ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանյան բանկերից համակարգչի միջոցով մոտ 32.5 մլն և 52.5 մլն դրամի գույք են գողացել. գործն ուղարկվել է դատարան

18.08.2017 12:24 ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանյան բանկերից համակարգչի միջոցով մոտ 32.5 մլն և 52.5 մլն դրամի գույք են գողացել. գործն ուղարկվել է դատարան

Չորս քաղաքացու մասնակցությամբ «Կոնվերս բանկ»-ից և «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից մոտ 32,5 մլն և 52,5 մլն դրամ արժեքով գույք հափշտակելու գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։
Մովսես Մոսոյանին և Գևորգ Թերզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք կազմակերպված խմբի կազմում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «Կոնվերս Բանկ»-ից և «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գույք՝ 32 մլն. 431 հզր. ՀՀ դրամի և 52 մլն 620 հզր. ՀՀ դրամի չափով: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1 և 2-րդ կետերի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կազմակերպված խմբի կողմից:
Էդուարդ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ից հափշտակել է առանձնապես խոշոր` 52 մլն. 620 հզր. ՀՀ դրամի չափով գումար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1 և 2-րդ կետերի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կազմակերպված խմբի կողմից:

Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցակցել է կազմակերպված խմբի անդամներին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր` 52 մլն 620 հզր. ՀՀ դրամի չափով գումար հափշտակելու հարցում։  Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-181-րդ հոդվածի 3-րդ ամսի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Մովսես Մոսոյանի և Գևորգ Թերզյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Էդուարդ Ավետիսյանի և Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА