ասել է․

«Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում երիտասարդ ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուսների նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- եզրափակել է նա։

 



Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода