Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ինչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը Եթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո Նիկոլյան Բերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստ ԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. Politico Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն «Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին

Տարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. Մանվելյան

Ներքաղաքական

Ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին: Ադրբեջանը չունի այդ գազը, դա կեղծիք է, որը տարածում է մեր, այսպես կոչված, ղեկավարությունը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց պատմաբան, միջազգայնագետ, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ` անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն առ այն, որ դրական է վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից:

Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարի մի հատվածը անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որն Ադրբեջանի պահանջը կատարելու դեպքում անցնելու է այլեւս ադրբեջանական վերահսկողության ներքո: Այս դեպքում ինչքանո՞վ ապահովված կլինի անխափան գազաամատակարարումը:

— Հարյուր տոկոսով կարող ենք համոզված լինել, որ եթե այդ տարածքն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա առաջինն իրենք կպայթեցնեն այդ խողովակաշարը, փական կդնեն, ինչպես եղավ Լաչինի միջանցքի դեպքում, եւ կսկսեն վերահսկել` անջատելով Հայաստան եկող գազը:

— Պարոն Մանվելյան, իսկ հնարավո՞ր է կառուցել շրջանցվող գազատար:

— Հնարավոր է, բայց դա անել մեկ շաբաթում կամ մեկ ամսում, անհնար է: Դա բավականին ժամանակատար գործընթաց է, նույնիսկ կառուցելու դեպքում էլ այն լինելու է Ադրբեջանի զորքերի կրակային վերահսկողության տակ, որը ցանկացած պահի կարող են դիվերսիա անել եւ պայթեցնել: Այդպես եղել է անցյալ դարի 90-ականներին, երբ անընդհատ պայթեցնեւմ էին Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը: Տարածքների նվիրումը Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների, որոնք կլինեն լրջագույն եւ երկարատեւ:

— Ադրբեջանական գազը կարո՞ղ է այլընտրանք լինել Ռուսաստանին: Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը դրան:

— Ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին: Դա կեղծ թեզ է` սկզբից մինչեւ վերջ: Ադրբեջանը չի կարող մեզ գազ տրամադրել, որովհետեւ նա չունի այդ գազը, դա կեղծիք է, որը տարածում է մեր, այսպես կոչված, ղեկավարությունը: Չգիտեմ` իրենք չեն հասկանում, թե իրենց են անհասկացողի տեղ դրել: Դա հնարավոր չէ տեխնիկապես եւ հնարավոր չէ շատ-շատ այլ առումներով: Պետք է հստակ ասել, որ սա կեղծ թեմա է եւ ամբողջովին սուտ: Չեմ կարող ասել Ռուսաստանը դրան ինչպես կարձագանքի, միայն գիտեմ, որ «Գազպրոմի» ղեկավարը հանդիպել էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ եւ քննարկել էին այդ հարցը: Մեր գազային խնդիրը, որ նախկինում կար Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում, այդ ամենում ներքաշել ենք մեր թշնամի պետությանը, որի հետ այժմ ռուսները քննարկումների մեջ են:

Ադրբեջանը գազ է մատակարարում նաեւ` ԵՄ, Թուրքիա, Վրաստան, ունի՞ բավարար պաշարներ, որ Հայաստանին էլ տրամադրի եւ ի՞նչ գնային փոփոխություններ կլինեն այս դեպքում:

— Չունի պաշարներ, եւ ինքը չի կարող Հայաստանին մատակարարել գազ: Թուրքիային տրամադրվող գազի մեծամասնությունը, ճիշտ է, ծագումով ադրբեջանական է, բայց դրա սեփականատերը British Petrolum ընկերությունն է, Ադրբեջանը չի կարող Թուքիայի փոխարեն վաճառել Հայաստանին: Սա անլուրջ թեմա է, որը դրել են շրջանառությոն մեջ:

— Ի՞նչ նպատակ է հետապնդում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գազի վերաբերյալ: Դա զուտ քաղաքական միսիջ էր, թե՞ տնտեսական բաղադրիչներ էլ կան:

— Նպատակն է խաբել իր լսողներին, ովքեր իրեն հավատում են եւ ցույց տալ, որ իրենք որոշել են Ադրբեջանի հետ ընկերություն անել, կամ էլ նա անտեղյակ է:

— Գազամուղը պատկանում է «Գազպրոմ Արմենիային»: Որքանո՞վ այն կողմ կլինի այս ամենին:

— Գազամողը պատկանում է «Գազպրոմ Արմենիային», որը ռուսական «Գազպրոմի» հայաստանյան մասնաճյուղն է, եւ այն Հայաստանում գրանցված ընկերություն է: Կարծում եմ` իրենք խնդիր կունենան «Գազպրոմ Արմենիայի» հետ, որովհետեւ քաղաքականությունը մի բան է, իրական գազամատակարարումը` լրիվ այլ: Քաղաքական գործիչները կարող են ինչ-որ անլուրջ հայտարարություն անել, բայց գազային ընկերությունները պետք է իրար հետ պայմանավորվեն: Եթե այսօրվա իշխանությունը Ադրբեջանին նվիրի տարածքները, ապա այդ տարածքով անցնող ցանկացած բան դառնալու է Ադրբեջանի սեփականությունը, եւ ինքը շատ կարճ ժամանակում կարող է պահանջել, որ հեռացնեն այդ խողովակաշարերը եւ դրա համար այս կամ այն երկիր դեր չի ունենալու: Ողղակի կպայթեցնեն այդ խողովակաշարերը եւ կասեն` վերջ: Հետո կարող են նստել ու բանակցել, որը կարող է ամիսներ տեւել, եւ այդ ընթացքում Հայաստանը չի ունենա գազ ու էլեկտրաէներգիա:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ



Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնըԻնչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը Մարկո Ռոյսին «Բորուսիայում» կարող է փոխարինել Էդուարդ ՍպերցյանըԵթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո ՆիկոլյանԲերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. PoliticoՊահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն«Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո ՆիկոլյանինԹուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունըՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակինԱդրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն ՍիմոնյանՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերինԶարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմացՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն ՍիմոնյանՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ)ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին Եվրեպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է, թե՞ ինչ-որ նոր խաղ«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին«Փաստ». Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները«Ժողովուրդ». Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն ենԻնչ է սպասվում Ռաիսիի մահվանից հետո. Սեմյոն ԲաղդասարովԿործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է մեծ կարեւորության Նետայլովո բնակավայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ«Փաստ». Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելուՄեկնարկող ԱԺ քառօրյայում ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Ռոբոտների կռիվը. ռուսական դրոնը գարձակվել է ուկրաինական մարտական ​​ռոբոտի վրա (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱՄՆ-ում բացահայտել են Կիևի «մղձավանջային սցենարը»Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահիցՍպանություն էր, ոչ թե պատահականություն. ինչ էր նախորդել ուղղաթիռի կործանմանը. ԲալասանյանՓոքրիկ բռնապետիկին դժվարությամբ, բայց հեռացնելու ենք. Չախալյանը դատարանից գնաց տնային կալանքիՍրբազանի ծննդյան յուրօրինակ նվերըԹուրքիայում սուգ է հայտարարվելՌաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода