ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արաբո Իսպիրյանը ամուսնության առաջարկ է արել պատգամավորի դստերը. տեսանյութ

12.06.2017 20:25 ՄՇԱԿՈՒՅԹ
Արաբո Իսպիրյանը ամուսնության  առաջարկ է արել պատգամավորի դստերը. տեսանյութ

Երգիչ Արաբո Իսպիրյանը երեկ  տեղի ունեցած համերգի ժամանակ ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ Արմինե Գրիգորյանին: Lurer.com-ի հետ զրույցում երգիչ Ներսիկ Իսպիրյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ որդու ընտրյալը՝ Արմինե Գրիգորյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է:

Աշոտ Ղազարյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Արփի Գաբրիելյանը ԱՄՆ-ում են «Երգ Հայաստանի» նոր ներկայացումով (տեսանյութ)

Երգիչը չցանկացավ պատասխանել հարցին՝ արդյոք տեղյա՞կ էր, որ որդին պատրաստվում էր նման կերպով ամուսնության առաջարկություն անել սիրելիին, սակայն ասաց, որ դա նորմալ երևույթ է արվեստի բնագավառի մարդկանց համար. «Երիտասարդներ են, ինչպես ուզում են, այնպես էլ անում են: Իսկ հարսանիքը՝ դեռևս պարզ չէ, թե երբ կլինի, երբ որոշվի՝ բոլորն էլ կիմանան»,- ասաց Իսպիրյանը՝ ավելացնելով, որ հարսնացուին էլ շատ են հավանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА