Մեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա Խաչատրյան ՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգը Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերը Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ Սարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրը Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա

Անակնկալ «նվեր» ՀԳՄ-ին` 90-ամյակի կապակցությամբ

Մշակութային

Այս տարի Հայաստանի գրողների միությունը կնշի իր 90-ամյակը, բայց «նվերը» չուշացավ։ ՀՀ դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը, այն էլ հոբելյանական տարվա նախաշեմին։ Իսկ թե ինչպես ընդունեցին գույժը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկում այդ որոշման դեմ, այս թեմայի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ։

– Պարոն Միլիտոնյան, այս տարի ՀԳՄ-ն նշելու է իր 90-ամյակը, բայց նվերի փոխարեն ՀՀ դատախազությունից դատական ծանուցում ստացաք, որում ասվում էր, որ ՀԳՄ շենքը պետք է պետականացվի։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այս հարցի վերաբերյալ։

– Իհարկե` 90-ամյակի կապակցությամբ մենք նախապես պլանավորել էինք տարբեր միջոցառումներ, հանդիպումներ, գրողների հրավերներ տարբեր երկրներից, որը պետք է լիներ հոկտեմբեր ամսին` Թարգմանչաց տոնի օրը։ Բայց հարվածը եղավ չսպասված կողմից՝ քսանհինգ տարի առաջ սեփականաշնորհված ՀԳՄ կազմակերպությանը։ Քսանհինգ տարի հետո` փաստորեն, պարզվել է, որ ինչ-որ խախուտ հիմքերի վրա է սեփականաշնորհվել ոչ միայն մեր՝ Հայաստանի գրողների միության, այն նաև Հայաստանի նկարիչների միության և մյուս միությունների շենքերը։ Այն օրը «Հայլուր» լրատվական ծրագրով հնչեց ՀՀ դատախազության աշխատակից Սոնա Հովսեփյանի խոսքը, որը փաստորեն այդ խախուտությունը բոլոր սեփականաշնորհված ձեռնարկություններին, հասարակական կազմակերպություններին, միավորումներին է վերաբերում։ Որովհետև 1990 թվականին` Սովետական Միության ժամանակ ինչ-որ օրենք է եղել, որ ըստ այդմ պետք է այսպիսի ձեռնարկությունները, կազմակերպությունները չմասնավորեցվեն։ Ես չգիտեմ դատախազները օրենքները ոնց են դիտարկում, բայց փաստորեն փաստաբաններ կլինեն, կուսումնասիրեն, կմասնակցեն այդ գործընթացին։

– Խնդիրը ո՞րն է, որ 25 տարի անց են որոշումներ փոխում։

– Ուրեմն` 25 տարի մեր պետականությունը չի գործել։ Սկզբից էլ մերն է եղել շենքը։ Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, պատմում է, որ Ավետիք Իսահակյանն իր միջոցներն էլ է ներդրել շենքի կառուցման մեջ։ Ու փաստորեն 25 տարի մեր պետականությունը օդից կախված պետականություն է եղել։ Չեն հասկացել, թե ոնց են սեփականաշնորհել։ Մեկ էլ հանկարծ 25 տարի հետո մտքի փայլատակումներ են եղել, ուղեղները պայծառացել է, ու ասել են՝ այս մարդիկ հերիք է ապօրինի ապրեն այդ շենքերում։ Պետք է իրենց ձեռքից, երևի թե, վերցնենք և պետականությունը դրանով հաստատենք։  Հետո ինչ կլինի այս շենքի ճակատագիրը, հայտնի չէ։ Ցավալիորեն սա մեզ որպես նվեր եկավ։ Այս տարիների ընթացքում եղել են նման «նվերներ»՝ գրողներ են սպանել, բանտարկել։ Գրողներին զրկել են իրենց ընտանիքներից, աքսորել են։ Բայց այսօր փոխվել են ժամանակները, և այդ մեթոդներն, իհարկե, այսօր չեն գործում, բայց շենքեր վերցնելն էլ մի ուրիշ հարված է։ Սա հոգևոր հարված է։ Եթե մարդկանց սպանել են, սպանել են նրանց մարմինը։ Հոգին մնացել է իրենց գրվածքներում, հուշերում։ Բայց հիմա սպանում են այն հոգին, որը պետք է ստեղծի։ Շատերը կասեն՝ հո ՀԳՄ-ում չեն ստեղծվում։ Սիրելի ընկերներ, այս միության մթնոլորտում են ծնվել շատ գրողների գրքեր։ Եվ ընթացքն այդպիսին է եղել։ Այստեղ են քննարկվել, գնահատվել, տարածվել, շատ ժամեր ու օրեր են անցկացրել։

– Եթե Սովետական Միության օրենքն են ուզում կիրառել ՀԳՄ-ի շենքի համար, այդ դեպքում չե՞ն պատրաստվում Սովետական Միության տարիների պես բոլոր հոգսերը հոգալ՝ աշխատավարձ, տներ տալ և այլն։

– Եթե մենք խոսում ենք պետականացման մասին, ապա պետականացման ամբողջ էությունը պետք է ընկալենք։ Պետությունն այսօր չունի մեկենասության օրենք, չունի հիմնադրամներ մշակույթի զարգացման համար։ Մեր արվեստը հիմնականում մնացել է ինքնահոսի։ Եթե 2000-2016 թվականները պետական որոշակի աջակցություն կար գրականությանը, ապա 2016 թվականին եկավ մի մշակույթի նախարար, ժպտալով ավերեց այդ բնագավառը, գնաց։ 2019 թվականին մեր բողոքներից հետո դրամաշնորհային ծրագիր վերականգնվեց, որի մի մասը թարգմանական, մյուս մասը գրականագիտական նախագծերի և մի փոքր մասն էլ ժամանակակից գրողների համար է։ Սա է իրականությունն այսօրվա, և որևէ սպասելիք, որ պետական դառնալուց հետո լավ կլինի, թյուրըմբռնումներ են, ժամանակը չընկալելու հետևանք։ Դա այսօր հնարավոր չի։ Մենք չենք էլ ուզում, որ պետությունը մեզ վրա ծախսեր անի։ Մենք ասում ենք՝ պետություն ջան, դու հնարավորություն ստեղծի, որպեսզի արվեստագետը կարողանա լիարժեք իրացնի իր տաղանդը։ Սա բարդ խնդիր է։ Տիկին Սոնա Հովսեփյանը «Հայլուրով» մեր մասին ասաց, որ պետականացումից հետո նրանք կաշխատեն նույն ձևով, նույն տեղում, բայց դատախազությունը կառավարության տեղը կարո՞ղ է երաշխավորել։ Ինքը ո՞նց պետք է երաշխավորի, որ վաղը չեն ասի տիկին Հովսեփյանը ինքնահնար  բան է ասել։ Փաթեթը, որ գրավոր է եղել, որի վրա ստորագրություններ կան կադաստրի և այլ հիմնարկների, հիմա ասում են առ ոչինչ է, այս ամենից հետո որևէ մեկի բանավոր խոսքը ո՞վ բանի տեղ կդնի։ Սա խաբկանք է, և մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր ստեղծագործողի իրավունքները։ Ո՞վ է որոշել, որ ապագայում դեպքերի բերումնով պետականացնելուց հետո շարունակելու են նույնկերպ աշխատել։ Եվ քանի՞ օր, գուցե մի շաբաթ, գուցե մի ամիս, գուցե մի տարի և ի՞նչ պայմաններով, ի՞նչ պայմանագրերով։ Այս ամենն օդի մեջ խոսակցություններ են, և ես կարծում եմ, որ սիրելի դատախազությունը դիմել է, որ կադաստրին պատասխանող կանչեն ՀՀ վարչական դատարան։ Ավելի լավ է կադաստրի հետ այդ հարցերը ճշմարիտ քննարկել, և մեր կազմակերպությունների սեփականությունը, որը եղել է ի սկզբանե կազմակերպությունների համար ստեղծված և շարունակվել է, հետո սեփականության իրավունք է ստացել, որ երկարատև գործի, աշխատի իր բնույթին համաձայն։ Եթե իրենք վախենում են, որ կարող է ստեղծագործական հասարակական կազմակերպությունները հանկարծ վերցնեն շենքերը վաճառեն, դրա դեմը թող առնեն օրենքում մի կետ ավելացնելով, որ արգելում են վաճառել ստեղծագործական միությունների շենքերը: Բոլորինը կա, ոչ ոք չի վաճառել, սա ես հուշում եմ, որ չվախենա պետությունը, որ մենք ամբողջ կազմակերպության անունից վեցնենք և վաճառենք մեր շենքերը։

– Խոսվում է նաև Սևանի հանգստյան տան մասին։ Ի՞նչ խնդիրներ են այդտեղ առաջացել։

-Այո, երկրորդ հայտարարության մեջ էլ ասվում է, որ Սևանի հանգստյան տան սեփականաշնորհված տարածքը չի համընկնում իրական տարածքի հետ։ Իրական տարածքի հետ չի էլ համընկնի, որովհետև ափի ջուրը բարձրանում է, տարածքը փոքրանում է, կամ էլ հիմքերը եղել են, թող համեմատեին։ Կամ շենքը, որ մինչև 1991 թվականները համարվում էր պետական, այդ ժամանակ պետությունն այդտեղ ի՞նչ ներդրումներ է արել։ Այդ շենքը բարձիթողի վիճակում էր։ Ցածրակարգ հանրակացարանային վիճակում էր գտնվում։ Դա՞ էր պահպանվածը, որը 2013-2014 թվականներին ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը հորդորել է ներդրողներին, որոնք հարգելով գրողներին, ներդրումներ արեցին Սևանի հանգստյան տունը վերանորոգելու համար։ Ամիսուկես է գործում մեր Սևանի հանգստյան տունը, գրողներ են այդտեղ գնում, ստեղծագործում։ Հիմա այսպես ճյուղ առ ճյուղ երևի կավելանան նաև մյուս միությունների վերաբերյալ... Բայց պետությունը միշտ ընկալել է, որ սրանք այն գլխից արվեստագետների շենքերն են եղել։ Ուրիշից չեն վերցրել, տվել մեզ։ Եվ իրենք աշխատում են, գործում են։ Եթե արվեստագետի նկատմամբ հարգանք չլինի, չեմ կարծում, որ գրողը, նկարիչը ցանկություն ունենան մեր երկրում մնան, ստեղծագործեն արհամարհվածի կարգավիճակում։ Սա հարված է բոլոր արվեստագետների նկատմամբ։ Առաջիկայում կտեսնեք ինչքան հիմնարկ-ձեռնարկությունների պետք է դատարաններ տանեն։ Աստված տա, բարին կատարվի, և մեր պետության օրենքների ճշգրիտ էությունը պահպանվի։ Բայց, ցավոք, այդ օրենքը հօգուտ մեզ չի գործելու։ ՀՀ կադաստրի կոմիտեի՞ն են դատելու, կամ մեր նշանավոր գրողների՞ն, որոնք այդ ժամանակ ՀԳՄ նախագահ են աշխատել, կամ ՀՀ դատախազության այն ժամանակվա պաշտոնյաների՞ն, որ նման բացթողում են արել, գուցե կոռուպցիա էլ հայտնաբերեն, չգիտեմ, գրող-կադաստր-դատախազություն-դատարան շղթայում։ Ցավոք, մեր այն ժամանակվա ՀԳՄ նախագահները այս ամենին հետևում են Կոմիտասի անվան պանթեոնից։ Երեք պետական բարձր մարմին քննարկելու են սեփականաշնորհված հասարակական կազմակերպության հարցը, հավատ ընծայե՞նք... Բայց առաջ չընկնենք, գուցե արդարությունը հաղթանակի` անկախ դատական պատիվը պաշտպանելու հավատամքով։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Մեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода