ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռեալը», Ռոնալդուն և Բեյլն իրենց աջակցությունն են հայտնել Բարսելոնայում ահաբեկչությունից զոհվածների ընտանիքներին

17.08.2017 23:50 ՍՊՈՐՏ
«Ռեալը», Ռոնալդուն և Բեյլն իրենց աջակցությունն են հայտնել Բարսելոնայում ահաբեկչությունից զոհվածների ընտանիքներին

Ժամեր առաջ Բարսելոնայի սրտում` Ռամբլա կենտրոնական հետիոտն փողոցում «մինիվեն» տեսակի մեքենան վրաերթի էր ենթարկել մարդկանց ամբողջին: Կատարվածի հետևանքով եղել են տուժածներ և զոհեր: Փակվել են հայտնի զբոսաշրջային կենտրոնի մոտակա մետրոյի կարայանն ու խանութները: Ինչպես հաղորդում է «El Periodico»-ն` վկայակոչելով ոստիկանական աղբյուրներին, վիրավորների թիվը հասնում է 56-ի, իսկ զոհերինը` 13-ի:

Միջադեպից հետո իրենց աջակցությունն են հայտնել Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», ինչպես նաև ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլը: «Խորապես վշտացած ենք մեր քաղաքի վրա կատարված հարձակումով: Մեր բոլոր մտքերը տուժածների, իրենց ընտանիքների և Բարսելոնայի բնակիչների հետ են»,- գրված է «կապտանռնագույնների» թվիթերյան միկրոբլոգում: «Ցնցված եմ Բարսելոնայում կատարվածից: Իմ աջակցությունն ու ցավակցություններս զոհվածների ընտանիքներին և ընկերներին»,- գրել է Կրիշտիանու Ռոնալդուն: «Իմ մտքերը Բարսելոնայում գտնվող յուրաքանչյուր մարդու հետ է»,- գրել է Գարեթ Բեյլը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА