Iravunk.com | «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներ Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղում Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը Վաալը Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Շարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Ներքաղաքական

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. 

 

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է, և, ճակատագրի դառը հեգնանքով, հայ ժողովուրդն ընդամենը մեկ դար անց կանգնած է նույն իրավիճակի առաջ։ Այս անգամ արդեն հայկական ազգանուններ ունեցող «երիտթուրքերի» ձեռքով է ցեղասպանվում և հայրենազրկվում հայ ժողովուրդը։ 

 

Ընդհանրապես, Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների և ներկայիս ՀՀ կառավարիչների միջև բազմաթիվ անհատականացնող նմանություններ կան, իսկ գործելակերպի տրամաբանությունն ու բովանդակությունը գրեթե մեկին մեկ համընկնում են։ Անգամ երիտթուրքերի կողմից իրականացված հեղաշրջումն ու 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխությունը քարոզչական և գաղափարական նույնականացում ունեն։ Ավելին, երիտթուրքերի կողմից իրականացված հեղափոխության հետևանքը հայ ժողովրդի համար 100 տոկոսով նույնական է 2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքների հետ։ 

 

Վերը ասվածը մերկապարանոց չլինելու համար թվարկեմ մի քանի համընկնող պատճառ և հետևանք. օրինակ, երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանության իրականացման առաջին փուլում թիրախավորվել էին Օսմանյան կայսրության հայ մտավորականությունը կամ, այլ կերպ ասած, պոտենցիալ առաջնորդող էլիտան։ 2018-ի իշխանազավթումից հետո նիկոլական խուլիգանախմբի կողմից թիրախավորվեցին անվանի գեներալներ, հայկական ԶՈՒ-ն որպես համակարգ, նախկին բոլոր նախագահները, Հայ Առաքելական եկեղեցին, ընտանեկան և բարոյական արժեքները, ավանդական սովորույթներն ու ընկալումները։ Ընդամենը կարճ ժամանակ անց նիկոլական խուլիգանախմբի կողմից ստեղծված ատելության մթնոլորտի հետևանքով Հայաստանում հեղինակազրկվեցին բոլոր նշված հասկացությունները, կայացած կառույցներն ու անհատները։ Քաղաքական, ռազմական և մշակութային էլիտան, բարոյական արժեհամակարգը վերացնելով խուլիգանախումբն անցավ երկրորդ կարևոր հանգրվանին, որը 1915 թվականին գրեթե նույնությամբ իրականացրել էին երիտթուրքերը. խոսքը հայ տղամարդկանց բնաջնջելու մասին է, որը երիտթուրքերն իրականացրեցին ցեղասպանության ընթացքում և որը ցեղասպանության լավ պլանավորված առանցքային գործողություններից էր։ Նիկոլական խուլիգանախումբը 44-օրյա պատերազմի ընթացքում, մի քանի անգամ ունենալով պատերազմը կագնենցնելու հնարավորություն, ոչ միայն չկանգնեցրեց պատերազմը, այլև հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր վիրավորներ տալուց հետո ցինիկաբար հայտարարեց, որ այդ զոհերը եղան միայն նրա համար, որ իրեն «դավաճան» չասեն։

Երիտթուրքերի կողմից 109 տարի առաջ իրականացված ցեղասպանության վերջնական փուլը հայերին սեփական բնակավայրերից տեղահանելն էր և այդ տեղահանության ընթացքում իրականացված մասսայական սպանդը։ Այս համատեքստում նիկոլական խուլիգանախմբի գործողություններն անշեղորեն համընկնում են երիտթուրքերի իրականացրածի հետ։ Նախ, 2020-ի դավադիր պատերազմի ընթացքում նիկոլական խուլիգանախումբը «կորցրեց» բազմաթիվ բնակավայրեր Արցախում, իսկ արդեն պատերազմից հետո առանց մի կրակոցի հանձնեց Արցախի ազատագրած բնակավայրերը՝ արցախցիներին թողնելով շրջափակման մեջ։ Կարճ ժամանակ անց խուլիգանախմբի լուռ համաձայնությամբ Արցախի հայ բնակչությունը տեղահանվեց հազարամյակներով իր բնօրրանը դարձած Արցախից։ Այդ ընթացքում նիկոլական խուլիգանախումբը տարածքներ զիջեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ Սյունիքի մարզից, Գեղարքունիքից, իսկ այսօր արդեն ստորագրությամբ հանձնում է Տավուշի մարզի գյուղերն ու միջպետական ճանապարհները։ 

 

Ավելի հակիրճ լինելու համար չեմ թվարկում երիտթուրքերի և նիկոլական խուլիգանախմբի գործողությունների միջև առկա նմանությունների շարքը, բայց, հաշվի առնելով պահի էմոցիոնալությունն ու գետնի վրա գործող խուլիգանախմբի կարկառուն ներկայացուցիչներին, չեմ կարող չկենտրոնանալ մի շատ աչք ծակող նմանության, ես կասեի՝ նույնականացման վրա։ Վերջին օրերին նիկոլական հանցավոր խուլիգանախմբի ներկայացուցիչներից ամենաապականվածները գործուղվում են Տավուշ իրենց երիտթուրքական գործելակերպը մերժող քաղաքացիներին սադրելու նպատակով։ Այդ ներկայացուցիչների մեջ առավել ակտիվ է տավուշեցի Վահե Ղազարյանը, որը հանդիսանում է ՀՀ ներքին գործերի նախարարը և որի ղեկավարած կառույցի ծառայողներն իր երիտթուրք պաշտոնակից Թալեաթ Փաշայի աշխատակիցներից ոչնչով չեն տարբերվում՝ հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Վահե Ղազարյանը և Թալեաթ Փաշան շատ նմանություններ ունեն իրենց գործունեության և հատկապես հայ ժողովրդի նկատմամբ իրենց ղեկավարած կառույցների վերաբերմունքով, շատ հատկանշական է այս օրերին Ղազարյանին սեփական հայրենիքը հանձնելու առաջամարտիկի դերում տեսնելը։ 

 

Ի վերջո, ինչպես 109 տարի առաջ երիտթուրքերին չհաջողվեց վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին, այնպես էլ նիկոլական խուլիգանախմբին չի հաջողվելու փակել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմության էջերը, բայց պատմության մեջ այս զուգահեռները շատ օգտակար նշանակություն են ունենալու։ Հայ ժողովուրդն արձանագրելու է Էնվերի, Թալեաթի, Ջեմալի, երիտթուրքերի և Նիկոլի, Վահեի, Ալենի ու խուլիգանախմբի միջև առկա նվազագույնը պատշաճ իրավահաջորդի (եթե ոչ գենետիկ երիտթուրքի) առկայությունը։ Այդ գործընթացն այլընտրանք չունեցող գործընթաց է, ինչպես 1915-ից հետո, 2018-ից հետո ևս հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, իսկ Էնվերի և Թալեաթի ոչ կենսաբանական թոռնիկները ստանալու են իրենց պատիժը Հայկական արդարադատության առաջ։ Ընկե՛ր ջան, գինի՛ լից…

Հ.Գ. Իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում Տավուշում հայրենիքի հանձնումը մերժող եղբայրներին և քույրերին։ Խորն ափսոսանքով եմ բանտային պայմաններում հետևում տեղի ունեցող բողոքի դրսևորումներին, բայց մենք բանտարկված ենք հենց դրսում չլինելու համար։ Ուժ ու կորով եմ մաղթում գիշեր-ցերեկ մերօրյա երիտթուրքերի դեմ պայքարի ելած քաղաքացիներին և հուսով եմ` շատ շուտով յուրաքանչյուր հայ դուրս կգա փողոց։ Վճռականությու՛ն, անձնազոհությու՛ն, հաղթանա՛կ…

 

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

 

«Արմավիր» ՔԿՀ

 

24.04.2024»։

 



Բերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներՏարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղումՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը ՎաալըԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնություններըՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրաԲարենպաստ օր է գործարքներ կնքելու համար. մայիսի 6-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկել«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթինՆիկոլն ամեն ինչ անում է, որ աուդենցիա ստանա, կամ առնվազն «ոտի վրա» երկու բառ փոխանակի Պուտինի հետ. «Կանչ»Փրկարարները հայտնաբերել են Աստղաձոր գյուղի հանդամասում մոլորված 10-ամյա երեխայինԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Կա՛մ հայությունը կպահպանի իր հավատքն ու պետականությունը, կա՛մ Հայաստանից կմնան բեկորներ՝ Նիկոլի գլխավորությամբ». ԳաբրեիլյանովՉխառնվել միտինգներին, տեսեք հա՜ փորձը փորձանք չբերի. Գործադիրից ներքին հրահա՞նգ է իջեցվելԲայդենը առաջիկա ընտրություններում կարող է իր տեղը զիջել նախկին կնուը` Միշել Օբամային. SpiegelԳլխացավը. Թաքնված անոթային խնդիրԲեռլինում արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում հանգցնել զինագործարանի հրդեհըԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրենՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքները. ՇՈՒՏՈՎ «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՊետքարտուղարության ղեկավարը բացահայտ խոստովանել է` ԱՄՆ-ն իր համար շահավետ է օգտագործում Ուկրաինային. նույն վիճակում Հայաստանն էՈ՞ր երկրներն ու միջազգային կազմակերպություններն են ողջունել ՀՀ Տավուշի մարզի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայ ժողովուրդը չի ուզում Նիկոլ. Աշոտ ԱնդրեասյանՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրթը հասնում է Սեւանի կղզուն. անձրեւի տակ մարդիկ շարունակում են քայլելՖրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները` 7 հոգի. ռուսական աղբյուրԹեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի ԵրեւանՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխանԵրեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր ՎարդանյանՍի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել ՍրբազանՉինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՆիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ)ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2)Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականՈւժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԻնչո՞ւ դիմել «Աստղիկ» բկ լավագույն գինեկոլոգիական արդյունք գրանցելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода