o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թե ինչ կասկածելի նպատակներ են հետապնդում ՀՀ-ում ամերիկյան ֆինանսավորմամբ լաբորատորիաները

24.11.2016 01:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թե ինչ կասկածելի նպատակներ են հետապնդում ՀՀ-ում ամերիկյան ֆինանսավորմամբ լաբորատորիաները

Այս տարի ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության աջակցությամբ՝ ՀՀ-ում բազվեցին կասկածելի նպատակներ հետապնդող մի քանի լաբորատորիաներ: Իրար հետեւից տեղի ունեցան «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» Տավուշի եւ Շիրակի մարզերի տարածաշրջանային լաբորատորիաների բացումներն, ինչպես նաեւ մի ռեֆերենս-լաբորատորիա էլ բացվեց  Երեւանի Ավան վարչական շրջանում: Ավելին` 2017թ.-ին ավարտին կհասցվի եւս երեք նմանատիպ կառույցների կառուցումը Լոռու, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում: Ընդորում` այս լաբորատորիաների ստեղծման համար ԱՄՆ կառավարությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս ներդրել է միլիոնավոր դոլարներ: Այս մասին ուշագրավ մանրամասներ եւ փաստեր ներկայացրեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ՝ այսօր կայացած «Բժշկա-կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության համատեքստում» թեմայով համաժողովի ժամանակ: Բանախոսի կարծիքով. «ԱՄՆ ռազմական գերատեսչության ֆինանսավորմամբ` եվրասիական տարածքում մանրէաբանական լաբորատորիաների կառուցումը վկայում է այն մասին, որ Միացյալ Նահագները չեն հրաժարվել կենսաբանական զենքի արտադրության ծրագրերից եւ որպես թիրախ ընտրել են նաեւ եվրասիական տարածքը եւ, հատկապես, ՀԱՊԿ անդամ երկրները»։

Իշխանությունների նպատակն այս իրավիճակն ամեն գնով երկարաձգելն է. Հայկ Այվազյան (Տեսանյութ)

Իսկ ինչպե՞ս թույլ չտալ, որ ամերիկյան ֆինանսավորմամբ` կասկածելի լաբորատորիաները չավելանան Հայաստանում, Հ. Այվազյանը տալիս է հստակ պատասխան. «Ամերիկայի Միացյալ Նահանգները չունեն վավերացված պայմանագիր, որով վերջինս իրավունք ունենա իր ռազմական նշանակության ստորաբաժանումները տեղակայել Հայաստանի Հանրապետության տարածքում»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА