Iravunk.com | Հայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ին
Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը ԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունի Պատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը Մայիսի 9-ին քայլերթը կհասնի Երևան Ստեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք» ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Սեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքո Մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Բագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքը Քայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3

Հայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ին

Թեմա

Ամերիկյան CNN պարբերականը ծավալուն հարցազրույց է հրապարակել Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ:

 

Վերջինս հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ իր հոր՝ Ռուբեն Վարդանյանի հետ հեռախոսազրույցում մտահոգիչ տարրեր են եղել։

 

«Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Բայց դրանից առաջ նա ամեն երեքշաբթի կարողանում էր զանգել, խոսել մորս հետ։

 

Ապրիլի 2-ից մենք նրա ձայնը չենք լսել, ու շատ մտահոգված ենք նրա վիճակով` հաշվի առնելով, որ հայրս հայտնի հայ բարերար է և ունի շատ հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի իրավունքների վերաբերյալ։ Մենք միայն անցած շաբաթվա վերջին ենք իմացել, որ նա ապրիլի 5-ից հացադուլի մեջ է։ Մենք կարծում ենք, որ հորս կապն արտաքին աշխարհի հետ կտրել են բողոքի իր ձայնը լռեցնելու համար, որի պատճառով էլ նա հացադուլ է սկսել։ Շաբաթ օրը հորաքույրս հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, ինչը անսովոր էր, քանի որ հանգստյան օրերին զանգի չէինք սպասում։

 

Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ անհանգստացանք։ Նա հայտնել է, որ իրեն տեղափոխել են լիակատար մեկուսացված խուց։ Երկրորդը՝ նա հայտնել է, որ առողջությանը հետևելու առումով միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։ Ու սա արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու դեպքում, ինչը նշանակում է, որ չկա բժշկական որևէ հսկողություն։

 

Եվ հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգվել։ Նա ասել է, որ հիմա շատ ավելի լավ է հասկացել իր համահիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, բոլոր նրանց, ովքեր ռիսկի տակ են դնում իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար։

 

«Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը»,-ասել է Ռուբեն Վարդանյանը։

 

Լրագրողի հարցին ի պատասխան՝ աարդյոք դա մտահոգել է, որովհետև նա փաստացի փոխանցել է, որ իր կյանքը վտանգված է, Դավիթը պատասխանել է. «Այո, և ճանաչելով հորս, որը մշտապես հանդես է եկել հայերի պաշտպանության դիրքերից, մշտապես համոզված է եղել, որ, Հայաստանն ու Ադրբեջանը, լինելով հարևաններ, իհարկե պետք է համագոյակցեն, բայց, միևնույն ժամանակ, չի կարող լինել այնպես, որ կողմերից մեկը լինի բռնաճնշող, մյուսը՝ բռնաճնշվող, մենք կարծում ենք, որ օրերի ընթացքում փախստական դարձած հայերի իրավունքների համար պայքարը նրա համար դարձել է ավելի կարևոր, քան իր կյանքը»։

 

«Դա դարձել է մի բան, որի համար նա պատրաստ է մեռնել»,-ասել է Դավիթ Վարդանյանը։

 



Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի ԵրևանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն ՍիմոնյանՍեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքոՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքըՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԵրեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ ԱրեշեւՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելուՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանըԺամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումԿոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը. ՊողոսյանՈւր ես էթում, արա’, իիի. Աղազարյանը՝ իր ելույթի ժամանակ հեռացող գործընկերոջըԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան ՍարգսյանԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներՏարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղումՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը ՎաալըԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնություններըՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրաԲարենպաստ օր է գործարքներ կնքելու համար. մայիսի 6-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկել«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթինՆիկոլն ամեն ինչ անում է, որ աուդենցիա ստանա, կամ առնվազն «ոտի վրա» երկու բառ փոխանակի Պուտինի հետ. «Կանչ»Փրկարարները հայտնաբերել են Աստղաձոր գյուղի հանդամասում մոլորված 10-ամյա երեխայինԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Կա՛մ հայությունը կպահպանի իր հավատքն ու պետականությունը, կա՛մ Հայաստանից կմնան բեկորներ՝ Նիկոլի գլխավորությամբ». ԳաբրեիլյանովՉխառնվել միտինգներին, տեսեք հա՜ փորձը փորձանք չբերի. Գործադիրից ներքին հրահա՞նգ է իջեցվելԲայդենը առաջիկա ընտրություններում կարող է իր տեղը զիջել նախկին կնուը` Միշել Օբամային. SpiegelԳլխացավը. Թաքնված անոթային խնդիրԲեռլինում արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում հանգցնել զինագործարանի հրդեհըԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրենՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքները. ՇՈՒՏՈՎ «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՊետքարտուղարության ղեկավարը բացահայտ խոստովանել է` ԱՄՆ-ն իր համար շահավետ է օգտագործում Ուկրաինային. նույն վիճակում Հայաստանն էՈ՞ր երկրներն ու միջազգային կազմակերպություններն են ողջունել ՀՀ Տավուշի մարզի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայ ժողովուրդը չի ուզում Նիկոլ. Աշոտ Անդրեասյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода